Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Շոկոլադե դիմակներ դեմքի համար

19:16, 10 փետրվարի

Դեմքի համար նախատեսված շոկոլադե դիմակները ապացուցում են այն, որ այս համեղ մթերքը կարող է նաեւ շատ օգտակար լինել։ Շոկոլադը ոչ միայն դելիկատես է, այլեւ հրաշալի միջոց մաշկը երիտասարդ, նուրբ եւ առաձգական պահելու համար։

Այս սննդամթերքի օգտագործումը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ Ձեր օրգանիզմի վրա։ Պետք է հաշվի առնել այն, որ շոկոլադը ոչ միայն հակաօքսիդանտ է, այլեւ շատ ուժեղ ալերգեն միջոց, այդ պատճառով, եթե  կան ալերգիկ ռեակցիաներ, ապա շոկոլադը պետք  է շատ զգուշությամբ օգտագործել։

Եթե Ձեր մաշկը սպիտակ է, հաշվի առեք, որ շոկոլադե դիմակները կարող են գունափոխել այն։

Դիմակների համար օգտագործվում է 50% ոչ պակաս կակաոյի հատիկներ պարունակող դառը կամ սեւ շոկոլադ։ Կարելի է նաեւ վերցնել կակաոի փոշի՝ առանց շաքարի կամ հավելումների։

Շոկոլադը ոչ միայն հիանալի համ, այլեւ հրաշալի հատկություններ ունի, որոնք կարող են մեղմել հոգնածությունը եւ սթրեսը, քանի որ այն իր մեջ «երջանկության հորոն» է պարունակում։

Շոկոլադե դիմակներ դեմքի համար. բաղադրատոմսերը բազմաթիվ են։ Ցանկացած մաշկի համար խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ բաղադրատոմսը. հալեցված շոկոլադին պետք է խառնել 1 ճ. գդ. բնական մեղր, միատարր զանգված ստանալ եւ քսել դեմքին։ Եթե ալերգիա ունեք մեղրից, ապա այս բաղադրատոմսում մեղրը կարելի է փոխարինել նարնջի թարմ հյութով կամ նարնջի մանրացված միջուկով։

Նորմալ մաշկի համար բաղադրատոմսում կարելի է ավելացել ցանկացած սեզոնային միրգ՝ դեղձ, ազնվամորի, բանան, խնձոր։ Հարաբերակցությունը գրեթե միշտ նույնն է. 50 գր. հալեցված շոկոլադ եւ 2-3 ճ. գդ. մրգերի քերած միջուկ։ Նման դիմակները հիանալիորեն բարձրացնում են մաշկի տոնուսը, թարմացնում մաշկի վերին շերտը։ Կարող եք նաեւ ավելացնել կիվի, դդում, ելակ։ Դիմակը պահեք 15-20 րոպե, այնուհետեւ զգուշությամբ լվացեք տաք ջրով։

Յուրահատուկ բաղադրատոմս է նաեւ կակաոի փոշու եւ շագանակագույն շաքարի, յուղալի սերուցքի եւ ծովի աղի համադրությունը։Բաղադրիչները պետք է վերցնել նույն քանակությամբ։ Դիմակը քսելիս մի մոռացեք մերսող շարժումների մասին։ Դա ոչ միայն սնուցող եւ խոնավացնող միջոց կլինի, այլեւ կունենա սկրաբի ազդեցություն։ Խառնելով բաղադրիչները՝ դիմակը միանգամից քսեք դեմքին։ Դրանից հետո մաշկը ավելի հարթ ու նուրբ կդառնա եւ գեղեցիկ գունավորում ձեռք կբերի։

Դեմքի չոր մաշկը պետք է ինտենսիվ կերպով խոնավացնել. այս հարցում օգնության են գալիս յուղալի բաղադրիչները։ Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 50 գր. շոկոլադ եւ 1 թ. գդ.  եթերային յուղ։ Եթե ցանկանում եք երկու յուղ օգտագործել, ապա յուրաքանչյուրից վերցրեք կես թեյի գդալ։ Իդեալական տարբերակ կլինի ձիթապտղի եւ նուշի, ինչպես նաեւ ժոժոպայի յուղերը։ Այս բաղադրիչները կսնուցեն մաշկն ու կխթանեն բջիջիների ռեգեներացիային։ Այս բաղադրատոմսին կարելի է նաեւ ավելացնել 1 ձվի դեղնուց. այն հարթեցնում է մաշկը եւ սնուցում օգտակար նյութերով։ Դիմակը պահեք 15 րոպե, ինչից հետո լվացեք տաք ջրով։

Շոկոլադե դիմակների մյուս հիանալի տարբերակը հետեւյալն է. 1 թ.գդ. մեղրին խառնում եք 1 թ.գդ. հալեցված շոկոլադ եւ բնական յոգուրտ։ Վերջինս պետք է ավելացնել մինչ զանգվածի խյուս դառնալը։ Դիմակը քսեք դեմքին (առանց շրթունքների եւ աչքերի) եւ 20 րոպե անց լվացեք եւ խոնավացնող քսուքներ օգտագործեք։

Յուղոտ մաշկի համար շոկոլադե դիմակների մեջ պետք է ավելացնել կիտրոնի հյութ եւ կոսմետիկ կավ։ Կավը խառնելուց առաջ պետք է կարճ ժամանակով լուծել ջրի մեջ եւ հետո ավելացնել բոլոր բաղադրիչները։ Նման դիմակները հիանալիորեն չորացնում են մաշկը եւ կարգավորում է ջուր-լիպիդային բալանսը։

Աղբյուրը՝ Fancy 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել