Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

«Սիրո մեջ բոլոր քայլերն էլ թույլատրելի են». Հասմիկ Խոջյանի նոր ֆոտոշարքն ու սիրո թեմայով բլիցը

15:12, 16 փետրվարի

Կյանքը, մենք, մեզ շրջապատող ամեն ինչ սիրուց ծնված սիրո արդյունք ենք, դրա համար էլ այս զգացմունքն ամենակարեւորն է, եւ սիրո դրսեւորման տոն պետք է լինի յուրաքանչյուր օրը: Այսօր, սակայն, սերը պաշտոնապես այցելել է Հայաստան` սիրո հովանավոր Սուրբ Սարգսի` սպիտակ ձիով գեղեցկադեմ այդ բարեխոսի տեսքով:

Մինչ քննարկում եք այսօրվա խորհրդանիշ աղի բլիթի արդյունքում երազում ձեզ ջուր բերած երիտասարդին, առաջարկում ենք մի պահ ընդմիջել եւ կարդալ սիրո թեմայով մեր հետաքրքիր բլից զրույցը «Էլենի օրագիրը 2» սերիալի դերասանուհի Հասմիկ Խոջյանի հետ եւ դիտել նրա նոր՝ ռոմանտիկ ֆոտոշարքը: 

Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտին: Ըստ քեզ հայ զույգերը ո՞ր տոնը պետք է նշեն:

Եթե սիրում ես ու սիրված ես, տոն են դառնում ոչ միայն Սուրբ Սարգիսն ու Վալենտինը, այլև ամեն օրդ ու ժամդ: 

Աղի բլիթ կերե՞լ ես:

Ամեն տարի պարտաճանաչ կերել եմ: Այս տարին էլ բացառություն չի լինի՝ կուտեմ, ջուր կխմեմ և կքնեմ (ծիծաղում է):

Ամենատարօրինակ երազը, որ տեսել ես աղի բլիթ ուտելուց հետո:

Տարվա մեջ ընդհամենը մի քանի օր է լինում, երբ չեմ հիշում երազս: Այդ օրերից մեկը Սուրբ Սարգսի տոնին նախորդողն է՝ աղի բլիթի օրը:

Սիրահարված վիճակդ ի՞նչն է մատնում:

Եթե չցանկանամ «մատնվել», կարող եմ նույնիսկ անասելի սառը և անսիրտ երևալ:

Սիրո մասին լավագույն ֆիլը:

Ցանկացած ֆիլմում կարելի է տեսնել «սեր»: Իսկ հիմա կառանձնացնեմ ռոմանտիկ ֆիմերից մի քանիսը՝ «Կեղտոտ պարեր»; «Քաղցր Նոյեմբեր», «Հիշիր ինձ», «Իրական սեր» և այլն: 

Ամենաօրիգինալ սիրո խոստովանությունը, որ ստացել ես:

Եթե հիմա ասեմ դրանցից մեկ-երկուսը, անարդար կլինի մյուսների նկատմամբ (ծիծաղում ): Ես չեմ պատկերացնում «հասարակ» սիրո խոստովանություն, քանի որ երևույթը ինքն իրենով արդեն պահանջում է մաքսիմալ օրիգինալություն:

Կա՞ն բաներ, որոնք կարող ես թեկուզ սիրելով չներել:

Ամեն ինչ ներելի է: Ամեն-ոք սխալական է: Յուրաքանչյուրն ունի ներման իրավունք:

Սիրո լավագույն դրսեւորումը: 

Երբ ասում ենք Սեր, ապա առաջնային պատկերացնում ենք դրա կարևոր դրսևորումները՝ ուշադրություն, վստահություն, նվիրվածություն... և, ի վերջո, ամենակարևորը՝ ընտանիք: 

Սերը ո՞ր գույնի հետ ես ասոցացնում:

Անմտություն կլինի սերն ասոցացնել ընդհամենը մեկ գույնի հետ: Սերը մի ամբողջ գունապնակ է՝ լի տարատեսակ գույներով ու դրանց բազմաթիվ երանգներով:

Սիրո մեջ ամենաանթույլատրելի քայլը:

Բոլոր քայլերն էլ թույլատրելի են, սակայն եթե չկա հարգանք ու վստահություն, ապա ամեն ինչ անիմաստ է՝ սեր չկա…

Առաջին սերդ ե՞ր բ էր, քանի՞ տարեկան էիր: 

Այս հարցը երբեմն ինքս ինձ եմ տալիս, քանի որ մինչ օրս չգիտեմ դրա պատասխանը (ծիծաղում է) 

Ինչպիսի՞ն է ըստ քեզ իդեալական ժամադրությունը սիրո տոնին:

Կարևորը պետք է լինի չափազանց ռոմանտիկ և լի անակնկալներով: 

Սիրահարվա՞ծ ես 

Միշտ, ամեն օր, ամեն րոպե ու վայրկյան, ես սիրահարված եմ... կյանքին...

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Elevon


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել