Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ես իդեալական հայ դուստր չեմ, սակայն մենք ներել ենք միմյանց»․ VARDA-ն՝ հոր հետ

16:47, 9 փետրվարի

Երգչուհի եւ պարուհի VARDA-ն միկրոբլոգի իր էջում պարբերաբար փիլիսոփայական գրառումներ է կատարում, կիսվում սիրելիի հետ ջերմ լուսանկարներով, պատմում է իր հանգստի, առօրյայի, աշխատանքի մասին։

Այսօր պարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում գլուխը մեղմ դրել է հայրիկի ուսին։ Իսկ լուսանկարին կից նա գրել է․

«Մեկ տարեկան էի, երբ ծնողներս ամուսնալուծվել են, սակայն մայրս միշտ հորս դրական իմիջն էր ստեղծում։ Մորս խոսքերից ես գիտեի, որ հայրս ինձ շատ է սիրում։ Մեր հանդիպումների մասին մանկական հիշողություններս ողողված են սիրով, արկածներով եւ գաղտնիքներով, որոնք հայրս վստահում էր ինձ։ Հասունանալով հասկացա, որ հայրս էտալոն չէ, չնայած մեզնից ո՞վ է այդպիսի։  Ես նույնպես իդեալական հայ դուստր չեմ, սակայն մենք ներեցինք միմյանց, որպեսզի մեր կյանքը չվատնենք վիրավորվածության վրա, քանի որ առանց այն էլ բավականին ժամանակ կորցրել ենք հպարտության պատճառով։ Ներեք եւ ներողություն խնդրեք, սիրեք եւ եղեք սիրված։ Հ․Գ․ Հարգելի ռեժիսորներ հորս ֆիլմում նկարեք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարուհին որոշել էր պատասխանել իր հետեւորդների հարցերին, որոնք տեղադրել էր իր Instagram-ի stories բաժնում։  Այն հարցին, թե արդյոք սիրելին արդեն ամուսնության առաջրկություն արել է, VARDA-ն պատասխանել էր․ «Այո, ես նշանված եմ»։

Իսկ ահա ընտրյալի ազգությանը վերաբերող հարցին պարուհին խորհրդավոր պատասխան էր տվել․ «Հայ չէ, սակայն դա հաստատ չէ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել