MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Զգեստապահարանից ավելի կարեւոր գործեր կան․ «Երկաթե» Անգելա Մերկելի ոճի 50 երանգները

13:06, 16 փետրվարի

Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելի մասին։

 

Անգելա Մերկելն աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկն է։ Սոցիալական ցանցի օգտատերերը այս մասին գրում են․ «Վատ աղջիկները ստանում են ամեն ինչ»։ Քանի որ նրա կենսագրության մեջ կան այնպիսի պահեր, որոնց համար Մերկելը ստիպված է լինում կարմրել մինչ այժմնա լուսանկարվել է մերկ, օրը մի տուփ ծխախոտ է ծխել, դպրոցի ավարտական երեկույթի ժամանակ նա այնպես էր զվարճացել, որ չէր հիշել անգամ երեկույթի ավարտը։ Դե կանցրելի քաղաքական որոշումներն էլ իրենց հերթին առաջացնում են մեծ քննարկումներ։ Ի տարբերություն իր հագուստին, որն անվանում են կանխատեսելի։

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղոցնում է 2005թ․-ից։ 14 տարի պետության ղեկավարի պաշտոնում՝ անգամ ավելին, քան Մարգարետ Թեթչերը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Նրանց հաճախ են համեմատում, եւ իրականում, նրանք շատ հարցերում են նման միմյանց։ Երկուսն էլ խնայող են, լուրջ, հեգնական։ Սակայն նրանց ամենամեծ տարբերությունն այն է, որ Թեթչերը մեծ նշանակություն էր տալիս իր արտաքին տեսքին, իսկ Մերկելը՝ միանգամայն անտարբեր։ Նրան հատուկ հանդերձանքը՝ երեք կոճակով ժակետ, ուղիղ տաբատ, հարթ ներբանով կոշիկներ։

Քաղաքականությամբ զբաղվող կինը ստիպված է լինում մտածել նաեւ այն մասին, թե ինչպիսի երանգի հանդերձանքով կամ վարսահարդարմամբ ներկայանա ընտրողներին։ Անգելա Մերկելի զգեստապահարանը power dressing-ի վառ օրինակ է։ Այս ոճը, որպես կանոն ընտրում են կանայք, որոնք հավակնում են «տղամարդուն վայել» պաշտոնին։ Power dressing-ը բացառում է կանացիության հետ կապ ունեցող յուրաքանչյուր համադրում, քանի որ այն ասոցացվում է նաեւ թուլության հետ։

Մերկելը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ կորցրել է իր զգեստապահարանում կախված ժակետների հաշիվը։ Նա սպեցիֆիկ ոճով կին է։ Նա գիտե, թե ինչ է իրեն դուր գալիս եւ ինչը՝ ոչ։

Եվ նա իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում կրում է միեւնույն ոճի հագուստ։ Նա նաեւ չի ամաչում եւ միջոցառումների ժամանակ կրում է նույն հագուստը, որով ներկայացել է տարիներ առաջ։

Կանցլերը չի կրում ականջօղեր եւ մատանիներ։ Բոլոր աքսեսուարներից նա նախընտրում է ժամացույցներն ու բնական քարերով վզնոցները։

Կարլ Լագերֆելդը բազմիցս քննադատել է Անգելա Մերկելի ոճը։  Ամսագրերից մեկին տված հարցազրույցում նա ասել է, որ կանցլերը պետք է հաշվի առնի իր կառուցվածքի առանձնահատկությունները։ «Չափից երկար տաբատներ, չափից շատ ընգրկող ժակետներ, ահավոր գույներ։ Ամեն ինչ այդպես չէ» - սա նրա վերջնական գնահատականն էր։ Այդուհանդերձ Լագերֆելդն ասել է, որ կարող է ոճի վերաբերյալ մի քանի լավ խորհուրդ տա Մերկելին, սակայն վերջինս միշտ դրա համար ժամանակ չի գտնում Փարիզ այցելելիս։

 

 

Գլխ․ լուսանկարը՝ Buro247


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել