Ամբողջ աշխարհի կիոնոսերները սպասում են տարվա գլխավոր իրադարձությանը՝ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը։ Սակայն արդեն մի քանի ամիս է՝ Ամերիկյան կինոակադեմիան չի կարողանում վարող գտնել «Օսկար» մրցանակաբաշխության համար։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ մրցանկաբաշխությունը մշտական վարող չի ունենա։
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է արտիստների ցանկը, ովքեր մրցանակներ կհանձնեն։ Նրանց մեծ մասը կանանք են։ Մրցանակները հանձնելու համար բեմ կբարձրանան Ջենիֆեր Լոպեսը, Էմի Պոլերը, Մայա Ռուդոլֆը, Ամանդլա Սթենբերգը, Շարլիզ Թերոնը, Կոնստանս Վուն, Ակվաֆինան, Թինա Ֆեյը, Վուպի Գոլդբերգը եւ Բրի Լարսոնը։ Ցանկում տղամարդ դերասաններն ընդամենը երկուսն են՝ Դենիել Քրեյգ ու Քրիս Էվանս։
Ցանկում նշվում է նաեւ դիրիժոր Գուստովո Դուդամելի անունը՝ Լոս ԱՆջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կինոակադեմիայի ներկայացուցիչները հայտնել են, որ ցանկն ամբողջական չէ, եւ ավելի շատ աստղեր ներկա կլինեն։
Ավելի վաղ մրցանակաբաշխության արարողությունը վարելու առաջարկ էր արվել կատակերգու դերասան Քեւին Հարթին, սակայն նա հրաժարվել էր, ինչի արդյունքում 30 տարվա ընթացքում առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը վարող չուներ։ Քեւին Հարթը հրաժարվել է վարել մրցանակաբաշխության արարողությունը Twitter-ում նախկինում արված հրապարակումների պատճառով, որոնք վիրավորել են համասեռամոլներին։
Արարողությունն առանց վարողի վերջին անգամ անցկացվել է 1989թ.-ին։ Այն այնքան անհաջող էր, որ ավարտից հետո հոլիուդյան 17 դերասաններ կազմակերպիչներին նամակ էին գրել ու քննադատել մրցանականաբաշխությունը, որը սկսվել էր 11 րոպեանոց երաժշտական համարով։
Քեւին Հարթի անվան հետ կապված սկանդալը միակ խնդիրը չէ։ Անգլիացի Դենիս Ֆերգյուսն Ամերիկյան կինոակադեմիայից պահանջել է հավակնորդների ցանկից հանել ֆիլմը, որը պատմում է իր 2-ամյա որդու ողբերգական մահվան մասին։ Իսկ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ռեժիսորին մեղադրում են ոտնձգության եւ մանկապղծության մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ