Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հարցազրույց բանակից. ծառայության մեջ գտնվող երգիչ Ռոբերտ Քոլոյանը՝ բանակային կյանքի, ընկերների ու նոր երգի մասին

14:25, 28 հունվարի

«Հայաստանի ձայնը», «Դեպի Եվրատեսիլ» եւ երաժշտական այլ նախագծերից հայտնի երգիչ Ռոբերտ Քոլոյանն այս օրերին մի փոքր պասիվ է երաժշտության ասպարեզում, քանի որ երիտաարդն արդեն մոտ կես տարի է, ինչ ծառայում է Հայոց բանակում: Ռոբերտն իր ծառայությունն անցկացնում է Վայքում: Ասում է՝ իր համար ժամանակը չափից դուրս արագ է անցել, քանի որ գրաֆիկը շատ խիտ է, անելիքները՝ շատ ու հետաքրքիր:

NEWS.am STYLE- շնորհավորել է ծառայության մեջ գտնվող երգչին՝ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ, մաղթել խաղաղ ծառայություն եւ, իհարկե, զրուցել բանակային առօրյայի, կյանքի փոփոխությունների, դժվարությունների եւ այս շրջանի ստեղծագործական նորությունների մասին:

Ռոբերտը հրաշալի զգացողություններով է զորակոչվել բանակ:

«Աննկարագրելի զգացողություն էր: Հասկանում ես, որ կյանքդ ամբողջովին փոխվելու է, որ երկու տարի ապրելու ես բանակային խիստ ռեժիմով, եւ չնայած հեռու ես լինելու հարազատներիցդ, ու չգիտես՝ ճակատագիրն ինչ ճանապարհ կընտրի քեզ համար, որ զորամասում կհայտնվես, ով կլինի վերադասդ, ում կկոչես բանակային ընկեր, միեւնույն ժամանակ հպարտ ես, որ զինվոր ես կոչվելու՝ Հայ զինվոր»,-պատմում է նա:

Բանակում անցկացրած օրերն իրենց ազդեցությունն արդեն թողել են երիտասարդ երգչի կյանքում.

«Բանակը մի մեծ կյանքի դպրոց է, որտեղ ամեն օր ենթարկվելով փորձությունների՝ նախ պետք է կարողանաս պահել քո «ես»-ն ու մարդկային որակները: Բանակը ստիպում է կարեւորել կյանքը, այստեղ շատ բաներ ես սկսում գնահատել, որոնք սովորական առօրյայում չես նկատում: Բանակում հասկանում ես՝ ինչ է իրական ընկերությունը, այստեղ օրենքի պես մի բան է՝ բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի: Շատ բան եմ սովորում բանակում: Ինքս զգում եմ, որ փոխվել եմ, իսկ ընկերներս ու հարազատներս հաստատում են այդ փաստը: Ֆիզիկական փոփոխությունները եւս ակնհայտ են: Այստեղ մոտ 35 կգ-ով նիհարել եմ, ինչն ինձ համար շատ ուրախալի է, դե տեսնում էիք՝ շատ էի գիրացել (ծիծաղում է)»:

Խոսելով բանակային ընկերների մասին՝ Ռոբերտը նշում է.

«Բանակը շատ շռայլ գտնվեց իմ նկատմամբ ընկերների հարցում: Կարող եմ ասել, որ ինձ հետ են ծառայում լավագույն տղաներն ու ամենահպարտ զինվորները՝ մեկը մյուսից տարբեր ու հետաքրքիր անհատականություններ: Աշոտը քանդակագործ-նկարիչ է, Վրեժը եւս երգում է: Միասին փորձում ենք արվեստից հեռու չմնալ: Երբ ազատ ժամանակ ենք գտնում, անպայման փորձում ենք ստեղծագործել: Երբ ինձ ասում էին, որ բանակային ընկերները կյանքում այլ տեղ են զբաղեցնելու, ես չէի պատկերացնում, որ բանակում, իրոք, ձեռք կբերեմ կյանքիս լավագույն ընկերներին՝ Պետոն, որի հետ հաղթահարել ենք ամենատարբեր դժվարությունները… Ես շնորհակալ եմ Հայոց բանակին՝ ինձ այսպիսի ընկեր տալու համար, իսկապես արժեքավոր ու լավ մարդ է»:

Բանակում էլ Ռոբերտը ժամանակ գտնում է երաժշտության համար: Ասում է՝ դրա շնորհիվ է հաղթահարում ցանկացած դժվարություն եւ փորձություն: Այս ընթացքում երգիչը հասցրել է գալ Երեւան եւ ձայնագրել բանակին նվիրված նոր ստեղծագործություն.

«Նոր երգս գրել ենք ծառայությանս ընթացքում: Իմ լավ ընկերոջ՝ Արթուր Արմենի հետ ենք հեղինակել այն: Նրա հետ նաեւ գրել էինք «Դեպի Եվրատեսիլ» նախագծի իմ՝ Get Away With Us երգը: Միտքն իմն էր, ցանկանում էի ունենալ մի երգ, որը ցույց կտար այս 6 ամիսների ապրումներս: Շատ չեմ ուզում խոսել երգի մասին, միայն ասեմ, որ այն մի քանի օրից հասանելի կլինի: Այն կոչվում է «Սահմանին»: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել իմ շատ լավ ընկերներին, որոնք այս պաին կատարում են երգի հետ կապված վերջին աշխատանքները: Իհարկե, դժվար է, քանի որ ես այս պահին նրանց կողքին չեմ: Բայց վստահում եմ նրանց, քանի որ ոչ միայն իմ լավ ընկերներն են, այլեւ առաջին անգամը չէ, որ միասին աշխատում ենք: Շնորհակալ եմ Արթուր Արմենին, Ամալյա Մարգարյանին, Վահրամ Յանիկյանին, Աննա Սահակյանին եւ Հայկ Կարոյի Կարապետյանին»:

Իհարկե, ծառայության ընթացքում ամենադժվար բանը կարոտը հաղթահարելն է: Ամենից շատ Ռոբերտը կարոտում է ծնողներին, ընկերների հետ իր առօրյան, բայց ասում է. «Ուրախ եմ, որ հպարտանում են ինձանով ու ամեն ինչ անում եմ, որ հանգիստ լինեն ինձ համար: Կարոտում եմ ընկերներիս, մեր հավաքույթները, համերգներն ու իմ երաժշտական կյանքը, բայց հասկանում եմ, որ կյանքիս այս փուլում կարեւոր գործ եմ անում ու ինձ հետ միասին նրանք էլ համբերությամբ են զինված: Դե, նաեւ նրան եմ կարոտում, ով հուսով եմ՝ այս տողերը կարդալուց կհասկանա, որ խոսքն իր մասին է (ժպտում է)»:

Իսկ զրույցի վերջում հայ զինվորն իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը հղեց նաեւ մյուս զինվորներին.

«Ինչքան էլ լսես բանակի մասին, մինեւնույն է՝ պետք է ներսում լինես, որ տեսնես ու հասկանաս, թե որքան խստապահանջ, ուսուցողական, բարդ, բայց միեւնույն ժամանակ կարեւոր բան է այն յուրաքանչյուր տղայի համար: Մեր բանակն ուժեղ է, զինվորները՝ հայրենասեր ու շատ լավ պատրաստված: Կարող եք հանգիստ գլուխներդ բարձին դնել: Ամենակարեւորը ծառայության խորհուրդը պետք է ճիշտ հասկանալ: Իհարկե, բոլորիս մաղթում եմ անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մեր հայրենի օջախներ»:

Հ.Գ. Ռոբերտի գլխավորությամբ՝ բարի ծառայություն ենք մաղթում Հայոց բանակի բոլոր զինվորներին

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ռոբերտ Քոլոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել