Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 22 փետրվարի

ԽՈՅԵՐ

Այսօր նույնիսկ ամենաանմեղ սեթեւեթանքը կարող է Խոյերի համար ավելի մեծ մի երեւույթի վերածվել: Իրենց համար միանգամայն անսպասելի կերպով նրանք կկորցնեն իրավիճակի վերահսկումը եւ դրանք նոր մակարդակի կհասցնեն: Իսկ միակ բանը, որ մնում է Խոյերին միայն որոշելն է, թե արդյոք նրանց դուր է գալիս այդ իրավիճակը, թե ոչ: Եթե տվյալ անձնավորությունը հետաքրքիր է Խոյերին եւ նրանց միջեւ կայծեր են անցնում, ապա նրանք կարող են մի փոքր ժամանակ ատկացնել միմյանց ավելի լավ ճանաչելու համար:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Ցլերին իրենց սիրելիների հետ կիսվել իրենց որեւէ զբաղմունքով կամ հակառակը՝ վարակել նրանց սեփական եռանդով: Օրինակ՝ կարելի է գնել սիրված ֆիլմի դիտման տոմսեր, պորտապար ցուցադրել, իսկ եթե սիրելիները սպորտի սիրահար են, կարելի է նրանց խնդրել ֆուտբոլի մասին պատմել: Այսօր միմյանց ներաշխարհ կատարած այս ճանապարորդությունը խոստանում է լինել ոչ միայն ուրախ, այլ նաեւ չափազանց հետաքրքիր:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները խոստումնալից ծանոթություն հաստատելու հնարավորություն կստանան, սակայն նրանք կարող են նաեւ չօգտվել այդ հնարավորությունից. Ամեն ինչ կախված է նրանց փոփոխական տրամադրությունից: Ընդհանուր առմամբ, այդ օրը բարենպաստ է սիրո համար, սակայն Երկվորյակները իրենք էլ դժվարությամբ կհասկանան, թե ինչ են իրենք ցանկանում: Ռոմանտիկ հանդիպումնե՞ր: Ֆլի՞րտ: Նոր ծանոթություննե՞ր, թե՞ պարզապես նստել մենակ եւ երազել: Այսօր Երկվորյակները կարող են ընտրել այդ տարբերակներից ցանկացածը, սակայն կարող են նաեւ օգտվել միանգամից մի քանիսից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի Խեցգետինները մտորեն այն հարցի շուրջ, որ նրանց հակումը կատարելության հանդեպ խոչընդոտում է նրանց անձնական կյանքին: Անշուշտ, երազելու ունակությունը հրաշալի երեւույթ է, սակայն չափազանց կարեւոր է հասկանալ երեւակայականի եւ իրականության միջեւ եղած տարբերությունը: Կարելի է ողջ կյանքը անցկացնել՝ կատարյալ արքայազնին կամ արքայադստեր սպասելով եւ անտեսելով իրական սերը: Մեծ պահանջները ամուրիների համար են, սակայն եթե Խեցգետինները ցանկանում են երջանիկ լինել, նրանք ստիպված կլինեն իրենց ընտրյալներին ընդունել այնպիսինը, ինչպիսինը նրանք են. նրանց բոլոր դրական եւ բացասական կողմերով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը Առյուծներին մտքերի եւ զգացմունքների հակասություն կհաղորդեն: Նրանք իրենք էլ կարող են լավ չհասկանալ, թե ինչ են ցանկանում, իսկ նրանց սիրելիներին այսօր կարելի է միայն կարեկցել: Հնարավոր է, որ Առյուծները կնյարդայնանան այն պատճառով, որ ակամա համեմատում են իրենց զուգնկերներին անցյալում թողած որեւէ մեկի հետ: Անշուշտ նրանց անցյալ հարաբերություններում շատ լավ բաներ կային, սակայն չէ՞ որ նրանք գտնվում են այստեղ եւ այսօր: Եւ միայն հասկանալով այդ՝ Առյուծները կկարողանան առաջ շարժվել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերին իրենց սիրելիների հետ անկեղծ զրուցելու բացառիկ նարավորություն կընձեռնվի: Արժե, որպեսզի նրանք միմյանց հետ կիսվեն այն ամենով, ինչի մասին վաղուց էին ցանկանում պատմել: Աստղերը խոստանում են, որ այսօր նման զրույցը կարող է որ միայն Կույսերի ուսերից հանել ծանր բեռը, այլ նաեւ օգնել նրանց լուծել հասունացած խնդիրները: Բարձրաձայնելով այդ ամենը՝ Կույսերը կհասկանան, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել, եւ նրանք ամեն ինչ կարող են իրենց, երբ ընտրյալների հետ են:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները ընդունակ են կեսբառից հասկանալ իրենց սիրելիներին: Նրանք ներդաշնակ տրամադրված կլինեն եւ կարող են իրոք զգալ միմյանց: Ահա թե ինչու հենց այսօր արժե, որպեսզի Կշեռքները զրուցեն իրենց ընտրյալների հետ իրենց հուզող հարցերի շուրջ: Եթե նրանց միջեւ թյուրիմածություններ գոյություն ունեն, ապա այսօր հիանալի պահ է ամեն ինչ հանգիստ քննարկելու, հասկանալու եւ ներելու համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը, հնարավոր է, կնեղվեն սիրելիների որոշ խոսքերից կամ գործողություններից: Սակայն այդ ամենեւին էլ չի նշանակում, որ նրանք դժգոհելու իրական պատճառներ ունեն. այսօր թյուրիմածությունները կառաջանան գրեթե առանց որեւէ առիթների: Եթե Կույսերը սկսեն պարզաբանել իրենց հարաբերությունները, այդ կարող է նրանցից ողջ օրը խլել, այնպես որ լավ կլինի, եթե նրանք մոռանան անախորժությունների մասին: Որոշ ժամանակ անց նրանք զարմանքով կհասկանան, որ արդեն ամեն ինչ մոռացել են:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճներին անմոռանալի, սիրո եւ ռոմանտիկայի օր է սպասվում: Նրանք պետք է պատրաստ լինեն անակնկալների եւ զարմանահրաշ բացահայտումների: Եթե Կարիճները վերջերս նոր հարաբերություններում քայլեր են սկսել, այսօր նրանք հնարավորություն կստանան հասկանալու, որ իրենց կյանքում իրոք հետաքրքիր անձնավորություն է հայտնվել, ում նրանք կցանկանային ավելի լավ ճանաչել: Իսկ եթե նրանք արդեն ունեն զուգընկերներ, ապա արժե, որպեսզի Կարիճները թույլ տան նրանց նախաձեռնել, իսկ իրենք հանգստանան եւ ընդամենը վայելեն կյանքը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Նույնիսկ եթե Աղեղնավորները ընտելացել են նրան, որ սիրո հարցում առաջին քայլը միշտ իրենց փոխարեն է կատարվում, այսօր նրանք ստիպված կլինեն հանդես գալ որպես նախաձեռնող կողմ: Իրավիճակը այնպես է զարգանալու, որ կամ Աղեղնավորները ձեռնունայն կմնան, կամ էլիրենց ոչ բնորոշ ամառությունը կդրսեւորեն: Այնպես որ ընտրությունը այսօր նրանց ձեռքում կլինի.բավական է միայն որոշել, թե ինչն է ավելի կարեւոր Աղեղնավորների համար՝ սիրելիների ետ հարաբերությունները թե սպասողի կեցվածքը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները հպարտ եւ անկախ տրամադրություն կունենան, եւ դժվար թե այդ հաճելի լինի նրանց սիրելիներին: Ճիշտ է, նրանք կարող են նաեւ փորձել.եթե Այծեղջյուրների ընտրյալները նրանց կողքին հանգիստ անցկացնեն ողջ օրը, ապա այդ նշանակում է, որ նրանք իրոք ընդունակ են սիրել Այծեղջյուրների բոլոր կողմերը՝ նույնիսկ բացասական նշանով: Այնուամենայնիվ, չարժե սեփական հարաբերությունները վտանգել: Կարելի է պարզապես այսօրվա օրը միմյանցից առանձնացած անցկացնել եւ փորձության չմատնել միմյանց համբերությունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսներին ուղղակի անհրաժեշտ է ընկմվել ստեղծագործական մթոնոլորտի մեջ: Եթե նրանք սիրելիներ ունեն, ապա կարող են միասին թատրոն կամ ցուցահանդես գնալ, գեղարվեստական ալբոմներ թերթել կամ պարզապես երաժշտություն լսել: Իսկ միայնակ Ջրհոսներին այսօրվա երեկոն ծանոթության համար մեծ հնարավորություններ կընձեռի՝ կոնսերվատորիայից մինչեւ հայտնի թանգարաններ եւ փակ ռոք-համերգ:

ՁԿՆԵՐ

Այսօր վաղ առավոտվանից ի վեր Ձկները հոլի պես պտտվելու են, եւ մինչ նրանք չհանգստանան, նրանք չեն հիշի ռոմանտիկ հարաբերությունների գոյության մասին: Աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին մի փոքր դադար տալ եւ հանգստանալ, նույնիսկ եթե իրավիճակը դրան չի նպաստում: Իրենց մտքերը եւ զգացմունքները այսօր կարգի բերելով՝ Ձկների համար շատ ավելի դյուրին կլինի լուծել սեփական խնդիրները, եւ նույնիսկ ժամանակ կմնա ֆլիրտի եւ նոր ծանոթությունների համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել