38-ամյա երգչուհի Աննա Սեմենովիչն անկեղծորեն պատմել է՝ ինչն է իրեն դրդել լքել «Блестящие» խումբը, որի շրջանակներում նա հաջող ելույթներ է ունեցել։ Սեմենովիչի խոսքով՝ քառյակի կազմում 4 տարվա նկարահանումներն ու հագեցած շրջագայություններն իրեն դժվարությամբ են տրվել։ Թեեւ Սեմենովիչը նախկինում սպորտսմեն է եղել, լուրջ հիվանդացել է։
Աննան խոստովանել է, որ անհամբերությամբ սպասել է խումբ հրավերքին, ինչը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքը լուրջ հիվանդ է եղել։ Ընդ որում, պրոդյուսերը զանգահարել է Սեմենովիչին եւ հայտնել, որ արդեն հաջորդ օրը նա պետք է միանա աղջիկներին եւ շրջագայության մեկնի։ Երգչուհին հիշում է, որ կանչել է բժշկին ու նրա առաջ պայման դրել՝ ներարկել հնարավոր ցանկացած բան, որպեսզի կարողանա իրականացնել վաղեմի երազանքը։ «Ամենայն հավանականությամբ նա կարծեց, թե ես զառանցում եմ»,- «Քանի դեռ բոլորը տանն են» նախագծի եթերում ասել է Սեմենովիչը։
Խմբի մասնակիցները աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած էր։ Մասնակիցները ստիպված էին լինում մի քաղաքից մյուսը տեղափոխվել։ Քնի ու հանգստի անբավարարության պատճառով նրանք հաճախ ելույթ էին ունենում հիվանդ վիճակում, քանի որ վատ ինքնազգացողությունը ոչ միշտ էր աշխատանքից ազատման առիթ դառնում։
Սեմենովիչը հիշել է՝ ինչպես են մի օրում մի քանի համերգ ունեցել, ինչի արդյունքում չեն քնել մի քանի օր՝ ունենալով 8 թռիչք։ Իսկ բեմում միշտ հարկավոր էր թարմ, ծաղկուն եւ ուժով լի տեսք ունենալ։
Սեմենովիչը հիշել է նաեւ խմբի մյուս հայտնի մասնակցի՝ Ժաննա Ֆրիսկեի մասին, ով խմբի լիդերն էր եւ շատ էր օգնում աղջիկներին։ Նրա խոսքով՝ Ժաննան պաշտպանում էր կոլեգաներին։ «Նրա հետ աշխատել եմ մի տարուց ավելի, բայց միշտ զգացել եմ նրա աջակցությունն ու հոգատարությունը»,- ասել է Սեմենովիչը։
2007թ.-ին Սեմենովիչի մոտ կապույտ հազ է ախտորոշվել։ Բժիշկները պնդել են դադարեցնել ելույթները եւ թռիչքները եւ գոնե մեկ ամիս անկողնային ռեժիմ պահպանել։ Սակայն պրոդյուսերները հայտարարել են, որ չեն կարող չեղարկել ծրագրված շրջագայությունները։ Աննային ընդամենը երեք օր էին տվել հակաբիոտիկներ նարերկելու եւ ապաքինվելու համար։ Դա վերջին կաթիլն էր, ինչից հետո երգչուհին որոշել է լքել խումբը։
Տարիներ անց նա խոսոտավանել է, որ վիրավորանքն անցյալում է։ Հիմա նա ջերմությամբ է հիշում «Блестящие» խմբի մասին, որի հետ աշխատանքն իրեն հնարավորություն է տվել սոլոր կարիերա սկսել։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին