Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Երջանիկ ամուսնություններ գոյություն չունեն». Թինա Կանդելակին խոսել է դավաճանությունների մասին

19:13, 8 փետրվարի

43-ամյա հեռուստահաղորդավարուհի եւ  «Матч-ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին դիտել է Վուդի Ալենի ֆիլմի հիման վրա բեմադրված «Ամուսիններ ու կանայք» ներկայացումը։ Այն բեմադրել է թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, ում անունն արդեն երկու ամիս է՝ անդադար շրջանառվում է, քանի որ նրան համարում են Քսենիա Սոբչակի սիրեկանը։

Կանդելակին, կա՛մ ոգեշնչվելով ներկայացմամբ, կա՛մ սկանդալային պատմությամբ, որում ներգրավված է նաեւ բեմադրող-ռեժիսորը, Instagram-ում անկեղծ հրապարակում է արել՝ խոսելով ամուսնական դավաճանության մասին։

Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ Վուդի Ալենի սյուժեները վերցված են մտերիմ շրջապատի իրական կյանքից։ Ներկայացումից հետո Կանդելակիի մոտ տպավորություն է ստեղծվել, որ երջանիկ ամուսնություններ պարզապես չեն լինում։ Երկրպագուները կարծել են, որ Թինան ակնարկնում է նաեւ Քսենիա Սոբչակ, Մաքսիմ Վիտորգան, Կոնստանտին Բոգոմոլով սիրային եռանկյունու մասին։

«Ամեն բան սկսվում է նրանից, որ առաջին հայացքից բարեկեցիկ զույգը որոշում է բաժանվել։ Չեմ բացահայտի, սական ներկայացման մեջ առօրյա կյանքից շատ բան կգտնեք։ Տպավորությունը հետեւյալն է՝ երջանիկ ամուսնություններ չեն լինում։ Բոլորը դավաճանում են կամ մտածում դավաճանության մասին կամ դավաճանել են ու ապրումներ ունեն, չեն դավաճանել ու ավելի շատ ապրումներ ունեն, հեռացել են նրա մոտ, ում հետ դավաճանել են, սակայն նրա հետ եւս այն չէ։ Իսկ ինչպե՞ս է ձեզ մոտ»,- երկրպագուներին դիմել է Կանդելակին։

Հատկանշական է, որ գրառումից մեկ օր առաջ Թինան սրտառուչ շնորհավորել էր ամուսնու ծննդյան օրը եւ նրան սեր խոստովանել։

Կասկածներ կան, որ Քսենիա Սոբչակն ամուսնուն դավաճանել է թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Մաքսիմ Վիտորգանը նրա հետ վեճի է բռնվել՝ կոտրելով քիթը։ Սակայն բոլորովին վերջերս զույգը միասին միջոցառման է մասնակցել։ Թինա Կանդելակին եւ Քսենիա Սոբչակը նախկինում ընկերուհիներ են եղել, սակայն արդեն վաղուց թշնամական հարաբերություններ ունեն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել