Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Գրեմմի» մրցանակաբաշխությունից երկու շաբաթ առաջ հաղթողների անունները հայտնվել են համացանցում

10:13, 30 հունվարի

«Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունից երկու շաբաթ առաջ համացանցում է հայտնվել հաղթողների ամբողջական ցանկը։ Արդյունքները հրապարակվել են «Գրեմմի»-ի կայքում, հայտնում է ամերիկյան Billboard ամսագիրը։

Տեղեկատվությունն արագ ջնջվել է, սակայն մրցանակակիրների անունները հասցրել են տեսանկարահանել։ Այս պահին հոլովակը հասանելի է բոլորին YouTube-ում royalty անունով ալիքում։ Այն սկզբում հայտնվել է Twitter-ի everyday4you էջում, սակայն ավելի ուշ էջը ջնջվել էր։

Ամերիկյան ձայնագրման ակադեմիան, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ «հաղթողների ցանկ» գոյողություն չունի, եւ մինչեւ մրցանակաբաշխության հանձնման օրը ոչ ոք չի բացում տեղեկատվությունը, որն առկա է ծրարում։

Ինչպես պարզ է դառնում հոլովակից, «Տարվա լավագույն երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվելու Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուփերի Shallow կատարումը։ Լավագույն ալբոմ մրցանակը կհանձնվի H.E.R ալբոմին։ Լավագույն ձայնագրություն մրցանկին կարժանանանա Քարդի Բին։ Հոլովակի մեկնաբանություններում նշվում է, որ մրցանակի կարժանանան նաեւ Թեյլոր Սվիֆթը, Arctic Monkeys-ը, Fall Out Boy-ը, Beck-ը։ Chloe x Halle-ը կարող է դառնալ տարվա հայտնություն։

«Grammy» մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին Լոս Անջելեսում։ Նոմինանտների անունները հայտնի են դարձել 2018թ. դեկտեմբերի 7-ին։ Կանադացի ռեփեր Դրեյքը նոմինացված է 8, Լեգի Գագագան, Քարդի Բին եւ Childish Gambino-ն՝ 5-ական անվանակարգերում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել