«Вечерний Ургант» շոուի հերթական հյուրն է եղել Թամարա Գվերդծիթելին, որը հաղորդավարի խնդրանքով համաձայնել է կատարել Միշել Լեգրանի ստեղծագործությունը, որը 86 տարեկան հասակում մահացել է հունվարի 26-ին։
Գվերդծիթելին ի հիշատակ մեծն երգահանի կատարել է «Շերբուրգյան անձրեւանոցներ» ֆիլմի օսկարակիր «Ես կսպասեմ քեզ» երգը՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ կոմպոզիտորի հիշատակին, ում հետ նա պատիվ է ունեցել բազմաթիվ անգամներ ելույթ ունենալ բեմում։
Ստուդիայում Թամարա Գվերդծիթելին պատմել է 1997թ.-ին Նյու Յորքում համատեղ համերգի մասին։ «Միշել Լեգրանի հետ համերգն էր, եւ այն մարդը, ով պատասխանատու էր լուսավորման համար, երեկոյան ժամը 8-ին որոշեց, որ համերգն ավարտվում է, անջատեց լույսն ու գնաց իր տուն՝ Բրուքլին»,- պատմել է Գվերդծիթելին։ Նա եւ Լեգրանը մնացել են մթության մեջ, բայց համերգը շարունակել են իմպրովիզ անելով։ Նա ինձ ասաց. «Վազիր, վազիր, Թամարա»։ Ես մոեցա դաշնամուրին ու վախեցած սկսեցի իմպրովիզ անել, մոտեցան երաժիշտները, եւ 12 անգամ փոխվեց տոնայնությունը»,- պատմել է Գվերդծիթելին։
Հիշեցնենք, որ Լեգրանի հայրը՝ Ռայմոն Լեգրանը երգահան է, դիրիժոր, իսկ մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի՝ նշանավոր հայ ընտանիքից։ Լեգրանը միշտ հիշել է իր հայ արմատների մասին․ «Պապիկս միշտ պատմել է հայրենիքիս մասին եւ այժմ ես այստեղ եմ, Հայաստանում։ Ցավոք սրտի շատ քիչ եմ ապրել պապիս հետ։ Ես տասը տարեկան էի, երբ նա մահացավ։ Նա շատ է պատմել իր գյուղի եւ ընտանիքի մասին։ Նա երաժիշտ էր․․․ Նվագել է ուդ», - ասում էր կոմպոզիտորը։
Գլխավոր լուսանկարը՝ 7 Дней
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել