MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Դիմա Բիլանը եւ Պոլինա Գագարինան խարդախների զոհ են դարձել

12:13, 21 հունվարի

Ռուս հայտնի կատարողներ Պոլինա Գագարինան եւ Դիմա Բիլանը խարդախների զոհ են դարձել. Մոսկվայում անհայտ անձիք բոլոր ցանկացողներին հրավիրում են գումարի դիմաց նկարահանվել երգիչների համատեղ երգհի հիման վրա նկարահսնվող նոր տեսահոլովակում։ Արտիստներն իրենց դժգոհությունն են հայտնել Instagram-ի էջերում, հայտնում է Starhit-ը։

Հրատարակության տվյալներով՝ կայքերից մեկում անհայտ անձիք տեղեկատվություն են հրապարակել Բիլանի եւ Գագարինայի «BilanPholiya» երգի հիման վրա տեսահոլովակի սպասվող նկարահանումների մասին: Երգը ստեղծվել է «Молния» եւ «Меланхолия» հիթերի հիման վրա։ Բոլոր արձագանքողներին երկրորդ պլանի դերակատարում է առաջարկվում, մանրամասն նամակ է ուղարկվում նկարահանումների ժամկետների մասին։

Դերասաններին խոստանում են 5000 ռուբլի հոնորար, բայց մասնակցությունը հաստատելու համար հարկավոր է 1200 ռուբլի փոխանցել գործակալական ծառայությունների համար, ապա  փոստով ուղարկել փոխանցման փաստը հաստատող կտրոնը։ Խարդախների վստահեցմամբ՝ դրանից մի քանի օր անց հնարավոր կլինի ներկայանալ նկարահանումներին եւ աշխատել մոտ 8 ժամ։ Հավելյալ 1 ժամ աշխատանքի համար խոստանում են եւս 500 ռուբլի։

Այս մասին հայտնի է դարձել Դիմա Բիլանին եւ Պոլինա Գագարինային։ Նրանք որոշել են զգուշացնել երկրպագուներին՝ հրապարակելով խարդախների հետ նամակագրությունը։

«Հարգելի ընկերներ, մինչ ես հանգստանում եմ, խարդախները քնած չեն։ «BilanPholiya» երգի հիման վրա տեսահոլովակ չի նկարահանվելու, ես ձեզ ցույց կտամ՝ ինչպես են խարդախները գործում։ Ոչ մի դեպքում ոչ ոքի գումար մի ուղարկեք»,- զգուշացնում է Պոլինա Գագարինան։

Լուսանկարները՝ Gazeta.ru, PhotoXPress


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել