«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Լավ մոռացված հինը․ Պատմություն երաժշտի մասին՝ «Հուսահատը»

20:33, 26 հունվարի

NEWS.am STYLE-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում սիրո, մեքսիկական կրքերի, վրեժխնդրության եւ արնահեղության մասին ֆիլմ՝ «Հուսահատը»։

 «Հուսահատը» ֆիլմը 1995թ․-ի մարտաֆիլմ է։ Ռեժիսորն ու պրոդյուսերը Ռոբերտ Ռոդրիգեսն է։

Գլխավոր դերերում հանդես են եկել Անտոնիո Բանդերասն ու Սալմա Հայեքը։ Ֆիլմն այնքան հաջողված է, որ հաջողություն է բերել Բադերասին, իսկ Սալմա Հայեքին՝ առաջին աստղային դերը։

Ռոբերտ Ռոդրիգեսը անսովոր ռեժիսոր է։ Հոլիվուդում նա բավականին բարձր վարկանիշ ունի, այդուհանդերձ հետեւում է այնտեղ առկա տենդենցներին։ Նրա յուրաքանչյուր ֆիլմ ինչ-որ անսովոր, վառ նորություն է, որը դուրս է երեւակայության սահմաններից։ Էսքպերիմենտներից չվախենալով Ռոբերտը խառնում, միաձուլում է մի քանի ժանր՝ մատուցելով հերթական նորույթը։

«Հուսահատը» նույնպես բացառություն չէր։ Բավականին համեստ միջոցներով նկարահանված ֆիլմը շատ զիլ է, վառ եւ կրքոտ։ Ֆիլմում չկան հատուկ էֆեկտներ, սակայն առկա է հիանալի պատմություն, գերազանց սաունդթրեք, վառ դերասանական խաղ եւ մեքսիկական կոլորիտ։

Կիթառի պատյանում զենքով շրջող երաժիշտը լեգենդ է, որի մասին պատմությունը փոխանցվում է բերնեբերան։ Ժամանակին նրա սիրելի կնոջը սպանել են վատ տղաները եւ այժմ նա վրեժ է լուծում։ Մի կանգնեք նրա ճանապարհին, քանի որ խանգարողներին նա ոչ ոքի չի ներում։

Առաջին իսկ րոպեներից, երբ Սթիվ Բուշեմի հերոսը պատմում է «մեքսիկացու մասին, ում դեմքը մշտապես ստվերի մեջ է», հանդիսատեսը ընկղմվում է հիանալի պատմության մեջ։ Պատմությունը բազմաթիվ անակնկալներ է մատուցում, այդ թվում նաեւ Սակմա Հայեքի տեսքով։

Հայեք-Բանդերաս զույգը արժանի է ամենաբարձր գնահատականին։ Նրանք կիրք են  արտահայտում անգամ միայն ժեստերով եւ հայացքներով, իսկ ահա անկողնային տեսարանի մասին խոսքերն ավելորդ են։ Հիմարություն է անգամ խոսել Բանդերասի խաղի մասին, այն պարզապես ամենաբարձր մակարդակի վրա է։ Իսկ գեղեցկուհի Սալման գրավում է մեր սրտերը։

Եվ այսպես, ինչ ունենք մենք արդյունքում։ Խենթ, այս բառի լավ իմաստով, սիրո եւ կրքի պատմություն, որը համալրվել են արյունոտ փոխհրաձգություններով, հիանալի սաունդթրեքով, հիասքանչ եւ գերազանց դերասանական խաղով։

Հ․Գ․

Վստահ եմ հիշում եք ֆիլմում հնչող երգը, որն ի դեպ կատարում է հենց Բանդերասը։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել