Ամենամյա «Grammy» համաշխարհային մրցանակաբաշխությանը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին։ Այն կանցկացվի Լոս Անջելեսի Սթելպլս կենտրոնում։ Միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանի օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Օրբելյանն առաջադրվել է «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում։ Հետմահու առաջադրվել է ամենահայտնի դրամատիկ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին։
«Այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի՝ առավել եւս Հայաստանի օպերային թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի՝ Մաեստրո Կ․ Օրբելյանի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Օրբելյանի այցի կապակցությամբ տհաճ պատմություն է տեղի ունեցել։ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, որ դիրիժորը պահանջել է ֆինանսավորել մրցանակաբաշխության մեկնելու ծախսերը։
Այդուհանդերձ Ղարիբյանը հավելել է, որ Օրբելյանն ինքն է դիմել «Grammy» մչցանակաբաշխության կազմակերպիչներին, որպեսզի իր համար հրավեր ուղարկեն, իսկ այժմ փորձում է իրավիճակն այնպես ներկայացնել, ասես հենց իրենք են հրավիրել։ Փոխնախարարի հայտարարությունը սոցցանցերում բացասական կարծիքների մեծ ալիք էր բարձրացրել, շատերը գրում էին, որ կարեւոր չէ նրան հրավիրել են Լոս Անջելես, թե ոչ․ նման հեղինակավոր միջոցառման մասնակցության ծախսերը պետք է հովանավորվեն ամեն դեպքում։ Չէ՞ որ խոսքը երկրի հեղինակության մասին է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ