Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Նարգիզի մոտ աստղային հիվանդություն է նկատվում. նա հայհոյում է, խմում, կամակորություններ անում

15:45, 21 հունվարի

Երգչուհի Նարգիզի գրեթե յուրաքանչյուր օր ուղեկցվում է սկանդալով։ Լրատվամիջոցները մեկ քննարկում են նրա հարբած ելույթները, մեկ պատմությունը՝ ինչպես է պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի սանը հայհոյանքներ հնչեցնում երաժշտական պրոդյուսեր Կոնստանտին Բուգլեւսկու հասցեին, ով կասկածի տակ էր դրել նրան Муз-ТВ-ի մրցանակի հանձնումը՝ որպես լավագույն ռոք կատարող։ Այո՛, նրա բառերում ինչ-որ չափով ճշմարտություն կա։ Դժվար է Նարգիզին ռոք երգչուհի համարել, թեեւ հաշվի առնելով ռուսական շոու-բիզնեսում տիրող ճաշակը՝ այդ անվանակարգում այլ տարբերակ չկար։

Այդ ժամանակ ի պաշտպանություն երգչուհու հանդես եկավ նրա հյուրախաղերի կազմակերպիչը՝  «Кремль-концерт» ընկերության տնօրեն Սերգեյ Լավրովը։ Իսկ այժմ սկանդալային երգչուհին անդրադարձել է նաեւ նրան: Լրագրողների հետ զրուցում նա քննադատել է երգչուհուն ալկոհոլի չարաշահման համար։ Զաքիրովան նախ Լավրովին մեղադրեց մենահամերգները վատ կազմակերպելու համար, իսկ իր հասցեին հնչած քննադատությունը համեմատեց մերժված, վիրավորված կնոջ վրեժի հետ։ Ավելի ուշ Նարգիզը եւս մեկ անգամ անդրադարձավ Լավրովին։ Այս անգամ առիթը նրա մեկնաբանությունն էր երգչուհու՝ վաղ արված հրապարակմանը, որը նվիրված էր Յուլիա Սավեչեւայի եւ Օլեգ Շաումարովի համատեղ երգի պրեմերիային։  

Ընդ որում, Լավրովը գովել էր տեքսը, շնորհակալություն հայտնել, սակայն Նարգիզը հայհոյանքներ էր օգտագործել։

«Экспресс газета»-ի հետ զրույցում Լավրովը նշել է, որ Նարգիզի մոտ աստղային հիվանդություն է նկատվում․ «Նույնիսկ բեմում չէր բաժանվում վիսկիի շշից։ Պահանջում էր, որ հակառակ հասարակական վայրերում ծխելու մասին արգելքին, իրեն հնարավորություն տան ծխել կուլիսների հետում եւ հյուրանոցային համարներում։ Քանի որ դրա մասին նշված էր համաձայնագրի հավելյալ կետերում, մեզ ոչինչ չէր մնում, քան յուրաքանչյուր անգամ համաձայնության գալ հրշեջների հետ կամ նրա փոխարեն տուգանքներ մուծել»։ Նրա խոսքով՝ Նարգիզը մշտապես կամակորություններ է անում, կոպիտ վարվում թիմի անդամների հետ, ընդ որում, նրա ելույթներից առանձակի եկամուտ չկա, չհաշված բազմաթիվ չեղարկված համերգները։

Աղբյուը՝ «Экспресс газета», Miamusic.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել