Իոսիֆ Պրիգոժինը հրապարակել է նախկին սիրելիի մերկ լուսանկարը լոգարանից49-ամյա Իոսիֆ Պրիգոժինը, ով երջանիկ է երգչուհի Վալերիայի հետ, երկրպագուներին զարմացրել է՝ հրապարակելով նախկին սիրելիի՝ Լեյլա Ֆատտախովայի անկեղծ լուսանկարը։ Ֆատտախովան նրա դստեր՝ Լիզայի մայրն է, ով լույս աշխարհ է եկել 1999թ.-ին։ Պրոդյուսերի կողմից հրապարակված լուսանկարում կինը մերկ պառկած է լոգարանում, մարմնի ինտիմ հատվածները ծածկել է փրփուրը։ Պրիգոժինը լուսանկարը հրապարակել է Instagram-ում Լեյլայի ծննդյան օրվա առիթով։
«Այսօր իմ դստեր մայրիկի ծննդյան օրն է։ Առաջինը՝ շնորհակալություն աղջկա եւ քո արեւելյան իմաստության համար։ Երկրորդ՝ շարունակիր ակտիվ լինել՝ հումորի այսպիսի զգացմամբ։ Ինձ դուր է եկել քո առավոտյան օրիգինալ լուսանկարը եւ քո լավ տրամադրությունը, այդ պատճառով ես որոշեցի վերահրապարակել այն»,- մեկնաբանություններում գրել է Իոսիֆը։
Լեյլան նախկին ամուսնու շնորհավորանքին ջերմ արձագանքել է։ Նկատելի է, որ նրանք ընկերներ են մացել։ «Իոսեչկա, մեծ շնորհակալություն շնորհավորանքի համար։ Ես գիտեի, որ հումորի զգացում ունեցող մարդիկ կգնահատեն այս լուսանկարը»,- մեկնաբանություններում գրել է նա։ Օգտատերերը եւս միացել են ջերմ շնորհավորանքներին։
Լեյլայի ծննդյան օրը շնորհավորել է նաեւ երգչուհի Վալերիան. «Սիրելիս, շնորհավոր ծնունդդ։ Շնորհավորանք գրեցի, հետո ջնջեցի, քանի որ չէի կարողանում գտնել անհրաժեշտ բառերը՝ իմ վերաբերմունքը քո հանդեպ նկարագրելու համար, ցանկանալու համար այն, ինչ զգացում եմ, ամեն դեպքում այսօր հնարավորություն կունենամ քեզ շնորհավորել հանդիպելիս։ Հիմա պարզապես կասեմ՝ սիրում եմ»։
Իոսիֆ Պրիգոժինը 2014թ.-ից ամուսնացած է երգչուհի Վալերիայի հետ։ Նրանք ընդհանուր երեխա չունեն, սակայն երեք երեխա ունի Վալերիան, երեքը՝ Իոսիֆը։ Իոսիֆի ավագ որդին՝ Դմիտրին եւ 21-ամյա դուստրը՝ Դանյան ծնվել են առաջին ամուսնությունից, 20-ամյա Ելիզավետայի մայրը Լեյլան է։ Վալերիան երեք երեխա ունի պրոդյուսեր Ալեքսանդր Շուլգինից՝ 25-ամյա Աննան, 24-ամյա Արտեմին եւ 19-ամյա Արսենին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին