Diet Prada բլոգի հիմնադիրները Քիմ Քարդաշյանին մեղադրել են Fashion Nova ապրանքանիշի հետ համագործակցության համար՝ ֆինանսական եկամուտ ստանալու նպատակով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանի կրած բացառիկ զգեստի կրկնօրինակը հայտնվել է օնլայն խանութում։ Ընդ որում, զգեստի կրկնօրինակը վաճառքի է հանվել Քիմի՝ այն կրելուց ժամեր անց։ Խոսքը միայն այդ զգեստի մասին չէ։ Fashion Nova ապրանքանիշը թողարկում է Քարդաշյան-Ջեններ քույրերի զգեստների ոչ թանկարժեք կրկնօրինակներն այն բանից հետո, երբ նրանք դրանցով հայտնվում են հանրության շրջանում։
38-ամյա հայուհին, իհարկե, չէր կարող լռել։ Նա բազմաթիվ հրապարակումներ է արել, որոնցում փորձել է երկրպագուներին հավատացնել, թե մեղադրանքներն անհիմն են։ Քիմը նշել է, որ իր համար թանկ է դիզայներների ու ապրանքանիշերի հետ ընկերությունը։ Նրա խոսքով՝ ինքը տարիներ շարունակ հետեւել է՝ ինչպես են նման ընկերությունները գողանում իր ամուսնու ապրանքանիշի՝ Yeezy-ի գաղափարները եւ երբեք նման քայլ չէր անի։
«Դա միջոց է՝ մարդկանց ստիպելու բաժանորդագրվել իրենց եւ ստիպել հավատալ, թե իմ եւ այդ կայքի միջեւ ինչ-որ հարաբերություններ են առկա։ Ոչ։ Հարաբերությունները դիզայներների հետ ինձ համար շատ կարեւոր են։ Ինձանից առավել քան 10 տարի է պահանջվել՝ դրանք կառուցելու համար, եւ ես մեծ հարգանք ունեմ նրանց նկատմամբ։
Այնպես որ ինչպես միշտ, մի հավատացեք ամենին, ինչ կարդում եք եւ տեսնում համացանցում։ Ես ոչ մի հարաբերություն չունեմ այդ կայքերի հետ։ Ես ոչ ոքի չեմ տալիս իմ կերպարները, եւ ես չեմ աջակցում այն, ինչ անում են այդ ընկերությունները»,- գրել է նա։
Միայն թե Քիմին չեն հավատացել, քանի որ սա միակ դեպքը չէ. Քարդաշյան-Ջեններ քույրերի զգեստների կրկնօրինակները չափազանց օպերատիվ են հայտնվում վաճառքում։ Ավելին, «կլանի» ղեկավար Քրիս Ջենները բազմաթիվ անգամներ գովազդել է ապրանքանիշի իրերը Instagram-ի իր էջում։
Փետրվարի 18-ին Քիմ Քարդաշյանն իրարացնում է առաջացրել՝ Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը հայտնվելով Thierry Mugler-ի զգեստով։ Ժամեր անց դրա կրկնօրինակը հայտնվեց Fashion Nova-ում, ինչի արդյունքում երկրպագուները կասկածեցին, որ նա գաղտնի համագործակցում է ընկերության հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:08, 29 մարտի
Ֆլորենցիան պայքարում է Միքելանջելոյի Դավիթի արժանապատվությունը պաշտպանելու համար16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը