Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Պարտվել իմանալ է պետք»․ Տիգրան Մանսուրյանը՝ հին օրերի, երաժշտության ներկայիս խնդիրների եւ 80-ամյա հոբելյանի մասին (ֆոտո)

13:30, 25 հունվարի

Հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ, պարզապես, մեծանուն հայ Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին կտոնի ծննդյան 80-ամյակը։ Հոբելյանական տարեդարձի առթիվ մաեստրոն մի շարք համերգային երեկոներ է նախատեսել, որոնցից առաջինը կկայանա հենց ծննդյան օրը Լոս Անջելեսում։ Երեւանում եւս նախատեսված է մաեստրոյի անցած ճանապարհին նվիրված  համերգային երեկո, որը տեղի կունենա հունվարի 30-ին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։

Այսօր՝ հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տիգրան Մանսուրյանն ամփոփեց իր ստեղծագործական տարիները, խոսեց կյանքի դժվարությունների, հիասթափությունների, դրանք հաղթահարելու իր բանաձեւի մասին, հիշեց հին օրերը, խոսեց երաժշտության այսօրվա խնդիրների մասին եւ, նունիսկ, նվագեց լրագրողների համար։

Տարեդարձին պատրատվելու եւ 80-ամյակն ընկալելու ժամանակ դեռեւս մաեստրոն չի ունեցել․ ասում է՝ պարտավորություններն այնքան շատ են, որ դեռ տարիների մասին չի հասցրել մտածել․

«Հարազատներս են նաեւ ժամանել տարեդարձիս առթիվ, այսօր աղջիկս էլ կժամանի Լոս Անջելեսից։ Խառը շրջան է․ ինքս ինձ հետեւելու, հաշիվ տալու ժամանակ դեռ չեմ ունեցել։ Բացի դրանից՝ մեծ թվով աշխատանքներ կան՝ կապված առաջիկա համերգների հետ։ Ծննդյանս օրը կլինի ընտանկան հավաք՝ ոչ պաշտոնական կերպով։ Կլինենք մենք՝ ընկերներս, ընտանքիս անդամները։ Որոշեցի այդպես անել։ Այդ օրը սովորականի պես կաշխատեմ։ Երբեք թույլ չեմ տալիս, որ տոնական օրերն ինձ վրա ինչ-որ ազդեցություն ունենան։ Սթափ եմ աշխատանքի հանդեպ»։

Խոսելով իր անցած ճանապարհից՝ մեծանուն կոմպոզիտորն այն բնութագրեց՝ «ծայրահեղ հագեցած»․

«Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տեւական մի մեծ կռիվ կա կայացման։ Այդ պահը, որ պետք է վերջապես տոնեմ իմ հաղթանակը, դեռեւս չկա»։

NEWS.am STYLE-ի հարցին, թե ինչպես է կարողացել հաղթահարել տարիների ընթացքում իրեն հանդիպած դժվարություններն ու հիասթափությունը՝ պահպանելով կայուն դիրքերը, պատասխանեց՝ «Գիտե՞ք՝ պարտվել իմանալ է պետք։ Ես իմ կյանքի տասը տարիները նվիրել եմ Ֆոլկներին։ Այնպես, ինչպես ինքն է ինձ սովորեցրել իմանալ պարտվելը, ոչ ոք չի սովորեցրել։ Երկրորդ կուրսից դուրս է մնացել, այդպես էլ կրթություն չի ստացել, բայց ինչպե՞ս է հասել Նոբելյան մրցանակի․․․ Այդ ընթացքում ինչ պարտությունների միջով է ացել․․․ Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես քո հիմնականն ու քո հավատքը։ Դա է ուժ տալիս մարդուն»։

Այսօր էլ՝ 80 տարեկան հասակում, Մանսուրյանը չի դադարում սովորել, նոր ոլորտներ ուսումնասիրել։ Ասում է՝ ափսոսում է, որ ժամանակին շատ բաներ չի ուսումնասիրել, օրինակ՝ լեզուներ՝ անգլերեն, լատիներեն․․․

Խոսելով այսօրվա մշակույթի մասին՝ նշում է․

«Դետալներին չեմ տրվում, գիտեմ դրանք, բայց չեմ թողնում, որ ինձ վրա իշխեն։ Բոլոր հոգսերը մանրամասն գիտեմ, ընդհանուր երեւույթ է տեղի ունեցածը։ Թողել ենք ազատ։ Սովետի տարիներին հսկվում էր, որ ռաբիզը ռադիոյով չհնչի, որեւէ օտարամուտ բան չմտնի եթեր։ Հիմա այդպես չէ։ Այս խառնակությունը չափազանց մեծ է։ Բնական է, եթե լիներ արգելքի այդ փայտիկը, դա չէր լինի, բաց մենք հրաժարվեցինք այդ ձեռնափայտից․․․ Բոլոր բնագվառներում հրաժարվեցինք»։

Ժամանակակից մտահոգություններից մեկն էլ իրեն հարազատ հոգեւոր երաժշտությունն է։ Համոզված է՝ այս ոլորտում շատ գործեր կան անելու, իսկ իր պարտքը համարում է հաջորդ սերնդին նման գործեր թողնելը։ Չմոռցավ նաեւ անդրադառնալ դասական երաժշտության խնդիներին․

«Դասական երաժշտությունն այսօր մեկ տոկոս է կազմում ընդհանուր երաժշտության մեջ։ Մնացածն ամբողջությամբ տրված է հաճույքին, զվարճանքին․ դա են գերադասում։ Այն լուրջ խնդիրները, որոնցով զբաղվել է դասական երաժշտությունը, մարդիկ փորձում են շրջանցել։ Իսկ այն երաժշտությունը, որով այսօր մարդիկ զբաղվում են, մի ժամանակ այնքան արհամարհված էր դասական երաժշտության վարպետների կողմից, որ դա երաժշտություն չէին համարում․․․ Հետո կարծես դադարեց դասական երաժշտության մասնագետների համար դա ուշադրության նյութ լինել։ Բնականաբար, մեզ մոտ եւս այդ երեւույթը կա»։

Հուվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալիք մաեստրոյի հոբեյանական համերգի մուտքն ազատ է։ Երեկոյի ընթացքում կհնչեն Մանսուրյանի կամերային ստեղծագոծությունները։ Իսկ հարցին, թե ում շնորհավորանքին է հատկապես սպասում, պատասխանեց․

«Այս հարցում, թերեւս, կլինեմ սենտիմենտալ։ Կնոջիցս կուզեի լսել ամենասպասված շնորհավորանքը, բայց նա այլեւս չկա․․․»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել