Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

Կայացավ Kami Friends-ի, Արամ MP3-ի, Ֆելիքս Խաչատրյանի «Շնորհավոր» տեսահոլովակի շնորհանդեսը

Fours fashion for fashion. նորաձեւության ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ

Կայացավ Աղաս Մանուկյանի «Գործ չկա» stand up-ի պրեմիերան

Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

«Իսկ դու մի բան կեր». Սա Sparta-ն է

14:14, 6 փետրվարի

«Տրամադրություն չունե՞ս: Իսկ դու մի բան կեր»,- մայրս է այսպես ասում, երբ տեսնում է, որ անտրամադիր եմ: Ընդ որում՝ նա պատմում է, որ սա նախատատիս խոսքն է: Գուցե եւ այդպես է: Ես պրոֆեսիոնալ ֆուդ-բլորգեր չեմ, ոչ էլ փորձագետ, բայց ասում են, որ ուտելիքից, այնուամենայնիվ, հասկանում եմ: Իհարկե, ոչ բոլորն են այսպես կարծում: Ոմանք համացանցում նույնիսկ ինչ-որ բան են գրել իմ խոհարարական դիտարկումների մասին. իբր, «прожарка» բառն իմացող ամեն մեկն ուտելիքի մասին դատելու իրավունք չունի: Աստված նրանց հետ: Թող գրեն: Ես դեմ չեմ...

Շտապեմ անմիջապես ասել, որ ֆաստ ֆուդի սիրահար չեմ: Այսինքն՝ երբեք չի պատահում, որ բուրգեր կամ շաուրմա ուտելու սարսափելի ցանկություն ունենամ… Թերեւս, միայն երբեմն: Ընկերակցելու համար: Նման դեպքերում խիղճս է հետո երկար տանջում ավելորդ կիլոգրամների պատճառով:

Փոխարենը՝ Հունաստանը սարսափելի շատ եմ սիրում: Կարոտով եմ մտաբերում ոչ միայն հրաշք ծովը, այլեւ նրբահամ խորտիկները, գինին եւ ձիթապտուղը:

Այդ պատճառով էլ այցելեցի «Sparta Gyros» կոչվող երեւանյան համեմատաբար նոր վայրը: Հունաստան այցելել ու սուվլակի (փայտի վրա մսի մանր կտորներով խորոված) չհամտեսելը նվազագույնը անքաղաքավարություն է:

Ի դեպ, կարելի է բավարարվել նաեւ բլիթի մեջ ամուր փաթաթված մսով՝ գիրոս (շաուրմայի հունական այլընտրանքը) եւ այլեւայլ «հելլենական» նրբահամություններով:

Բայց Հունաստանը հեռու է, իսկ այդ ամենը հիմա կարելի ամբողջությամբ գտնել նաեւ Երեւանում...

«Sparta Gyros»-ում ամեն ինչ բավականին սննդարար է, չափաբաժինները փոքր չեն, ուստի պետք է այնտեղ այցելել քաղցած: Առաջին հերթին դուր եկավ այն, որ ստիպված չես անդորրագրով հերթ կանգնել՝ ինչպես շաուրմայանոցում: Ներսում հարմարավետ է, հաստատությունը գրավիչ դիզայն ունի: Ճաշացանկ կա, որին ծանոթանալով՝ պատվեր ես կատարում. ամեն ինչ քաղաքակիրթ է: Երկրորդ՝ հաստատության մեջ սուր, կտրուկ հոտեր չկան. այսինքն՝ հետո հագուստիցդ ոչ մի գրգռող «տապակած» հոտեր չեն գա: Համաձայնվեք, որ գործնականում բոլոր համանման հաստատություններն այդպիսի մեղք գործում են: Ոմանք այնքան սաստիկ, որ հետո ստիպված ես լինում հագուստդ լվացքի մեջ նետել, իսկ ինքդ ցնցուղի տակ կանգնել:

Բնականաբար, անհնար է «Sparta Gyros»-ում ամեն ինչ եւ անմիջապես համտեսել, ուստի երեխայի հետ կանգ առանք 3 ճաշատեսակի վրա: Պատվիրեցինք Սպարտայական բլիթ՝ ամենամեծը խոզի մսով՝ մեջը ֆրի կարտոֆիլ, սալաթ, բանջարեղեն, սոուս եւ այլն: Սա, այսպես ասած, լավ շաուրմայի դասական տարբերակն է՝ ցողված նաեւ ավանդական հունական սոուսով:

Ընդհանուր առմամբ, համեղ է. միսը նուրբ է, յուղը, որը սովորաբար ներծծում է կարտոֆիլը,  չհայտնաբերեցինք: Մի խոսքով, տհաճ ձեթա-յուղային ավելորդ համ չզգացինք, որը քաղաքում հատուկ է բոլոր շաուրմաներին: Դե, իհարկե, եզակի բացառություններով, որին դեռ կանդրադառնանք…

Ի դեպ, գիտակ դիետոլոգները պնդում են, որ եթե այդպիսի «բրդուճները» միայն մսով վերցնեք՝ առանց խավարտի, ապա դրանք առանձնապես վտանգ չեն ներկայացնի: Եվ միանգամայն անվտանգ է, եթե պատվիրեք տավարի մսով կամ թռչնամսի լցոնմամբ: Որ ճարպ քիչ լինի: Ամեն դեպքում, խոզի միսը ամենաթեթեւ միսը չէ:

Սպարտայական ֆրի կարտոֆիլն ինձ հիշեցրեց աթենքյան McDonald’s-ը, որը գտնվում է Էրմու փողոցի սկզբնամասում. այն իմ հիշողության մեջ է մնացել որպես լավագույնը, որտեղ երբեւէ այցելել եմ:

Այնտեղ աներեւակայելի համեղ կարտոֆիլ կա՝ գյուղական ոճով համեմունքներով, աղցաններ: Ամեն ինչ մի տեսակ թարմ է, դյուրամարս, անգամ բուրգերները: Ընդհանրապես, կարտոֆիլը խոշոր կտորներով տապակելու եւ վրան որեւէ համեմունք լցնելու դեպքում շատ ավելի լավ է ստացվում, քան սովորական ֆրին:

Ի դեպ, կարտոֆիլը, առավել եւս տապակած, նույնպես այն մթերքների շարքին է դասվում, որոնց մասին, եթե քաղցած եմ, վերջին հերթին եմ հիշում:

Պատվիրեցինք նաեւ աղցան՝ «Սպարտայական»: Դե, անշուշտ: Տեղը պարտավորեցնում է:  Կինոայով, հազարով՝ սալաթով, լոլիկով,  բուլղարական պղպեղով, նրբահամ թռչնամսի կտորներով, Pesto սոուսով եւ եթե չեմ սխալվում՝ ռիկոտայով, կամ Ֆետայով: Իսկ գուցե եւ սխալվում եմ. ամեն դեպքում, թեթեւ կաթնաշոռային զանգվածը տեղին էր: Համն անչափ հաշվեկշռված էր, թթվաշությունը՝ չափի մեջ: Միայն պղպեղ ավելացրեցի, դե դա արդեն բնավորություն է: Առանց կծվահամի չեմ կարող...

Ցանկանում էի որեւէ բանի նկատմամբ բծախնդրություն անել, չգտա: Ավելի ճիշտ՝ առանց թերությունների չէր, բայց չէ՞ որ սա «միշլենյան» ռեստորան չէ, որ ամեն ինչ կատարյալ լինի: Համեղ, ընտանեկան վայր է: Լավ սպասարկումով: Եվ գլխավորը՝ մատչելի է: Վերեւում ամբողջ թվարկածը, հավելած ջուրը, մոտ 6 հազար դրամ արժեր:

Գնացեք փորձեք, իսկ ես գնամ մի բան ուտեմ... Դեռ էլի կշփվենք ֆաստ ֆուդի թեմայով:

 

Աննա Սաթյան

 Լուսանկարներ՝ հեղինակային, BBC good food, Cam Escapes


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության