Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:
Թերթելով լեռնադահուկային հանգստվայրերի ձմեռային լուսանկարները անընդհատ հանդիպում ես «աութդորի» գլխավոր մոդելներից մեկին՝ կոմբինեզոնին: Ի միջի այլոց, գլխավոր լուսանկարի վրա հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյն է՝ Gucci- ի վերջին հավաքացուից կոմբինեզոնով:
Այսօր «աութդոր» եւ «սթրիվիր» հագուստի ապրանքանիշերը ոչ միայն ակտիվորեն համագործակցում են բարձր նորաձեւության հետ, այլեւ ինչ-որ իմաստով հենց այդ են դառնում: Վառ օրինակ է Վիջիլ Աբլոն, որը դրսային հագուստի Off White ապրանքանիշի ստեղծումից հասել է Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի կրեատիվ տնօրենի դիրքին:
Նորաձեւությունը հարմարավետության, պարզության ուղղությամբ է շարժվում, այստեղից էլ պոդիումի մեծ հետաքրքությունը ֆունկցիոնալ աշխատանքային հագուտի նկատմամբ: Նշենք, թե ինչու աշխատանքային կոմբինեզոնը բոլոր հնարավորություններն ունի այսօր եւ երկար տարիներ նորաձեւ բեսթսելլեր դառնալու համար:
Աշխատանքային կոմբինեզոնի գլխավոր առավելությունը նրա ունիվերսալությունն է: Համաձայնեք, որ մեր զգեստապահարանում այնքան շատ չէ այնպիսի հագուստը, որը կարող է եւ որպես զուսպ աշխատանքային հագուստ ծառայել եւ գործնական հանդիպումների ժամանակ հարմար լինել (նայեք, թե ինչպես է այն հագնում Վիկտորիա Բեքհեմը):
Վրայից սվիտեր գցեք եւ ահա այն՝ երեկույթների եւ սրճարանների համար կատարյալ կերպարը: Տաբատը՝ կարճ տոպի համադրությամբ ձանձրալի տարբերա՞կ է թվում: Ուրեմն իջեցրեք վերեւի մասը՝ կապելով գոտկատեղի մոտ՝ ընտրելով ձեզ հարմար շապիկը կամ լոնգսլիվը:
Հրաշալի են նայվում կոնտրաստային խաղերը, քանի որ մենք այնքան հաճախ ենք նայում սթրիթսթայլ քրոնիկոնների նկարները, որտեղ աղջիկները բարձրակրունկ կոշիկներով աշխատանքային կոմբինեզոն են կրում:Ավելի սառը եղանակի համար հրաշալի կլինեն սպորտային կոշիկները, կազակները, բոտիլյոնները կամ թրեքինգային կոշիկները:
Նրանց, ովքեր գենդերային չեզոք մեծ չափսի հագուստ են սիրում, դուր կգան ընդգծված ուսերով, նեղ գոտկամասով եւ լայն տաբատով վինտաժային տարբերակները:
Իսկ ահա իսկական աշխատանքային կոմբինեզոնները, որոնք հիանալի կարող են համարվել չափից մեծ իրերի վերջերս սկիզբ առած, կիսակատակային, կիսաիրական տենդենց, արդեն կարելի է գտնել տղամարդկանց հագուստի բաժնում:
Հաճելի, թանկարժեք կտորներից մոդելները՝ հստակ կազմվածքային ուրվապատկերով, լավ տարբերակ կլինեն նրանց համար, ովքեր հոգնել են չափից ավելի «պարկային» հագուստներից:
Ուշադրություն դարձրեք սպիտակ դենիմին՝ սպիտակ տաբատը բոլորովին ոչ պրակտիկ լինելով հանդերձ՝ արդիական է…
Հրաշալի զուգակցություն են ցուցադրել Juun J-ի դիզայներները՝ կոմբինեզոն, որը պատրաստված է կոստյումի կտորից՝ դասականին հատուկ ավանդական գծերով:
Անի Մովսիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ