Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Խելացի» սկանդալ. Ալեքսանդր Դրուզը հանուն շահումի փորձել է «կաշառել» հայտնի հեռուստահաղորդման խմբագրին

18:27, 12 փետրվարի

«Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման խմբագիր Իլյա Բերը պատմել է, որ «Ինչ, որտեղ, երբ» հայտնի ակումբի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը մասնակցությունից երեք օր առաջ  փորձել է կաշառել իրեն։ Ըստ նրա՝ գիտակն ակնարկել է. «ժամանակն է երեք մլն շահել, եւ դրա մի մասը նա կարող է իրեն վերցնել»։ Բերի խոսքով՝ ինքը շփոթվել է, ձեւացրել, թե ոչինչ չի հասկանցել, բայց հետո որոշել է  բացահայտել Դրուզին. «Ես հասկացա, որ չեմ ցանկանում ամեն ինչ այդպես թողնել։ Դրուզը շատերին է հայտնի որպես անազնիվ մարդ։ Որոշեցի փորձել «բռնացնել» նրան»։

Իլյա Բերը զանգահարել է Ալեքսանդր Դրուզին եւ պայմանավորվել, որ նախապես կհայտնի ճիշտ պատասխանները։ Ավելի ուշ, Բերի խոսքով, նա կրկին զզանգահարել է Դրուզին եւ իսկապես հայտնել պատասխանները։ Բերը ձայնագրել է բանակցությունները, ապա հրապարակել դրանք։ «Խոսակցության ընթացքում նա ինձ առաջարկել է շահած առավելագույն գումարի մեկ երրորդը՝ նշելով, որ Սիդնեւի հետ անձամբ կպայմանավորի»։  

Բերը փոխել է հարցերը, ինչի արդյունքում Դրուզը չի կարողացել օգտագործել հուշումը։ «Ալեքսանդր Դրուզին մեղադրում եմ ինտելեկտուալ խաղի մասնակցի համար բարոյազանց, էթիկապես ոչ ճիշտ վարքագծի մեջ եւ առաջարկում եմ «Ինչ, որտեղ, երբ» ակումբների միջազգային ասոցիացիայի ղեկավարությանը որոշում կայացնել նրան որակազրկելու մասին»,- հայտարարել է Բերը, ով կարծում է, որ Դրուզի խաղընկեր Վիկտոր Սիդնեւն, ամենայն հավանականությամբ, նույնիսկ չգիտեր այդ մասին։

Առայժմ սկանդալի մասնակիցները չեն արտահայտվել, սակայն «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին հաջողվել է մեկնաբանություն ստանալ Դմիտրի Դիբրովից։ Նրան խոսքով՝  ինքն այդ պատմության մասին ոչինչ չի իմացել։ Նա նշել է, որ Դրուզն իր ամենասիրելի խաղացողներից մեկն է։ «Նա էլի է մասնակցել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին եւ այն, ինչի մասին ասում եք, ինձ համար նորություն է։ Հիշում եմ Դրուզի մյուս խաղերը՝ կարծու՞մ եք, թե դրանցում եւս Ալեքսանդր Աբրամովիչը փորձել է ինչ-որ բանակցություններ վարել։ Իմ կարծիքով՝ նրան դա հարկավոր չէ։ Նա շատ շատերից ավելի կրթված է»,- ասել է Դիբրովը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել