«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հաղորդավար Վրույր Թադեւոսյանը՝ հայկական եթերից տեւական բացակայության եւ այս շրջանում ԱՄՆ-ում գտնվելու մասին

16:04, 1 փետրվարի

Հաղորդավար Վրույր Թադեւոսյանը, որը երկար տարիներ «բարի առավոտ» էր մաղթում հայ հեռուստադիտողին, տեւական ժամանակ է, ինչ չի երեւում հայկական հեռուստաէկրաններին: Վրույրն այս շրջանում Միացյալ նահանգներում է, արդեն երկար ժամանակ է՝ գտնվում է Լոս Անջելեսում:

NEWS.am STYLE-ին հետաքրքրեց հաղորդավարի երկարատեւ բացակայությունն ու նրա գործունեությունը ԱՄՆ-ում, ինչի շուրջ էլ զրուցեցինք Վրույրի հետ:

Հաղորդավարը տեղեկացրեց, որ այս շրջանը նվիրել է շրջագայությանը, «վայելում է կյանքը».

«Այս հնարավորությունը երեւի երբեք էլ չունենամ ապագայում։ Աշխատանքային գործունեություն դեռ չեմ ծավալում։ Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ ընկերներիս հետ, ծանոթանում եմ նոր մարդկանց ու միջավայրին։ Սկզբում մտածում էի, որ սա երկարատեւ հանգիստ կլինի ինձ համար, բայց այստեղ հաճելի անակնկալ եղավ։ «Հորիզոն» հայկական հեռուստաընկերությունից համագործակցության հրավեր եմ ստացել, եւ, եթե թղթաբանական գործընթացները հաջող ավարտ ունեցան, մասնագիտական աշխատանքային գործունեությունս կշարունակեմ արդեն Միացյալ նահանգներում։ Բարեբախտաբար՝ մեր մասնագիտությունն այսօր թույլ է տալիս ոչ թե մշտական բնակության վայրը փոխել, այլ ավելի ընդարձակել գործունեության սահմանները, ճանապարհորդել, բացահայտել։ Սա հետաքրքիր փորձաշրջան է ինձ համար»։   

Հաղորդավարը նաեւ ոգեւորությամբ հավելեց, որ ԱՄՆ-ում ավելի շատ ժամանակ է կարողանում տրամադրել հանգստին, քնին եւ մտածելուն, ինչի պակասը Հայաստանում ունենում էր.

«Փորձում եմ առօրյաս այնպես կազմակերպել, որ ամեն անգամ մի նոր բան տեսնեմ՝ նոր սրճարան, նոր տեսարժան վայր, թանգարան, քաղաք, ճանապարհ։ Շատ եմ սիրում հատկապես Լոս Անջելեսի երկնաքերերի տանիքի ռեստորանները, որտեղից գրեթե ամեն երեկո հետեւում եմ քաղաքի խելագար ընթացքին։ Շատ մեծ ժամանակ եմ հատկացնում ընթերցանությանը։ Հատկապես սիրում եմ երեկոյան նստել Barnes and Nobel գրախանութում, ու տաք սուրճով վայելել մի նոր գիրք։ Այստեղ չես նկատում, թե ոնց լույսը բացվեց ու ոնց արեւը մայր մտավ։ Չեմ դադարեցրել նաեւ ստեղծագործական աշխատանքս. անընդհատ գրում եմ, ու ոնց հասկանում եմ՝ դա ինչ որ ամբողջացում կունենա անպայման։ Ժամանակը ցույց կտա։ Անելու շատ բան կա, երբ կարողանում ես մի պահ դադար առնել ու քո հնարավորությունները վերարժեւորել»։

Չնայած հեռուստադիտողներից շատերն արդեն հասցրել են կարոտել Վրույրին՝ հաղորդավարը նշում է՝ իր եթերային դադարն իրեն երկար չի թվում.

«Բազում նամակներ եմ ստանում, եւ բոլորը հետաքրքրվում են՝ երբ կտեսնեն, երբ կլինի նոր հաղորդում։ Հիմա որքան էլ ես ֆիզիկապես բացակայում եմ, այնուամենայնիվ իմ պատրաստած ֆիլմաշարերը, իմ հեղինակած հեռուստառադիո նախագծերը դեռ եթերում են, շատ մեդիահոլդինգներում էլ արդեն աշխատում են ուսանողներս, այնպես որ Վրույրը որպես լրագրող եւ հաղորդավար դեռ չի բացակայում եթերից։ Սա այն հանգիստն է, որը վաստակել եմ 5 տարի 7/24 ռեժիմով անդադար աշխատելուց հետո։ Հայաստանից էլ առաջարկներ ունեմ, բայց քանի դեռ հնարավորություն ունեմ՝ ուզում եմ ավելի լավ մտածել, ծանրութեթեւ անել, նոր հետո՝ որոշում կայացնել»։

Անդրադառնալով նոր առաջարկներին՝ հաղորդավարը նշեց.

«Դրանք մեկը մյուսից տարբեր ու հետաքրքիր առաջարկներ են, հուսամ՝ կկարողանամ արագ կողմնորոշվել եւ որոշում կայացնել։ Իհարկե՝ ինձ շարունակում եմ տեսնել հայկական եթերում, եւ իհարկե՝ շատ շուտ կլինի այդ նախագիծը։ Եվս մի քանի օր, եւ խոստանում եմ՝ առաջինը ձեզ հետ կիսվել այդ նորությամբ»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Վրույր Թադեւոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել