Այսօր հայ երիտասարդները նշում են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, որն իր սպիտակ ձիով շրջում է ամենուր` ամենուրեք տարածելով սեր եւ երջանկություն:
Շատերը երեկ գիշեր փորձել են տոնի խորհուրդ համարվող աղի բլիթները եւ, միգուցե, երազում գտել իրենց սիրելիներին: Մաղթում ենք, որ նրանց հանդիպեք նաեւ իրական կյանքում, սակայն մինչ սպասված հանդիպումը դեռ կհասցնեք ընթերցել սիրո թեմայով մեր զրույցը «Էլենի օրագիրը 2» սերիալի դերասանուհի-մոդել Անելյա Գուբրյանի հետ:
Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտին: Ըստ քեզ հայ զույգերը ո՞ր տոնը պետք է նշեն:
Սիրո հետ կապված յուրաքանչյուր տոն գեղեցիկ է, եւ սիրահարված մարդու համար եւս մեկ առիթ սիրելիի համար հաճելի անակնկալ պատրաստելու եւ եւս մեկ հագեցած օր ունենալու: Դրա համար էլ չեմ առանձնացնում այդ օրերը:
Աղի բլիթ երբեւէ կերե՞լ ես:
Երբեւիցե չէի կերել, բայց այս անգամ փորձել եմ:
Սիրահարված վիճակդ ի՞նչն է մատնում:
Երբ աղջիկը սիրահարվում է, գեղեցկանում է` թե արտաքնապես, թե ներքուստ: Դա է հենց մատնում: Փոխվում է նաեւ պահելաձեւը, հայացքը, մտածելակերպը...
Սիրո մասին լավագույն ֆիլը:
Mr. & Mrs. Adelman` իմ ամենասիրած ֆիլմն է սիրո մեջ կնոջ ուժի եւ նվիրվածության մասին:
Ամենաօրիգինալ սիրո խոստովանությունը, որ քեզ արել են:
Բացի ստադարտ խոսքերից, որոնք իհարկե աղջկան շատ հաճելի են, բարձր եմ համարում այդ խոսքերի վերաբերմունքը, որը գեղեցիկ խոսքերից ավելի խոսուն է:
Կա՞ն բաներ, որոնք կարող ես թեկուզ սիրելով չներել:
Կարծում եմ` մարդ ցանկացած հարաբերություններում չի կարող ներել, երբ սեփական «Ես»-ին են դիպչում:
Սիրո լավագույն դրսեւորումը:
Զոհաբերությունը:
Սերը ո՞ր գույնի հետ ես ասոցացնում:
Սպիտակ` հանգստություն եւ պարզություն նկարագրող երանգը:
Սիրո մեջ ամենաանթույլատրելի քայլը:
Սիրում եմ ինքնասեր մարդկանց, բայց ոչ ինքնահավան:
Առաջին սերդ ե՞ր բ էր, քանի՞ տարեկան էիր:
17:
Ինչպիսի՞ն է ըստ քեզ ամենաիդեալական ժամադրությունը սիրո տոնին:
Գերգնահատում եմ մարդու աբստրակտ լինելը եւ դրա դրսեւորման յուրաքանչյուր ձեւ:
Սիրահարվա՞ծ ես…
Շատ (ժպտում է):
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անելյա Գուբրյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:39, 19 մայիսի
Ամենաոճային․ Մարտա Կիրակոսյանի street style-ը15:16, 19 մայիսի
Լողազգեստների ապրանքանիշը դատական հայց է ներկայացրել «Էյֆորիա» սերիալի աստղի դեմ14:44, 19 մայիսի
«Ժպտա»․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն՝ առանց ֆիլտրերի14:11, 19 մայիսի
«Ավելի շատ խաղեր կլինեն»․ «Կաղամարի խաղի» ռեժիսորը բացահայտել է սերիալի երկրորդ եթերաշրջանի մանրամասները13:54, 19 մայիսի
Երգչուհի Վերա Բրեժնեւան Լեհաստանում սկսել է բեռնաթափել մեքենաներն ուկրաինացի փախստականներին օգնելու համար13:09, 19 մայիսի
«Խաղաղ»․ Արմինկայի լուսանկարը լողավազանից12:33, 19 մայիսի
Կասկածներ կան, որ Ջոնի Դեփը հանդիպում է փաստաբանի հետ, որը պաշտպանում է նրա շահերը12:01, 19 մայիսի
«Դու իմ տունն ես»․ Անահիտ Սիմոնյանի ջերմ ֆոտոշարքը որդու հետ11:35, 19 մայիսի
«Եկել է նկարահանման»․ Միհրան Ծառուկյանի ջերմ լուսանկարը որդու հետ11:11, 19 մայիսի
Շարլիզ Թերոնը հանդիպում է Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ10:47, 19 մայիսի
«Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար են, ժպիտը պարտադիր է…»․ Անդրե10:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ