MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հրանտ Թոխատյանը` «Ինչպես ես ռուս դարձա» ֆիլմում

13:48, 8 փետրվարի

Հայ հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը մասնակցել է «Ինչպես ես ռուս դարձա» նոր կատակերգության նկարահանմանը։ Newsler.ru-ին դերասանը պատմել է ֆիլմի նկարահանումների մասին։

Թոխատյանը պատմել է, որ չինարեն թարգամանաբար ֆիլմը հնչում է «Ինչպես ես մարտական ազգի ներկայացուցիչ դարձա»։ Ընդ որում, ֆիլմում բազմաթիվ տեսարաններ կան, որոնք ցուցադրում են ռուսների եւ չինացիների մշակութային տարբերությունները։

Կինոկատակերգությունը պատմում է չինացի փեսացուի մասին, որը գալիս է Ռուսաստան՝ նպատակ ունենալով դուր գալ հարսացուի հորը։ Նա չի պատկերացնում՝ ինչ մղձավանջ է իրեն սպասվում։ Աղջկա հայրը՝ Անատոլին, պատրաստ չէ աղջկան ամուսնացել առաջին հանդիպածի հետ: Նա ունի աղջկան ամուսնացնելու եւ փեսացուից ազատվելու սեփական ծրագիրը։

Ինչպես նշել է դերասանը, եթե չինացու փոխարեն հայ լիներ, բազմաթիվ տեսարաններ պարզապես չէին լինի։ «Այդ դեպքում այս ամենին կլիներ հայկական հայացք: Իմ սերնդի համար հոգեհարազատ են եղել խորհրդային մարդիկ։ Մենթալ տարաբերությունն առավելագույնը արտաքինն էր, իսկ ընկալումն իսկապես նույնն էր։ Այսօր, ցավոք, (կամ հնարավոր է՝ այդպես էլ պետք է լիներ), տարբերությունն արդեն մեծ է»,- տխրությամբ նշել է Թոխատյանը։

Ֆիլմում ներգրավված է միջազգային թիմ՝ ռեժիսոր Ակակի Սախելաշվիլի եւ պրոդյուսեր Ռեզո Գիգինեիշվիլի՝ վրացիներ, պրոդյուսեր Սեմյոն Կապշ՝ աբխազ, պրոդյուսեր Գեորգ Շաբանով՝ հայ, դերասաններից մեկը՝ Հրանտը, հայ է։ Ֆիլմում ներգրավված են նաեւ չինացիներ ու ռուսներ։

«Օրերս Ակակի Սախելաշվիլիի եւ Ռեզո Գիգինեիշվիլիի հետ համատեղ հարցազրույց ունեցանք։ Շատ ծիծաղելի էր, դեռ այդ ժամանակ էինք կատակում, որ վրացիներն ու հայը ներկայացնում են «Ինչպես ես ռուս դարձա» ֆիլմը»,- ասել է Թոխատյանը։

Արտիստի խոսքով՝ սկզբնական շրջանում իրեն առաջարկել են տաքսու վարորդի ոչ նշանակալից դերը, սակայն ավելի ուշ զանգահարել են պրոդյուսերական խմբից եւ առաջարկել Ռուբենի կերպարը՝ գլխավոր հերոսուհու հոր մոտ ընկերը, ում բաժին է ընկել հումորային տեսարանների մեծ մասը։

Թոխատյանը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս՝ ինչպես են փորձում կովկասցիներին ներկայացնել ռուսական մշակույթում. նրանց հիմնականում սխալ լույսի ներքո են ցույց տալիս։ «Չգիտես՝ ինչու, շատ ֆիլմերում Կովկասի բնակիչները կրիմինալ տարրեր են, ոչ զարգացած, չկրթված կերպարներ։ Չգիտես՝ ինչու, պարտադիր սպորտային հագուստով»,- նկատել է Հրանտ Թոխատյանը։

Արտիստի խոսքով՝ ինքը միշտ փորձել է հայ ազգին ներկայացնել լավագույն լույսի ներքո, օրինակ՝ Ռուբենի կերպարը։ Բարեհոգի, հյուրընկալ եւ դրական հայը դուր է եկել հանդիսատեսին։

«Յուրաքանչյուր անգամ իմ դերերում (եթե հիշում ենք Մահիկյանին) փորձել եմ ինչ-որ կերպ ներկայացնել իմ վերաբերմունքն ընտանիքի, երեխաների, ընդհանուր առմամբ մեր երկրի նկատմամբ»,- ասել է Թոխատյանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել