Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Հակապատժամիջոցային» ճաշատեսակներ. Մարգարիտա Սիմոնյանը հանգստյան օրերին ընտանիքին ուրախացրել է համեղ ընթրիքով

16:46, 11 փետրվարի

Russia Today-ի գլխավոր խմբագիր եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով է աշխատում, սակայն մեծ հայկական ընտանիքի առջեւ պարտականությունների մասին չի մոռանում։ Հանգստյան օրերին Մարգարիտան գաստրոնոմիական դրախտ է ստեղծում մտերիմների համար։ Ինչպես լրագրողը կատակել է, սննդակարգում ներառված են «հակապատժամիջոցային» ճաշատեսակներ։ Շոգեխաշած հավի վզիկներ պղպեղով, ծովատառեխ կարտոֆիլի հետ, սնկով ռիզոտո եւ ծովամթերք, իտալական խոհանոցի ճաշատեսակներ…

«Այսօր «հակապատժամիջոցային» իտալական ընթրիք կպատրաստնեք բուրատայով եւ բոտարգայով։ Հաջորդ հրապարակումներում կտեսնեք յուրաքանչյուրի բաղադրատոմսը։ Վոնգոլե, ութոտնուկներ եւ այլ կենդանիներ վաճառվում են Մոսկվայի մեծ շուկաներում։ Իմ սիրելի Սոչիում եւս վաղուց հայտնվել են։ Գրեք՝ արդյոք հնարավոր է ծովամթերք գտնել ձեր քաղաքում»,- իր Instagram-ում գրել է Սիմոնյանը։

Իտալական ճաշատեսակներից Սիմոնյանը պատրաստել է ապխտած վոնգոլեով աղցան, որը գնել է համացանցում եւ կիսվել բաղադրատոմսով։ «Վերցնում ենք աղցանի համար նախատեսված ցանկացած բանջարեղեն, ես խառնել եմ ռուկոլա եւ սպանախ։ Ավելացնում ենք վոնգոլե, լորի ձու, ձիթապտուղ, ապխտած լոլիկ, սոխ, չերի լոլիկ, ձիթապտղի յուղ եւ բալզամիկ քացախ»,- գրել է Սիմոնյանը։

Ամենայն հանավականությամբ, Երեւանում չեք կարողանա վոնգոլե գտնել, սակայն համարձակվում ենք փոփոխել Մարգարիտայի յուրօրինակ բաղադրատոսմը եւ խորհուրդ տալիս այն փոխել սառեցված միդիայով։  

Որպես նախուտեստ Սիմոնյանը մատուցել է մոցարելա եւ բուրատա՝ քաղցր լոլիկի եւ ռեհանի հետ, իսկ սեղանի «թագավորը» բանջարեղենով ութոտնկուն էր։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել