1․ Ավարտե՞լ եք ձեր նախորդ հարաբերությունները
Ոչ թե բաժանվել ձեր նախորդ տղամարդկանցից, այլ հոգեպես ազատ թողել նրանց ու ներել։ Եթե անցյալի վիրավորանքերն ու հիասթափությունները դեռ պահպանվել են ձեր սրտում, ուրեմն մի շտապեք։ Հակառակ դեպքում հին խնդիրները կխանգարեն ձեր նոր զգացմունքին ու դուք կսկսեք լուծել դրանք արդեն նոր հարաբերություններում։ Բայց մի՞թե ձեր ապագա ամուսինը պարտավոր է պատասխան տալ նախորդ տղամարդկանց մեղքերի համար։
2․Պատրա՞ստ եք լինել այնպիսին, ինչպիսին կաք
Այնպիսին, ինչպիսին ձեզ ճանաչում են ձեր կատուն ու ձեր հին ֆիկուսը, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին ձգտում եք լինել առաջին ժամադրության ժամանակ։ Ընտանեկան կյանքը երկարատեւ է ու տարիների ընթացքում որեւէ «դեր խաղալը» անտանելի ծանր է դառնում։ Նույնիսկ սովորական սեթեւեթությունը արդյունավետ է, եթե այն ձեր սրտից է բխում։ Եվ, վճռելով ամուսնանալ, համոզվեք, որ ձեր ընտրյալը ճանաչում է հենց ձեզ, այլ ոչ թե ձեր ստեղծած կերպարը։ Արդյո՞ք նա ձեզ ճանաչում է բոլոր վատ կողմերից։
3․Դուք ձեր տղամարդկանց համար ակնկալիքների նշաձող սահմանո՞ւմ եք
Եթե մինչեւ հիմա կրկնում եք՝ «միայն հաջողակ, առատաձեռն, բարի ու երկնագույն աչքերով», զարմանալի չէ,որ նա այդպես էլ չի հայտնվում։ Տղամարդը տեխնիկական բնութագրերի հավաքածու չէ, այլ մարդ, որը կարող է ցանկացած պահի հաջողակ ու ապահովվածից վերածվել սովորական մահկանացուի, իսկ հետո՝ նորից հակառակը։ Նա իրավունք ունի ժամանակ առ ժամանակ զայրանալ ու չկատարել ձեր հերթական քմահաճույքը։ Իսկ ամենակարեւորը, նա բոլորովին պարտավոր չէ համապատասխանել որեւէ մեկի պատկերացումներին։
4․Դուք պատրա՞ստ եք փոխվել
Դառնալ ավելի լավը ու զիջող, համարձակ ու վճռական, համբերատար ու հանգիստ։ Համատեղ կյանքը շատ շուտով կպահանջի փոփոխություններ, իսկ ամենակարեւոր արժանիքներից մեկը կարող է լինել հենց ճկունությունը ու հանգամանքներին հարմարվելու ունակությունը։ Ոչ ճկուն ու շիտակ կանանց համար շատ բարդ է յուրացնել այդ հմտությունները։ Նրանց համար բարդ է հասկանալ, որ հանուն ընտանիքի փոխվելն ու բռնապետ ամուսնուն ենթարկվելը միանգամայն տարբեր բաներ են։
5․ Դուք խզե՞լ եք ձեր կապը ծնողների հետ
Խոսքն այն մասին չէ, որ պետք է դադարել շփվել ծնողների հետ։ Պետք է ընդամենը վերջնականապես հասունանալ ու ինքնուրույն դառնալ։ Ծնողական փորձը հաճախ ձեւավորում է մեր ապագան, ընդ որում սցենարները, որոնք գրվում են մեր ընտանիքում, կարող են շատ տարբեր լինել։ Միայնակ մոր ճակատագիրը կրկնելուց սկսած՝ մինչեւ հոր նման իշխող տղամարդու հետ չամուսնանալու ցանկություն։ Իսկ երեխաները երկար ժամանակ չեն կարողանուն սեփական ընտանիք կազմել, քանի որ իրենց պատասխանատու են զգում իրենց ծնողների համար։ Երջանկություն գտնելու համար պետք է գիտակցել, որ ավագ սերնդի փորձը նրանց կյանքի ուղին է ու ձեզ հետ ոչ մի կապ չունի։ Դուրս եկեք ծնողական հովանավորությունից ու սկսեք ձեր սեփական կյանքի պատմությունը գրել։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:20, 20 ապրիլի
Bodega-ն եւ Heineken-ը՝ HMD-ի հետ համատեղ, «Ձանձրալի հեռախոս» են ներկայացրել17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին