Երգչուհի Նարգիզի գրեթե յուրաքանչյուր օր ուղեկցվում է սկանդալով։ Լրատվամիջոցները մեկ քննարկում են նրա հարբած ելույթները, մեկ պատմությունը՝ ինչպես է պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի սանը հայհոյանքներ հնչեցնում երաժշտական պրոդյուսեր Կոնստանտին Բուգլեւսկու հասցեին, ով կասկածի տակ էր դրել նրան Муз-ТВ-ի մրցանակի հանձնումը՝ որպես լավագույն ռոք կատարող։ Այո՛, նրա բառերում ինչ-որ չափով ճշմարտություն կա։ Դժվար է Նարգիզին ռոք երգչուհի համարել, թեեւ հաշվի առնելով ռուսական շոու-բիզնեսում տիրող ճաշակը՝ այդ անվանակարգում այլ տարբերակ չկար։
Այդ ժամանակ ի պաշտպանություն երգչուհու հանդես եկավ նրա հյուրախաղերի կազմակերպիչը՝ «Кремль-концерт» ընկերության տնօրեն Սերգեյ Լավրովը։ Իսկ այժմ սկանդալային երգչուհին անդրադարձել է նաեւ նրան: Լրագրողների հետ զրուցում նա քննադատել է երգչուհուն ալկոհոլի չարաշահման համար։ Զաքիրովան նախ Լավրովին մեղադրեց մենահամերգները վատ կազմակերպելու համար, իսկ իր հասցեին հնչած քննադատությունը համեմատեց մերժված, վիրավորված կնոջ վրեժի հետ։ Ավելի ուշ Նարգիզը եւս մեկ անգամ անդրադարձավ Լավրովին։ Այս անգամ առիթը նրա մեկնաբանությունն էր երգչուհու՝ վաղ արված հրապարակմանը, որը նվիրված էր Յուլիա Սավեչեւայի եւ Օլեգ Շաումարովի համատեղ երգի պրեմերիային։
Ընդ որում, Լավրովը գովել էր տեքսը, շնորհակալություն հայտնել, սակայն Նարգիզը հայհոյանքներ էր օգտագործել։
«Экспресс газета»-ի հետ զրույցում Լավրովը նշել է, որ Նարգիզի մոտ աստղային հիվանդություն է նկատվում․ «Նույնիսկ բեմում չէր բաժանվում վիսկիի շշից։ Պահանջում էր, որ հակառակ հասարակական վայրերում ծխելու մասին արգելքին, իրեն հնարավորություն տան ծխել կուլիսների հետում եւ հյուրանոցային համարներում։ Քանի որ դրա մասին նշված էր համաձայնագրի հավելյալ կետերում, մեզ ոչինչ չէր մնում, քան յուրաքանչյուր անգամ համաձայնության գալ հրշեջների հետ կամ նրա փոխարեն տուգանքներ մուծել»։ Նրա խոսքով՝ Նարգիզը մշտապես կամակորություններ է անում, կոպիտ վարվում թիմի անդամների հետ, ընդ որում, նրա ելույթներից առանձակի եկամուտ չկա, չհաշված բազմաթիվ չեղարկված համերգները։
Աղբյուը՝ «Экспресс газета», Miamusic.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել