«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մայրության համար արժե դա անել». Մարիկա Թունյանը՝ 17 տարի մոդելինգով զբաղվելու, որդու եւ կարիերայի մասին

14:25, 21 հունվարի

Հայկական մոդելային ասպարեզում նա ունի երկար տարիների պատմություն եւ փորձ. նա առաջիններից էր, որն իր հստակ քայլերն արեց հայկական նորաձեււթյան մեջ, իսկ այսօր չի դադարում նույն ակտիվությամբ շարունակել իր կարիերան, չնայած, որ համատեղում է աշխատանքը որդու դաստիարակության հետ: Խոսքը մոդել Մարիկա Թունյանյի մասին է, որը NEWS.am STYLE-ին պատմել է 2018 թ-ի իր ակտիվության, 2019-ին սպասվող ծրագրերի, մոդելինգի եւ մայրության համատեղելիության, նորաձեւության ոլորտի առաջընթացի եւ որդու՝ Գոռի մասին:

Մարիկա, 2018-ն էլ մնաց անցյալում: Ի՞նչ հասցրեցիր իրագործել նախորդ տարի: Ինչո՞վ տարին տպավորվեց քեզ մոտ:

2018-ը շատ յուրահատուկ եւ տարբերվող տարի էր ինձ համար, ինչը հիմնականում կապված էր տղայիս՝ Գոռի հետ: Երբ ասում էին, որ երեխան փոխում է ամեն բան, ես չէի հավատում եւ չէի պատկերացնում, որ իրոք փոխվում է թե կյանքի ռիթմը, թե աշխարհայացքը: Գոռը ծնված օրվանից ներկա է բոլոր միջոցառումներին, որոնց ես մասնակցում եմ, հաճույքով շփվում է բոլորի հետ եւ ակտիվ մասնակցում բոլոր գործընթացներին: Եթե նա այդպիսի բնավորություն չունենար, ես շատ բանից հետ կմնայի, բայց նա ինձ օգնում է: Այդպես նա ինձ հետ միասին ներկա էր ArmMod Fashion նախագծի կազմակերպած բոլոր ցուցադրություններին, ինչպես նաեւ Miss Armenia 2018 Miss Universe Armenia 2018-ի դեֆիլեի փորձերին:

Հետեւելով քո էջերին՝ նկատեցի, որ վերջին շրջանում բավականին հաճախ ես ներկայացնում նոր ֆոտոշարքեր, մինչդեռ շատ մոդելներ մայրանալուց հետո դժվարանում են աշխատանքի վերադառնալ: Ինչպե՞ս ես հասցնում ամեն ինչ:

Իրոք բավականին ակտիվ շրջան էր, շատ էին ֆեշն-նախագծերը՝ Plus Size Plus Age Fashion Show, Georgian Day in Armenia, Creative Fashion Show by ArmMod Fashion, արդեն իսկ սեզոնային դարձած մանկական ֆեշն-նախագիծ Kids Fashion Day-ը, ինչպես նաեւ մի շարք ֆոտոնկարահանումներ հայկական դիզայներների համար՝ Urbanista, BalMari և Narre by BNBN, իսկ տարվա փակումն էր WWF Armenia-ի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և ArmMod Fashion-ի նախաձեռնությամբ Դիլիջանում կազմակերպված կովկասյան ազնվացեղ եղջերուների պահպանությանը նվիրված ամանօրյա ոգով ֆոտոշարքը:

Տարին հատկանշական էր նաեւ նրանով, որ ես վերջապես բացեցի իմ դեֆիլեի խումբը, որտեղ սովորեցնում եմ ամենափոքրիկներին գրագետ աշխատել պոդիումում: Միեւնույն ժամանակ մեզ մոտ անհատական դասընթացներ անցավ նաեւ իրական գեղեցկուհի՝ «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը՝ նախապատրաստվելով Miss World 2018-ին:

Նախորդ անգամ, երբ զրուցում էինք որդուդ՝ Գոռի մասին, նա դեռ շատ փոքրիկ էր, դեռ ընդգծված արտաքին նմանություն կամ բնավորության գծեր չուներ. հիմա ինչպիսի՞ն է դարձել: Ո՞ւմ է նման արտաքնապես եւ նախասիրություններով:

Գոռն արտաքնապես իմ, ամուսնուս, եւ իր 2 պապիկների խառնուրդն է, ոչ ոքի չի նեղացրել: Շատ ակտիվ եւ շփվող երեխա է, մարդկանց մեջ իրեն ավելի լավ է զգում, քան տանը, սիրում է լինել ուշադրության կետրոնում եւ անպայման սկսում է պարել, երբ լսում է ցանկացած ոճի լավ երաժշտություն: 

Ինչպիսի՞ մայրիկ ես դու:

Երբ դեռ չկար Գոռը, մտածում իր, որ մայրությունն ինձ համար չէ, իմ կյանքի ռիթմը այնքան արագ էր, որ մայրությունը տեղավորել այդ ռիթմի մեջ գրեթե անհնարին էր, իսկ դանդաղելու ցանկություն չկար, նույնիսկ մինչեւ հղիության 9-րդ ամիսը: Երբ ասում են երեխան փոխում է կնոջը, ճիշտ է, ինչին ես երբեք չէի հավատում: Կարելի է մնալ ակտիվ, սակայն, իհարկե, անհրաժեշտություն է առաջանում գնալ որոշակի զիջումների, բայց մի բան հաստատ է, որ չնայած բոլոր զիջումներին՝ մայրության համար արժե դա անել:

Կարո՞ղ ես նշել՝ որոնք են հիմնական դժվարությունները մոդել մայրիկ լինելու:

Մոդելինգն ու մայրությունը համատեղել հնարավոր է, եթե կա մեծ ցանկություն և կամքի ուժ՝ հետ վերադառնալու մինչծննդաբերական չափսերին: Անկեղծ ասած՝ ես այն բախտավորներից չէի, ովքեր անմիջապես ծննդաբերելուց հետո վերադառնում են հին չափսերին, ինձ դրա համար 7 ամիս ժամանակ պետք եկավ, մարզասրահի ու մարզիչի օգնություն: Միակ բանն, ինչ չեմ արել՝ չեմ հրաժարվել քաղցրից, քանի որ ամբողջ կյանքում եղել եմ քաղցրակեր եւ կարող եմ հրաժարվել ցանկացած բանից, բացի շոկոլադից (ծիծաղում է):

Դժվարությունը ժամանակի պակասն է, սակայն բախտս բերել է այնքանով, որ ունեմ մայրիկ, ով ամեն օր գալիս է ինձ օգնության: Ունեմ աջակցող ամուսին եւ ընտանիք, որի յուրաքանչյուր անդամ պատրաստ է օգնության ձեռք մեկնել: Ես շատ հարուստ եմ այդ առումով եւ շնորհակալ նրանցից յուրաքանչյուրին:

Վերջին տարիներին Հայաստանում անցկացվեցին եւ ազգային, եւ տարաբնույթ այլ գեղեցկության մրցույթներ, որոնք տարբեր արձագանքներ ունեցան: Ի՞նչ կարծիք ունես դրանց մասին:

Շատ ուրախ եմ, որ շարժ կա գեղեցկության մրցույթների ասպարեզում եւ առավելեւս ուրախ եմ, որ ազգային մակարդակի մրցույթը արժանի եւ պրոֆեսիոնալ ձեռքերում է, կցանկանայի՝ ավելի մեծ աջակցություն լիներ բոլոր ոլորտների ներկայացուցիչների կողմից. հեշտ բան չէ արժանապատվորեն ներկայացնել մեր երկիրը միջազգային հարթակում, մասնակիցը եւ ողջ թիմը մեծ ջանքեր պետք է գործադրեն եւ, իհարկե, ունենան լավ ֆինանսական աջակցություն: Ցանկալի է նաեւ՝ պետական մակարդակի, չէ՞ որ խոսքը Հայաստանի անվան, վարկանիշի եւ պատվի մասին է: Միայն այդպես է պետք վերաբերվել ազգային մրցույթներին եւ ոչ մի այլ կերպ: 

Մարիկա, դու մոդելային ասպարեզում ես շատ տարիներ ու որքան էլ ավելի երիտասարդ մոդելներ են հայտնվում եւ անետանում, շարունակում ես մնալ ամենապահանջվածներից մեկը: Ըստ քեզ՝ ո՞րն է քո հաջողության գաղտնիքը:

Գաղտնիք չկա, ես ասպարեզում եմ 17 տարի, առանց դադարի, քանի որ մոդելինգը միշտ եղել եւ մնում է իմ սիրելի հոբբին՝ զբաղմունք, որը հաճույք է պարգեւում, տալիս է հնարավորություն ճամփորդել, ծանոթանալ նոր, հետաքրքրիր մարդկանց հետ, կրել եւ տարածել գեղեցիկն ու նորաձեւը: Այդ ամենն ինձ հաճելի է, իսկ ցանկացած գործ, որն անում ես հաճույքով, անպայման վերջում տալիս է իր դրական արդյունքը:

Քեզ բավարարո՞ւմ է այն, ինչ տեսնում ես այսօր հայկական նորաձեւության ոլորտում: Առաջընթա՞ց նկատում ես:

Ասպարեզում, ժամանակ առ ժամանակ, դիտվում էառաջնթաց, հայտնվում են նոր եւ շատ հետաքրքիր գործիչներ, մի քանիսին կարող եմ, նույնիսկ, նշել՝ Just Black, Urbanista, BalMari, Narre by BNBN, JenA եւ այլք: Նրանցից շատերի ստեղծած հագուստը ես ինքս կրում եմ մեծագույն հաճույքով: Շատ անգամ եմ նշել, որ իմ անձնական ցանկությունն է տեսնել նորաձեւության ոլորտը՝ որպես ինդուստրիա՝ իրական արտադրական շղթայական շուկա, որտեղ դիզայները, որը ստեղծում է հագուստը, կունենա լայն սպառողական շուկա, կգիտակցի ցուցադրության եւ պրոֆեեսիոնալ մոդելի դերը: Մոդելն իր հերթին մոտիվացված կլինի ճիշտ եւ պրոֆեսիոնալ ցուցադրելու առաջարկվող հագուստը, եւ ի վերջո սպառողը կգտնի իր ճաշակին, ոճին եւ գրպանին հարմար հագուստ ցանկացած առիթի համար: Մինչեւ ինդուստրիա մենք դեռ աշխատելու տեղ ունենք, եւ ես հուսով եմ՝ մոտ ապագայում կունենանք էլ ավելի բուռն առաջընթաց:

2019-ին ի՞նչ նորություններով ես հանդես գալու՝ նոր պայմանագրեր, գովազդային արշավներ, ֆոտոնախագծեր, ցուցադրություններ

2019-ին շատ անելիք կա, սակայն չեմ սիրում խոսել չարածի կամ դեռեւս ծրագրածի մասին: Սիրում եմ խոսել միայն ռեալ՝ իրականացրած բաների մասին:

 Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիկա Թունյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել