Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը, ում անվան շուրջ աղմուկ էր բարձրացել թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունների ֆոնին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է տեղեկություններին։
«Սեր բոլորին» վերնագրված տեսանյութում Արման Մարգարյանը նշել է, որ պետք չէ հանցագործ եւ թմրամոլ անվանել այն մարդկանց, ովքեր մարիխուանա են օգտագործում։
«Ուզում եմ ասել, որ կտրականապես դեմ եմ ու դեմ եմ լինելու այն ձեւակերպմանը, որ այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխուանա, թմրամոլ են»,- ասել է Արման Մարգարյանը՝ նշելով, որ դեմ է ու դեմ է լինելու իրավիճակին, երբ մարիխուանա օգտագործելու կասկածանքով մարդկանց բաժին բերման են ենթարկում հանցագործների պես։
«Ուշքի եկեք, սիրելիներս, ո՞ր դարն է։ Ամբողջ աշխարհը վաղուց արդեն օրինականացրել է մարիխունան, ամբողջ աշխարհն արդեն վաղուց բյուջե է լցնում մարիխունայով, տուրիստական հոսքեր է ապահովում եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիվանդություններ են բուժում։ Ի՞նչ եք խոսում, ի՞նչ թմրադեղ, ինչի՞ մասին է խոսքը։ Սովետական միությունը հանեք գլխներիցդ, խնդրում եմ ձեզ։ Խնդրում եմ մեր օրենսդիրներին, որ անհապաղ գոնե Վրաստանի օրինակին հետեւենք, դեկրիմինալիզացիա անենք։
Պետք չէ հանցագործ եւ թմրամոլ անվանել այն մարդկանց, ովքեր մարիխուանա են օգտագործում։ Հավատացեք, ալկոհոլ օգտագործող մարդիկ շատ ավելի վտանգավոր են հասարակության, իրենք իրենց, իրենց ընտանիքների համար, քան այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխունա, ժպտում են, սիրում են իրար ու միշտ բարի են»,- ասել է հաղորդավարը։
Հիշեցնենք՝ երեկ shamshyan.com-ը հայտնել էր, որ Երեւանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով:
Լուսանկարը՝ Արման Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ