Ռեփեր Կիրիլ Տոլմացկու (Դեցլ) մայրը՝ Իրինա Տոլմացկայան, պատմել է որդու մահվան պատճառի մասին։ Նրա խոսքով՝ որդու մահվան պատճառ է դարձել գերծանրաբեռնվածությունը։
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Իժնեւսկի ակումբներից մեկում մահացել է ռեփեր Դեցլը։ Ականատեսների խոսքով՝ արտիստի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, նա հեռացել է հանդերձասենյակ, որտեղ կորցրել է գիտակցությունը։ Դեպքի վայր հասած բժիշկները փորձել են վերականդանացման միջոցառումներ կատարել, ադրենալին են ներարկել, սակայն արտիստի կյանքը փրկել չի հաջողվել։
Ռեփերի հանկարծակի մահը շոկի է ենթարկել երկրպագուներին։ Համացանցում առաջինը վարկածներ հայտնվեցին արգելված նյութերով գերդոզավորման մասին։ Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ երգչի արյան մեջ արգելված միջոցներ չեն եղել։ Կիրիլի մայրը՝ Իրինա Տոլմացկայան, ռուսական «Առաջին ալիքի» եթերում պատմել է որդու մահվան իրական պատճառների մասին։
«Բացառիկ» հաղորդման եթերում նա հերքել է վարկածը, թե մահը կարող էր վրա հասնել արգելված միջոցների կամ ալկոհոլի օգտագործման պատճառով։ «Մահվան պատճառը գերծանրաբեռնվածությունն է։ Վերջին կես տարվա ընթացքում նա երկու ալբոմ է ձայնագրել։ Մի անգամ բողոքել է, որ ցավել են ոտքն ու ձեռքը։ Նա ցանկանում էր ինչ-որ կարեւոր, մաքուր բան անել։ Պարզապես չէր գրում, անում էր ի ստե»,- ասել է Իրինան։
Ավեի վաղ պրոդյուսեր Անդրեյ Ռազինը, ով Դեցլին ճանաչել է դեռ մանուկ հասակից, հայտնել է երգչի մահվան իր վարկածի մասին։ Նա վստահ էր, որ չարակամները կարող էին թունավորել արտիստին, քանի որ նա նոր երաժշտության վրա էր աշխատում։
«Երբ նրա ինքնազգացողությունը վատացել է, բոլորը փախել են։ Չեմ հասկանում՝ ինչու են հանդերձարանում նրան միայնակ թողել։ Կիրիլը երբեք չի բուժվել կլինիկաներում, տեսահոլովակներում սովորական ծխախոտ է ծխել՝ ձեւացնելով, թե դրանք արգելված նյութեր են։ Նա Իժնեւսկում հրաշալի է աշխատել։ Այժմ քննչական կոմիտեն հետաքննություն է անցկացնում, քանի որ կարող էր թունավորում լինել»,- հայտարարել էր Անդրեյ Ռազինը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել