Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Եթե արտիստ ես, չպետք է կաշկանդվես տեսախցիկի առաջ»․ մոդել Էդգար Կարապետյանն իր համարձակ ֆոտոշարքի եւ առօրյա ոճի մասին

15:41, 18 փետրվարի

23-ամյա հայ մոդել Էդգար Կարապետյանը, որը նախորդ տարեվերջին Հայաստանը ներկայացրեց Դելիում կայացած Mister Model Worldwide 2018 մրցույթին՝ արժանանալով «Լավագույն տաղանդ» եւ «Mister Style Icon 2018» տիտղոսներին, օրերս ներկայացրել է երկու նոր ֆոտոշարք, որոնք տրամադրել է NEWS.am STYLE-ին։ Էդգարն այս անգամ համագործակցել է երկու լուսանկարիչների հետ՝ Հովհաննես Չիբուխչյանի եւ Սարգիս Հովսեփյանի։ Ֆոտոշարքում մոդելը ներկայացել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն եւ դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Արքայից արքա» եւ Dare to Wear դիզայներների հագուստներով։

Էդգարի հետ զրուցել ենք եղանակային ցուրտ պայմաններում իրականացրած ֆոտոշարքի եւ համարձակ կերպարների մասին։

«Քանի որ Հայաստանի սահմաններից դուրս ներկայացել եմ «Արքայից արքա» հավաքածուի նմուշներից մեկով, ֆոտոշարքի համար լուսանկարվել եմ եւս մի քանի կերպարով։ Ցանկացա մեր երիտասարդությանը նույնպես ցույց տալ հայոց թագավորների հանդերձանքը»,-ասում  է Էդգարը՝ խոստվանելով, սակայն, որ ի տարբերություն շատ տղաների՝ փոքր տարիքում չի երազել արքա լինելու մասին․

«Փոքր տարիքում չի եղել նման ցանկություն, բայց կցանկանայի լինել մի մարդ, ով կարողանար փոխել շատ բաներ։ Այս պահին դժվար է առանձնացնել՝ կոնկրետ ինչ, քանի որ շատ առաջնային ու չլուծված հարցեր կան»։

Անդրադառնալով դժվար եւ ցուրտ նկարահանումներին՝ Էդգարը նշեց․

«Այո, բավականին ցուրտ էր, բայց դա այն էր, ինչ պետք էր կերպարը ստանալու համար։ Իհարկե, դժվար էր ցրտի պաճտառով, բայց լուսանկարներում պետք էր, որ լիներ սառնություն, քանի որ կերպարս հենց դա էր պահանջում։ Առհասարակ, երբ սիրում ես աշխատանքդ, խոչընդոտներ չեն լինում»։

Էդգարը ֆոտոշարքերն իրականացրել է Երեւանի տարբեր հատվածներում՝ Հանրապետության մետրոյի կայարանում, սրճարաններում, Հյուսիսային պողոտայում, Բուսաբանական այգում, Համալիրի մոտակայքում եւ Հաղթանակի զբոսայգում։ Խոսելով լուսանկարներում իր համարձակ կերպարների եւ առօրյայում դրանց կիրառության մասին՝ մոդելը խոստովանեց․

«Համաձայն եմ՝ համարձակ գույներով եւ հագուստով ֆոտոշարք է եղել։ Կարծում եմ՝ այն ստացված է։ Իսկ առօրյայում ոճս տարբեր է։ Համարձակ գույներով հագուստ կրում եմ, բաց ոչ համարձակ հագուստ, ինձ մոտ առօրյա ոճը տարբերվում է աշխատանքայինից։ Տեսախցիկների առաջ եմ լինում համարձակ հագուստով։ Եթե արտիստ ես, չպետք է կաշկանդվես տեսախցիկի առաջ»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել