MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Անուշիկ Տեր-Ղուկասյանը՝ Գարուի հետ անակնկալ զուգերգի եւ Սրբուկի եվրատեսիլյան երգի ընտրության մասին (ֆոտո/վիդեո)

15:25, 23 հունվարի

«Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարներ Անուշիկ Տեր-Ղուկասյանն ու Դավիթ Ծերունյանն օրերս Ֆրանսիայում էին, որտեղ ընթանում է Ֆրանսիայի «Եվրատեսիլ»-ի մասնակցի ազգային ընտրությունը: Բացի դրական էմոցիաներից եւ տպավորիչ շոուից՝ Անուշիկը հասցրել է նաեւ ծանոթանալ հայտնի երգիչ Գարուի հետ եւ, նույնիսկ, իրականացնել իր երազանքն ու փոքրիկ զուգերգով հանդես գալ աշխարհահռչակ կատարողի հետ:

Իր տպավորություններով Անուշիկը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ, նաեւ պատմել, թե ինչպես է անցնում «Եվրատեսիլ»-ում հայաստանյան երգի ընտրությունը:

«Մեկ ամիս առաջ ես եւ Դավիթը «Եվրատեսիլ»-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի կողմից հրավեր ենք ստացել լինելու իրենց ազգային ընտրության ժյուրիի կազմում: Դավիթը եղել է առաջին կիսաեզրափակիչի ժյուրիի կազմում, ես՝ երկրորդ: Մեզ հետ միասին եղել են նաեւ պրոդյուսերներ, այլ երկրների պատվիրակության ղեկավարներ եւ երգիչներ: Բնականաբար, թե ես, թե Դավիթը սիրով համաձայնեցինք մասնակցել այդ իրադարձությանը: Ես իմ ամենաբարձր միավորը տվել եմ 21-ամյա Սիմոնեին: Դեռեւս պարզ չէ, թե որ մասնակիցը կընտրվի եզրափակիչի ժամանակ, բայց այդ երգչուհին ինձ տպավորել էր իր հրաշալի, տարբերվող եւ էմոցիոնալ ելույթով»:

Համերգային շոուն վարում էր հայտնի երգիչ Գարուն: Դեռեւս մեկնումից առաջ Անուշիկը ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում անպայման անձամբ ծանոթանալ մանկության տարիների իր ամենասիրելի երգիչներից մեկի հետ:

«Նրանց պատվիրակության ղեկավարին ասել էի, որ Գարուին շատ եմ սիրում, դեռ մանկուց երկրպագում եմ, որ Հայաստանում նա շատ հայտնի է, այստեղ նրան շատ են սիրում, ու խնդրել հնարավորության դեպքում անպայման հանդիպել նրան: Ինձ էլ ասացին՝ խնդիր չի լինի: Շոուից հետո սպասում էի, որ ինձ պետք է ուղեկցեն Գարուի մոտ, բայց այնպես ստացվեց, որ հենց ինքը եկավ ինձ մոտ: Շատ էի զարմացել, իսկապես, անակնկալ էր: Շատ համեստ եւ անմիջական անձնավորություն է: Նման հաճելի վերաբերմունք նրանից չէի սպասում: Զրուցեցինք շոուի մասին, եւ բնականաբար, այդ հնարավորությունը բաց չթողեցի եւ ասացի, որ իր երգացանկում մի երգ կա, որը ես մանկուց շատ եմ սիրել եւ միշտ երազել եմ դա իր հետ կատարել, ու ասացի, որ չեմ կարող հանդիպման առիթից չօգտվել եւ չերգել Ձեզ հետ (ծիծաղում է): Նա զարմացավ, որ ես այդ երգը գիտեի: Այդպես սկսեցինք երգել: Շատ շնորհակալ եմ նրան»:

Ֆրանսիացի երգչի հետ գեղեցիկ ծանոթության պատմությունից զատ՝ վերադարձանք հայկական իրականություն եւ Անուշիկից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է այս պահին «Եվրատեսիլ»-ում հայկական երգի ընտրությունը:

«Ինչպես նշել էինք՝ հունվարի 10-ին ավարտվեց երգերի ուղարկման փուլը: Դրանից հետո մի քանի փուլերով լսեցինք երգերը, քանի որ դրանք շատ-շատ էին, մեկ օրվա ընթացքում չէինք կարող լսել բոլորը: Աշխարհի տարբեր երկրներից երգեր ենք ստացել: Պետք է նշեմ, որ այս տարի հայ կոմպոզիտորներն առավել քան ակտիվ են եղել, ու իրոք շնորհակալ ենք բոլորից, ովքեր ժամանակ են տրամադրել եւ երգեր են ուղարկել մեզ: Տարբեր տեսակի երգեր ենք ստացել՝ թե պարային, թե բալլադային: Երբ արդեն ընտրենք մի քանիսը, Սրբուկը դրանք կձայնագրի եւ կհասկանանք՝ որն է առավել համասպատասխանում նրա ձայնին: Իսկապես, շատ գոհ ենք ընթացքից: Առաջին իսկ օրվանից մեծ ակտիվություն է եղել: Կոմպոզիտորների ակտիվությունն էլ ավելի է ոգեւորել թե Սրբուկին, թե մեզ: Մոտ օրերս արդեն վերջնական որոշումը կլինի եւ պարզ կդառնա, թե որ երգով Սրբուկը կներկայանա «Եվրատեսիլ»-ին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել