MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ցավը իմն է, միայն իմը». Անչոկը՝ ամուսնու կորստի, դժվար շրջանի, պլաստիկ միջամտությունների եւ մոդելինգին վերադառնալու մասին

14:28, 6 փետրվարի

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանի ամենասկանդալային եւ քննարկվող մոդելներից մեկը՝ Աննա Վանեցյանը, նույն ինքը՝ Անչոկը, հայտարարեց, որ ամուսնացել է եւ պատրաստվում է թողնել մոդելինգը՝ իր կյանքը նվիրելով ընտանիքին: Սակայն, ցավոք, մոդելի ընտանեկան երջանկությունը երկար չտեւեց… Ամռանը նա կորցրեց ամուսնուն: Անչոկի համար դժվար է խոսել սիրելիի մահվան թեմայով. «Մանրամասներ չեմ ցանկանում հաղորդել, ցավը իմն է եւ միայն իմը: Չեմ ուզում հետաքրքրասիրությունը բավարարելու համար խոսել ցավոտ թեմայի շուրջ»,-ասում է նա:

NEWS.am STYLE-ը Անչոկի հետ զրուցել է իր կյանքի դժվարին շրջանը հաղթահարելու, մոդելինգին վերադառնալու, իր արտաքինի եւ պլաստիկ միջամտությունների մասին հանրության կարծիքի եւ այլ թեմաների շուրջ:

Աննա, գիտեմ, որ ծանր շրջանի միջով ես անցել. ինչպե՞ս ես կարողացել հաղթահարել ցավի դժվարությունը, եթե, իհարկե, ստացվել է…

Իհարկե, չեմ հաղթահարել, դա ցավ է, որն ինձ կուղեկցի ամբողջ կյանքում: Միայն ես գիտեմ, թե ինչ եմ զգում: Ինձ միայն ապրելու ուժ է տալիս այն միտքը, որ կարողանամ անել այն ամենը, ինչը չհասցրինք անել միասին: Իմ հրեշտակը վերեւում է, նա ինձ ուժ է տալիս, նա միշտ ուզում է, որ ես ժպտամ ու առաջ քայլեմ, հասնեմ իր, մեր, մեր փոքրիկ ընտանիքի երազանքին:

Անցած տարի նշեցիր, որ դադարեցնելու ես մոդելային գործունեությունդ: Դա քո՞ ցանկությունն էր, թե՞ ամուսինդ էր դեմ:

Ամուսինս այդպիսի կտրուկ ընտրության առաջ ինձ չէր կանգնեցրել. դա երկուսիս որոշումն էր: Ընտանիք կազմելն ինձ համար կարեւորագույն եւ լուրջ քայլ էր, եւ ոչ մի աշխատանք չէր կարող ավելի թանկ ու կարեւոր լինել:

Եթե չեմ սխալվում, վերադարձել ես մոդելինգին

Մոդելինգին վերադառնալն ունի իր պատճառները… Նախ՝ սիրելի զբաղմունքը կօգնի ցրվել, բացի այդ՝ պետք է գումար վաստակել: Ունեմ նաեւ որոշ նախագծեր, հիմնականում կունենամ բարեգործական շրջագայություններ, ինձ հետեւող մարդիկ ավելի մանրամասն տեղեկություներ կիմանան շուտով:

Աննա, խոսենք քո կերպարի մասին, որը բավականին սկանդալային է. ինչպե՞ս ես վերաբերվում քո արտաքինի վերաբերյալ մարդկանց քննարկումներին:

Մոդելային բիզնեսում լինելու առաջին իսկ օրվանից եղել եմ քննադատությունների կենտրոնում: Կարծում եմ՝ հանրային մարդը միշտ պետք է պատրաստ լինի դրան: Երբեք նեգատիվորեն չեմ լցվել ինձ քննադատողների հանդեպ: Լինելով գիտակից մարդ՝ հասկանում եմ, որ խոսակցությունները կապված են կերպարիս հետ, իսկ երբ նույն քննադատողները ճանաչում են ինձ որպես անհատականություն, այլ ոչ որպես մոդել,  կտրուկ փոխում են այդ կարծիքը:

Հաճախ քննարկում են նաեւ քո արտաքինը, խոսում բազում պլաստիկ միջամտությունների մասին: Նման խոսակցությունները պարզաբանելու համար կնշե՞ս՝ մարմնիդ որ հատվածներ են ենթարկվել վիրահատության:

Թե անձիս, թե արտաքինիս վերաբերյալ խոսակցությունների մեծամասնությունը միֆ են: Երբեք չեմ թաքցրել, որ դիմել եմ քթի պլաստիկ վիրահատության: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, թե մինչեւ վիրահատությունն ինչպիսին է եղել քիթս, կարող են թերթել անձնական էջիս լուսանկարները: Այնտեղ տեղադրված են նաեւ լուսանկարներ, որոնցում բացարձակ միջամտություն իրականացրած չէ: Գաղտնիք չէ նաեւ, որ դիմել եմ շուրթերի ծավալի մեծացման, սակայն գրեթե երկու տարի ներարկում չեմ արել, եւ թեմային ծանոթ մարդիկ գիտեն, որ այդ դեպքում նյութը քայքայվում է մեկ տարվա ընթացքում: Իսկ ահա մյուս բոլոր պլաստիկ միջամտությունները, որոնք ինձ վերագրում են, չեն համապատասխանում իրականությանը:

Քեզ շատերն են սեքսուալ համարում` մատնանշելով քո արտաքինը: Ըստ քեզ՝ կնոջը բավակա՞ն է միայն արտաքինը` սեքսուալ լինելու համար:

Միանշանակ՝ ոչ: Խելացի եւ գրագետ կինն է սեքսուալ: Կինը պետք է ունենա հաճելի ձայն, լսելի խոսք, հեզություն, անսահման կանացիություն՝ տրված բնությունից: Իսկ գեղեցիկ արտաքին մեր օրերում կարող են ունենալ բոլորը:

Իսկ ուշադրության կենտրոնում լինելը քեզ դո՞ւր է գալիս, թե՞ հոգնեցնում է:

Միանշանակ, հոգնեցնում է: Երբեմն ուզում եմ առանց շպարի, հարմար հագուստով, ուղղակի, զբոսնել երեկոյան Երեւանի փողոցներով, բայց հայտնիությունը դա թույլ չի տալիս:

Այժմ է՞լ ես ներկայանալու համարձակ ֆոտոշարքերով:

Ոճային փոփոխություններ կան ինձ մոտ, դա կապված է ավելի հասունանալուս հետ: Թիթիզ եւ գլամուրային աղջկա կերպարը փոխարինվել է հասուն, դասական ոճով բիզնես-լեդիի կերպարով:

Որպես դիզայներ` նորություններ ունե՞ս:

Ծրագրում եմ քաղաքի կենտրոնում բացել բուտիկ-ատելիե, սակայն դեռ վաղ է բացել փակագծերը:

Այժմ ի՞նչ է կատարվում կյանքումդ:

Երկարատեւ ստեղծագործական դադարից հետո բուռն կտրվեմ աշխատանքին, ուղեղումս միայն հետաքրքիր ծրագրեր են ու մտքեր, որոնք շուտով կիրագործեմ…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անչոկի Instagram-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել