Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Փարիզում haute couture վերջին ցուցադրության հետքերով

13:52, 28 հունվարի

Փարիզում ավարտին մոտեցավ գարուն-ամառ 2019 կուտյուրային ցուցադրությունը: Բացի բուն բարձր նորաձեւությունից, սակայն, հետաքրքիր ready to wear մակնիշները ներկայացրել են նաեւ իրենց ապագա հավաքածուները: Դիտեցինք կարմիր գորգին մասնակիցների մուտքը՝ փորձելով հասկանալ, թե դիզայներներն ինչ են առաջարկում մոտ ժամանակում հագնել, եւ ի վերջո՝ մասս-մարքեթը ինչը կընդօրինակի ավելի մատչելի տարբերակով:

Ներկայացնենք բուն ցուցադրությունից մի քանի հետաքրքիր պահեր:

Ծավալուն, բարձրացված ուսեր

Շեշտը դրված է ուսերի վրա՝ ծավալուն, բարձրացված, որը փաուեր-դրեսինգի եւս մեկ տարբերակ է: Թվում է, թե վատ պատասխան չէ այն նույն #Metoo-ի՝ ուժեղ, անկախ, կամային կնոջ կերպարի շուրջ չդադարող սկանդալներին:

Նման օրինակներ ենք տեսնում ե՛ւ Acne Studio-ի, ե՛ւ Valentino-ի, ե՛ւ Armani Prive-ի, ե՛ւ Vogue ամսագրի կողմից ցուցադրաբար բոյկոտվող (տգեղ ռասիստական պատմությունից հետո) Ուլյանա Սերգեյենկոյի, ե՛ւ Сhanel-ի լեգենդար թվիդային կոստյումների, ե՛ւ նորաձեւության աշխարհի գլխավոր ավանգարդիստ ու կոնստրուկտիվիստ Margiela-ի մոտ…

Գլխավոր միտքը. եթե նախկինում բաճկոնի կամ վերարկուի ընդգծված ծավալուն, շեշտադրված ուսերը ընկալվում էին որպես տղամարդու տարբերակ, ապա հիմա այն կանանց պահարանի լիարժեք տարրն է:

Ի դեպ, անչափ սիրելի է կոնտրաստի վրա խաղալը՝ «լայն ուսեր» եւ ցածր պոչիկ՝ կապված պճնագեղ ժապավենով:

Բոլորածալեր, փետուրներ, ծոպեր

Այս տարի բոլորածալերի պակաս չկար: Ակնհայտ տարբերակներն էին դեկորացված թեւքերը, առավել հետաքրքիրներն էին վիկտորիանական մանժետները կամ ուղղակիորեն Վերծննդից եկած «աղացքար» օձիքները:

Այսինքն՝ դիզայներները շարունակում են վերադառնալ եւ մեծարել ռոմանտիզմը, որը որոշակիորեն նոր եւ անչափ հաստատուն թրենդ է:

Viktor&Rolf-ն, օրինակ, ծալքերով հավաքել է շղարշը՝ ցուցադրելով հավաքածու, որն ուղղված է ավելի շուտ երիտասարդ սերնդին. ծիածանի տակ է հայտնվել Ադամսների ընտանիքը, սակայն դրա շնորհիվ խայթող բնույթը չի պակասել, քանի որ ուրախ զգեստները զարդարված են պուբերտատի երազանքներով՝  կատարված սթիքերների տեսքով, որ ամենեւին անմեղ մանիֆեստներ չեն:

Բոլորածալեր է ցուցադրել նաեւ Balmain-ի ֆուտուրիստական հավաքածուն: Ի դեպ, նորաձեւության այս տունը կուտյուր է մտել երկար ընդմիջումից հետո:

Փետուրները եւ երկար ծոպերը նույնպես պոդումներին օրինաչափորեն հաճախ են հայտնվել:

Ծաղկավոր պրինտ

Valentino-ի ցուցադրությունն իսկապես ուշագրավ էր: Այդ թվում՝ ծաղիկների առատությամբ. ծաղկավոր պրինտներ, ասեղնագործություն, ապլիկացիներ, զուգագուլպաներ եւ նույնիսկ շպար՝ ծաղիկների տեսքով փետուր աչքեր:

Ի դեպ, մոդելների մասին. այս տարի ցուցադրության ժամանակ աղջիկների երկու երրորդը սեւամորթներ էին, նրանցից շատերը՝ փախստականներ:

Շատ ենք հպարտանում նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Պիեռպաոլո Պիչոլիի որոշմամբ, որը մեծ քայլ կատարեց բարձր նորաձեւության diversity-ի ուղղությամբ՝ ոչ հանուն էկզոտիկայի, այլ գովերգելով սեւամորթ աղջիկների գեղեցկությունը: Ցուցադրությունից վերջին լուսանկարն, ամենայն հավանականությամբ, կմտնի ամբողջ ինդուստրիայի պատմության մեջ, քանի որ այստեղ գլխավոր կիզակետում են աներեւակայելի Նաոմի Քեմփբելը եւ այլ սեւամորթ գեղեցկուհիներ: Ասում են՝ առաջին շարքում նստած Սելին Դիոնն անգամ արտասվել է:

Ծաղիկներ տեսանք նաեւ Chanel-ի մոտ, այդ թվում՝ աքսեսուարների տեսքով: Կառլ Լագերֆելդն իրեն հավատարիմ է մնում. Փարիզի Մեծ պալատում ցուցադրության համար վերաստեղծել էին միջերկրածովյան այգու գեղեցկությունները. հանդիսատեսը նստած էր ձեւավոր ճաղաշարքերի մոտ, կենտրոնում լողավազանն էր, բեմը երիզում էին արմավենիները եւ նոճիները:

 

Մանեկենուհիներին պարգեւել էին փարթամ խոպոպներով՝ նախանցած դարին հղմամբ (դարձյալ իշխում է ռոմանտիզմի դարաշրջանը) եւ արդեն հեռացող Դեւիդ Բոուիի դարի կուռքերի վառ շպարով:

Իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ դիզայները դուրս չեկավ հանդիսատեսին խոնարհվելու: Որոշ տեղեկություններով՝ առողջական վիճակի պատճառով: Հյուրերին ողջունեց նրա աջ ձեռք Վիրժինի Վիարը:

Ծաղկավոր զուգագուլպաներ

Ծաղկավոր զուգագուլպաները, կարծես, չեն պատրաստվում արդիականության դիրքերից նահանջել: Մենք պրինտային տարբերակներ տեսանք Valentino-ի մոտ:

Gaultier-ի, Margiela-ի մոտ՝ միագույն, կոստյումի եւ բասկայի զուգակցությամբ (ի դեպ, նույնպես բավականին ակնհայտ թրենդ է):

Տաք հագնվելու հանդեպ սիրո այսպիսի պոռթկման համար միայն ուրախ ենք, իսկ զուգագուլպաները կարող եք հագնել ինչպես ձեզ դուր գա. խառնեք բացարձակապես սեւ կերպարին, չեզոք մոնոքրոմին, ընդգծեք որեւէ աքսեսուար (նույն գույնի շարֆ եւ զուգագուլպա):

Մի խոսքով՝ միանշանակ «այո» ենք ասում:

Լողազգեստային գլխարկներ

Ամենաակներեւ թրենդն է: Տարբեր ոճավորմամբ կատարված՝ դրանք հայտնվել են ե՛ւ Armani Prive-ի, ե՛ւ Ուլյանա Սերգեյենկոյի, ե՛ւ Givenchy-ի մոտ:

Իսկ Dior-ի հոյակապ ցուցադրությանը, որն անցկացվել է մեծ կրկեսային վրանի տակ եւ ակրոբատների ելույթներով, դրանք դարձան գլխավոր գլխարկը՝ ուղեկցելով փաստացի յուրաքանչյուր կերպարին:

Անի Մովսիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել