Երգչուհի եւ սկանդալային «Դոմ 2» հեռուստանախագծի հաղորդավար Օլգա Բուզովան շնորհավորել է Թիմուր Բատրուդինովին տարեդարձի կապակցությամբ։ Comedy Club-ի ռեզիդենտը դարձավ 41 տարեկան։
Օլգա Բուզովան իր Instagram-ում գրառում է կատարել, որտեղ ջերմ բարեմաղթանքներ է հղել Թիմուրին․
«Թիմա, ինձ հարազատ մարդ։ Ամբողջ հոգով շնորհավորում եմ ծնունդդ։ Արդեն երկար տարիներ ճանաչում ենք միմյանց, սակայն ամեն անգամ, երբ հանդիպում ենք, հատկապես «պատահակ», տեղի է ունենում ինչ-որ հատուկ բան։ Նման օրերին հաճելի է խոսել միայն լավի մասին, սակայն մի թերություն դու ունես․ մեծ ակտիվությամբ զարգանում են միմիկական կնճիռները։ Իսկ եթե լուրջ, ապա պաշտում եմ հումորիդ զգացումը, պաշտում եմ քեզ», - հեգնանքով հայտարարել է Բուզովան։
Երգչուհին որոշել է Բատրուդինովին նաեւ հիշեցնել, որ վերջինս խոստացել էր ամուսնանալ իր հետ, եթե նրանք երկուսն էլ չհանդիպեն իրենց սիրուն։
«Անցած տարի խոստացել էիր ամուսնանալ ինձ հետ, եթե երկուսս էլ չգտնենք մեր սիրուն։ Ես դեռ ազատ եմ, իսկ դու՞», - Օլգան դիմել է Թիմուրին։
Բատրուդինովի եւ Բուզովայի սիրավեպի մասին խոսեցին անցած տարի։ Նրանք միասին հանգստացան Թայլանդում, հրապարակեցին համատեղ լուսանկարներով եւ միմյանց մասին հուզիչ գրառումներ կատարեցին։ Բատրուդինովի խաղընկերն էլ այդ թեմայով կատակեց «Պատահական դեղատանը» ռեպրիզում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը