Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Այսօր Տըրնդեզ է

19:38, 13 փետրվարի

Այսօր նշվում է Տեառնընդառաջի տոնը, եւ ի դեպ, հետաքրքրական փաստ՝ հենց այս օրերին են Հայաստանում, որպես կանոն, կնքվում ռեկորդային թվով ամուսնություններ։ Դե, դա հասկանալի է, չէ՞ որ Տեառնընդառաջը մարքագործման եւ սիրո տոնն է։ Նորապսակների օրհնության օր է այն օծել Գարեգին II կաթողիկոսը։

Երիտասարդները գնում են եկեղեցի՝ մաքրագործվելու եւ Բարձրյալի առջեւ միմյանց այր ու կին անվանելու։ Սեղաններին անպայման պետք է լինեն աղանձ, հալվա, մրգեր, կարմիր գինի։ Ճաշկերույթից հետո օրհնված մոմով խարույկ է վառվում, որի շուրջ նորապսակները յոթ շրջան են կատարում։ Աստվածային կրակի լեզվակները, ժողովրդական հավատալիքի համաձայն, վանում են նորապսակներից չար ոգիներին, մաքրում նրանց հոգիները, բուժում հիվանդությունները, ուստի ամեն ոք այս օրը պետք է թռչի խարույկի վրայով։ Հետո կայծկլտացող ածխով պետք է «պարարտացնել» հողը, որպեսզի տարին բերքառատ լինի։ Առաջին՝ ամենամեծ խարույկը վառում են եկեղեցու մոտ։ Նրանից վառված մոմերը տանում են տուն՝ ի նշան այն բանի, որ Քրիստոսի լույսը մաքրագործում է տունը։

Կարծիք կա, որ եթե երիտասարդներին հաջողվում է թռչել խարույկի վրայով ձեռքերն ամուր բռնած, ուրեմն ընտանիքը ամուր կլինի, իսկ սերը՝ հավերժ։ Ավագ տարիքի մարդիկ «սիրահարների» վրա աղանձ են լցնում, ինչը նույնպես համարվում է ընտանեկան կյանքում բարեկեցության ինքնատիպ մաղթանք։ Ասում են, եթե որոշում են կրակի վրայով թռչել ամուրիները, նրանք իրենց կեսին գտնելու հնարավորություն են ստանում։ Այս տոնական օրը խարույկի վրայով թռչում են նաեւ անզավակ կանայք՝ հույսով, որ կրակը կօգնի իրենց հղիանալ, իսկ հետո հերթով թռչում են նաեւ հանդիսության մյուս մասնակիցները։

Հին օրերում ծիսակարգից հետո բոլորը պտղաբեր կրակի շուրջ ձեռք ձեռքի բռնած շուրջպար էին կատարում: Կրոնական գրականության մեջ տոնը կոչում են «Տեառնընդառաջ» կամ «Տիրոջն ընդառաջ»: Այսօրվա Հայաստանում էլ Տրընդեզը կրոնական տոն է եւ համարվում է Տերունական տոն:

Ինչ վերաբերում է տոնի քրիստոնեական պատմությանը, ապա ըստ Մովսեսի՝ արական սեռի նորածին ծնած կնոջը 40 օր արգելված էր մտնել Աստծո տաճար: Միայն այս ժամկետի լրանալուց հետո էր նա նորածնի հետ եկեղեցի գալիս, որ Տիրոջն ուղղեր երախտագիտության եւ մաքրագործման աղոթքը: Սուրբ Ղուկաս ավետարանիչի վկայությամբ՝  Երուսաղեմում էր ապրում բարեպաշտ ծերունի Սիմեոնը, որը մի օր առաջնորդվելով Աստծո հոգով՝ գալիս է Երուսաղեմի տաճար: Դա այն նույն օրն էր, երբ սուրբ Աստվածածինը եւ բարեպաշտ Հովսեփը այտեղ էին եկել սահմանված ծեսը կատարելու: Հենց բարեպաշտ Սիմեոնը տեսնում է եկողներին, Սուրբ Հոգին նրան հայտնում է, որ Մարիայի գրկի երեխան սպասվող Փրկիչն է: Սուրբ ծերունին ընդառաջ է գնում մանուկ Հիսուսին (այստեղից էլ առաջացել է «տեառն ընդառաջ»-ը) եւ գրկում նորածնին…

Այնպես է ստացվել, որ մեր երկրում Տրընդեզը սահուն վերածվում է Սուրբ Վալենտինի օրվա… Երեւանյան փողոցները, փաբերը եւ ռեստորաններն այս օրերին լեցուն են ռոմանտիկներով՝ սիրահար զույգեր, երաժշտություն եւ պարեր: Այսօր երիտասարդությունը թռչում է կրակի վրայով, իսկ վաղը միմյանց սրտիկներ, ծաղիկներ եւ այլ տոնական իրեր կնվիրեն:

Ասում են՝ Վալենտինը մեր սուրբը չէ, եվրոպական է, ուստի տոնը մեզ օտար է: Գուցե եւ այդպես է: Միայն թե իրար սիրող մարդիկ միշտ ուրախ են մի ավելորդ առիթով էլ ուրախանալու եւ նվիրական բառերն ասելու համար…

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել