Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Հայրս մշտապես ծեծել է, իսկ մայրս՝ լռել»․ Նաստյա Սամբուրսկայան պատմել է, թե ինչու չի սիրում ծնողներին

17:46, 16 փետրվարի

31-ամյա դերասանուհի Նաստյա Սամբուրսկայան պատմել է ծնողների հետ բարդ հարաբերությունների, ավելի ճիշտ դրանց բացակայության մասին։ Դերասանուհին ծանր ու բարդ մանկության համար կատեգորիկ չի ցանկանում շփվել նրանց հետ։

Իրինա Շիխմանի «Զրուցե՞նք» հաղորդման ժամանակ նա պատմել է Լենինգրադյան երկրամասում գտնվող քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որտեղ հաճախ չի լինում։ «Ի՞նչ անել այնտեղ, եթե հանգստանալ, ապա կմեկնեմ այնտեղ, որտեղ ծով կա։ Համենայն դեպս այնտեղ ես չեմ խեղդվում», - ասում է աղջիկը՝ նշելով, որ հարազատներին էլ տեսնել չի ցանկանում։ - Ինձ ավելի հարազատ են օտար մարդիկ, քան ընտանիքս։ Նրանք վերջին մարդիկ են ում ես կզանգահարեմ, քանի որ նրանց հետ ես ոչ մի ընդհանուր բան չունեմ։ Հասկանում եմ, որ պետք է ամեն ինչ մոռանալ եւ բաց թողնել։ Ես դա արել եմ, միայն խնդրում եմ ինձ մի դպչեք։ Նրանք կես տարին մեկ զանգահարում են ինձ, որն էլ միայն բացասական էմոցիաներ է արթնացնում մեջս։ Նրանք ինձ չեն սիրել, այժմ նրանց պատասխանում եմ նույն կերպ։

Նաստյային չի տանջում մեղքի զգացումը եւ նրանք կարելի է հասկանալ․ հայրը մշտապես ծեծել է նրան, իսկ մայրը՝ լռել։ «Ինձ ծեծում էին, իսկ ես բարկանում էի։ Եղել են ավելի դաժան դեպքեր, իսկ ես ավելի էի ըմբոստանում։ Երեկոյան դուրս էի եկել զբոսնելու, չէի խմում, տղաների հետ չէի շփվում, երբ վերադարձա նա սկսեց ինձ ծեծել։ Նա ծեծում էր, իսկ ես՝ լռում։ Երբ հասկացա, որ էլ այլեւս չեմ կարող, այդ ժամանակ ինչ-որ ձայն էի հանում եւ նա դադարում էր։ Նույնիսկ չբացատրեց, թե ինչու ինձ ոչինչ չասաց», - հոր դաստիարակության մասին պատմում է Նաստյան։

Մեկ անգամ Սամբուրսկայան գնացել է գյուղ եւ օրերով իրեն շատ վատ է զգացել։ Երբ վերադարձել է, հայրը հրամայել է տան գործերից ինչ-որ բան անել, սակայն նա վատ ինքնզգացողության պատճառով քնել է։ Առանց որեւէ խոսքի հայրը մոտեցել է իրեն եւ սկսել գոտով հարվածել ծնկներին։ Դերասանուհու մայրը տեսել է, թե ինչ է կատարվում, սակայն չի խառնվել։

Սամբուրսկայային հաճախ են համարում կոպիտ եւ չէր․ «Ես վատ մարդ եմ, - ասում է նա։ - Ես տեղադրել եմ իմ էջում լուսանկար, որն ինձ դուրէ  գալիս։ Եվ այստեղ ինչ-որ մեկը սկսեց վատ մեկնաբանություններ գրել։ Գնալով ավելի ու ավելի շատ, այնուհետեւ ես իմունիտետ ձեռք բերեցի»։

Դերասանուհին պատմել է սադրանքների հանդեպ սիրո մասին։ Այսպես, մեկ անգամ դերասանուհու հրապարակած լուսանկարում օգտատերերը նկատել էին Քսենիա Բորոդինայի ամուսնու՝ Կուրբան Օմարովի հեռախոսը։ Սա քննադատությունների եւ քննարկումների ալիքի պատճառ դարձավ, թե իբր նա սիրավեպ ունի հաղորդավարուհու ամուսնու հետ։ «Նա ցանկացել էր զայրացնել աննման կնոջը։ Դե ինչ, ստացվեց», -ժպիտով ասում է դերասանուհին։ Նա նաեւ ցուցադրել է, թե ինչպես է քնել մի շապիկի հետ, որի վրա գրված է Դմիտրի Տարասովի ազգանունը։

Այս լուսանկարը հայտնվեց այն բանի հետո, երբ ֆուտբոլիստը բաժանվեց Օլգա Բուզովայից։ Կրկին խոսեցին Նաստյայի եւ Տարասովի սիրավեպի մասին։ «Ես սիրում եմ ծիծիաղել եւ զայրացնել։ Դա ինջ զվարճացնում է», - խոստովանում է դերասանուհին։

Նրա կատակները շատ դաժան են։ Միգուցե նրա մանկությունն եւ վիրավորանքներն են Սամբուրսկայային դարձրել այսպիսին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել