MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Շնորհակալ եմ, որ կաս». դերասաններ Մարինայի եւ Սեյրանի սիրո պատմությունը, 5 ժամ տեւող վեճերն ու գեղեցիկ խոստովանությունը

14:05, 16 փետրվարի

Այսօր՝ սիրուն նվիրված ամենախորհրդանշական օրվա՝ Սուրբ Սարգսի առթիվ NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանական հայտնի զույգերից մեկի՝ Մարինա Մնացականյանի եւ Սեյրան Մովսիսյանի հետ: Երիտասարդ զույգն ամենայն անկեղծությամբ է պատասխանել մեզ հետաքրքրքող հարցերին՝ զրույցը համեմելով նաեւ հումորային պատասխաններով:

Թե ինչպես են ծանոթացել, ինչպես սիրահարվել, ինչից են նյարդայնանում, երբ են խանդում եւ ինչպես են միմյանց սեր խոստովանում՝ կարդացեք Մարինայի եւ Սեյրանի հետ մեր հարցազրույցում:

Մարինա, քանի որ այսօր սիրո խորհրդանշական օրն է, կարո՞ղ ես հիշել՝ ե՞րբ է տեղի ունեցել քո եւ Սեյրանի առաջին հանդիպումը եւ ե՞րբ ես հասկացել, որ հենց նա պետք է լինի քո երկրոդ կեսը։

Մեր առաջին հանդիպումը տեղի է ունեցել Թատերական ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ, երբ ուղղակի անծանոթի նման միմյանց կողքով անցանք ու չնկատեցինք: Իսկ 2015 թ-ի սեպտեմբերի 1-ին իմացանք, որ նույն կուրսում ենք սովորելու:  Առաջինից մինչեւ երրորդ կուրս եղել ենք շատ մտերիմ ընկերներ, սակայն այդ ընթացքում անընդհատ վիճում էինք, եղել է, որ, նույնիսկ, շաբաթներով եւ ամիսներով չխոսենք իրար հետ, հետո երրորդ կուրսում՝ նոյեմբերին, հասկացանք, որ սիրում ենք իրար, ու այդպես սկսվեց մեր սիրո պատմությունը…

Հասկացա, որ Սեյրանը պետք է լինի իմ երկրորդ կեսը, երբ սկսեցի սիրել նրան իր բոլոր թերություններով՝ դրական եւ բացասական կողմերով հանդերձ:

Ո՞ր հատկանիշով Սեյրանը գրավեց ուշադրությունդ։

Քանի որ մինչ սիրային զույգ դառնալը լավ ընկերներ ենք եղել, արդեն միմյանց լավ ճանաչել ենք, այսինքն՝ հետագայում խնդիր չի եղել իրար լավ ճանաչելու եւ հասկանալու: Ամեն դեպքեւմ, կառանձնացնեմ մեկ հատկանիշ՝ սիրել եւ սերը ցույց տալ կարողանալը: Դա ամենակարեւոր հատկանիշն է, երբ իսկապես կարող ես սիրել:

Իսկ քե՞զ, ՍեյրանՄարինան ո՞ր հատկանիշներով գրավեց:

Այն հատկանիշները, որոնցով Մարինան կարող է գրավել ցանկացած տղամարդու, շատ են, բայց կառանձնացնեմ մի քանիսը. երբ 2015 թ-ին՝ դեռեւս քննությունների ժամանակ ես նրան տեսա, նկատեցի իր բարությունն ու ընկերասիրությունը: Ճիշտ է՝ ես հեռվից էի նրան նայում, բայց դա նկատվում էր իր շփման ձեւից, հետո սովորելու երեք տարիների ընթացքում հասկացա, որ իր ամենակարեւոր բնավորության գիծը, հենց բարությունն է: Դե քանի որ ես՝ ինքն էլ եմ բարի (ծիծաղում է), ինձ հենց այդ հատկանիշը գրավեց, նաեւ ընկերասիրությունը, անկեղծությունը… շատ բաներ կարող եմ թվել…

Հաճա՞խ եք վիճում։ Ի՞նչ թեմաներով են ձեր վեճերը հիմնականում։

Մարինա. Դե, ի՞նչ հարաբերություններ առանց վեճերի: Բայց մենք այն զույգերից  չենք, որոնք անդադար վիճում են, մեզ մոտ ամեն ինչ ավելի խաղաղ է: Ընդհանրապես մեր վեճերն ամենաշատը տեւում են  4-5 ժամ, ավել չենք կարողանում այդ իրավիճակում մնալ: Մեզանից մեկը պարտադիր մի քայլ անում է:

Սեյրան. Կախարդական այդ 5 ժամերն են իմ հանգստի (ծիծաղում է):

Մարինա. (ծիծաղում է). Այո, իսկապես, կախարդական 5 ժամերը (իհարկե, սա կատակ է): Իսկ եթե լուրջ, ես մեզ ինտրիգանտ զույգ չեմ համարում: Եթե անգամ խնդիրներ եւ հակասություններ ենք ունենում, փորձում ենք խոսելով եւ հասկանալով ամեն ինչ հարթել:

Երկուսդ էլ հմայիչ արտաքինով եւ համոզված եմ՝ երկրպագուների մեծ բանակ ունեցող դերասաններ եք։ Չե՞ք խանդում միմյանց։ Ո՞վ է ամենախանդոտը:

Մարինա. Բնավորությամբ թե ես, թե Սեյրանը բավականին խանդոտ ենք, բայց մեր հարաբերություններում դա շատ չի արտահայտվում, որովհետեւ մենք միմյանց շատ ենք վստահում: Երբ մի բան է լինում, որը մեզ կարող է դուր չգալ, դա չի մնում մեր ներսում, փորձում ենք արտահայտվել: Երեւի դրանով է պայմանավորված, որ վեճի կամ խանդի տեսարաններ չենք ունենում:

Սեյրան.Դե, իհարկե, երկրպագուների բանակ ասվածը փոքր-ինչ չափազանցված է: Փոքրիկ ջոկատ ունի Մարինան (ծիծաղում է): Դե իմը, իհարկե, հզոր բանակ է (ծիծաղում է): Սա, իհարկե, կատակ, իսկ եթե լուրջ, ես շատ ադեկվատ եմ մոտենում այդ հարցին, որովհետեւ եթե ընտրել ենք այս մասնագիտությունը, ուրեմն պետք է պատրաստ լինենք, որ կարող են շատ երկրպագուներ լինել, ես դրան նորմալ եմ վերաբերվում, երբ գրում են եւ այլն:  Ինչ վերաբերում է խանդին՝ ես շատ խանդոտ չեմ, բայց նաեւ խանդոտ եմ, բայց մեր հարաբերություններում տիրում է լիարժեք վստահություն: Այսինքն՝ եթե մարդուն խանդում ես, նշանակում է՝ չես վտահում: Սա իմ անձնական կարծիքն է: Ես ունեմ իմ մշակած ձեւը հարաբերություններում, որ եթե կա խանդ, ուրեմն չկան հարաբերություններ, որովհետեւ իրական հարաբերությունները չեն կարող հիմնվել խանդի վրա: Իսկ բանակի պահով ճիշտ էի ասում (ծիծաղում է):

Եթե չեմ սխալվում, համատեղ բիզնես եք սկսել։ Ասում են՝ հարազատ մարդիկ ավելի լավ է՝ միմյանց հետ գործ չբռնեն։ Գտե՞լ եք հաջող եւ համերաշխ համագործակցության բնանաձեւը։

Մարինա. Ես՝ ինքս էլ շատ եմ լսել այդ արտահայտությունը. Բայց մեզ մոտ ստացվել է այնպես, որ մենք ամեն տեղ ենք միասին՝ թե սովորելու տարիներին, թե թատրոնում ենք միասին աշխատում, եւ մնացած գործերում: Մենք հիմա ունենք կաշվե աքսեսուարների օնլայն խանութ: Մենք  ներկայացնում են դիզայնը, իսկ մեր հմուտ վարպետը դրանք պատրաստում է: Մեզ դժվար չէ միմյանց հետ աշխատելը, հակառակը՝ լավ է, երբ սիրելիիդ հետ փոքր-փոքր քայլերով մի բան եք ստեղծում: Բանաձեւը մեկն է՝ հաշվի առնել միմյանց կարծիքը եւ փորձել լսել միմյանց:

Սեյրանի մեջ այն բնավորության գծերը, որոնք քեզ հունից հանում են։

Ինձ հունից հանում է Սեյրանի շուտ բռնկվելը: Այսքանով կսահմանափակվեմ (ծիծաղում է):

Արդարացի կլինի նույն հարցը տամ նաեւ քեզ, Սեյրան:

Մարինայի այն կողմը, որն ինձ հունից հանում է, մեկն է՝ երբ նա մի բանը տասն անգամ է ասում: Ինքը չի հասկանում, որ ես գիտեմ,, հասկանում եմ, ես ադեկվատ մարդ եմ, բայց չէ՜, նա պետք է տասն անգամ նույն բանն ասի: Իմ պատասխաններն էլ հետեւյալն են լինում՝ «Եղավ, Մար», «Կանեմ, Մար», «Հասկացա…» ու այդպես շարունակ:  Ամենավատն այն է, որ նա նույն դեմքի արտահայտությամբ ու նույն ինտոնացիայով է այդ տասը անգամն էլ ասում…  (ծիծաղում է):

Տարվա մեջ հայերը երկու անգամ են նշում Սիրո տոնը՝ Սուրբ Վալենտինի եւ Սուրբ Սարգսի հովանու ներքո։ Ո՞ր տոնն եք դուք սիրում։

Մարինա. Մենք երեւի կոնկրետ որեւէ տոնի նախընտրություն չենք տալիս: Առհասարակ, մեզ համար կարող է ոչ տոնական օրն ավելի տոնական անցնել: Բայց իրականում Սուրբ Սարգիսն իր մեջ ավելի հետաքրքիր պատմություն եւ կոլորիտ ունի, քան Վալենտինը, բայց չգիտես ինչու՝ վերջերս շատերը սկսել են հենց Վալենտինի տոնին ավելի շատ սպասել ու հենց այդ օրն իրենց սիրելիներին անակնկալներ մատուցել:

Կարծիք կա, թե ճիշտ չէ Հայաստանում նշել Սուրբ Վալենտինի տոնը, այլ պետք է նախապատվությունը տալ Սուրբ Սարգսինհամաձա՞յն եք։

Մարինա. Ես այս հարցին ոչ այնքան ծայրահեղական եմ մոտենում՝ ով, ինչպես ցանկանում է: Եթե տվյալ մարդուն ավելի հոգեհարազատ է Վալենտինի տոնը, ինչո՞ւ չնշել: Բայց կրկնվեմ՝ ինձ համար Սուրբ Սարգիսն ավելի հետաքրքիր պատմություն ունեցող տոն է: Բացի այդ՝ Սուրբ Սարգիսը հայկական տոն է, իսկ Վալենտինը եկել է այլ երկրների ավանդույթներից:

Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել Սուրբ Սարգսի տոնը։

Մարինա. Մենք ոչինչ չենք պլանավորում, որովհետեւ մեր  գրաֆիկն անկանխատեսելի է: Մենք տվյալ օրն ենք իմանում, թե ինչ փորձեր ունենք, ինչ նկարահանումներ կան: Բայց օրն, իհարկե, առանց անակնկալներով չի անցնի, որովհետեւ մենք, առհասարակ, սիրում ենք միմյանց անակնկալներ մատուցել՝ անկախ տոներից:

Միմյանց սիրո խստովանություն անում եք ամե՞ն օր, թե՞ դա պարտադիր երեւույթ չէ։

Մարինա. Այո, հաճախակի… Շատ հասարակ օրերն էլ կարող ենք դարձնել ոչ սովորական՝ մեկ նախադասությամբ, սիմվոլիկ նվերով կամ անկանխատեսելի միջադեպով:

Այս խորհրդանշական օրը միմյանց ի՞նչ կխոստովանեք:

Մարինա.Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ սիրում եմ քեզ…

Սեյրան. Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ինձ նվիրել է քեզ, ու շնորհակալ եմ, որ դու կաս:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել են Մարինան եւ Սեյրանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել