Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Երբ ես ինձ ծեր կին եմ զգում, պարզապես մտածում եմ երջանիկ լինելու մասին»․ Ռիհաննան նշում է 31-ամյակը

18:15, 20 փետրվարի

Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհաննան այսօր նշում է ծննդյան 31-ամյակը։

Ռիհաննայի առաջին ձայնասկավառակը՝ Music of the Sun-ը, լույս է տեսել 2005 թ-ին, սակայն երգչուհուն մեծ հաջողություն է բերել Good Girl Gone Bad ձայնասկավառակը, որն իր մեջ ընդգրկում է միանգամից մի քանի հիթ՝ Umbrella, Take a Bow, Disturbia, Don’t Stop the Music: Այս ալբոմը տարբեր անվանակարգերում արժանացել է 9 «Գրեմմի» մրցանակի։

Այսօր Ռիհաննան աշխարհում ձայնասկավառակի ամենից շատ վաճառք գրանցած արտիաստներից է։ Նա ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 14 անգամ գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը։

NEWS.am STYLE-ը վերհիշել է Ռիհաննայի հայտնի մտքերից մի քանիսը:

«Երբ ես արտասվում եմ, դա նշանակում է` ես շատ զայրացած եմ ու ոչինչ չեմ կարողանում անել այդ զայրույթի հետ։ Միայն այդ դեպքում են արցունքները հոսում աչքերիցս»։

«Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ է կյանքն ինձ մատուցելու»։

«Ես միշտ հավատացել եմ, որ երբ դու հետեւում ես սրտիդ, դու երբեք չես պարտվում։ Հարմարվելը աշխարհի ամենատհաճ զգացողությունն է»։

«Ես խենթ եմ ու չեմ էլ փորձում ձեւացնել, թե այդպես չէ»։

«Ռիսկի դիմում եմ, երբ ձանձրանում եմ, իսկ ես հաճախ եմ ձանձրանում»։

«Երբ ես ինձ ծեր կին եմ զգում, պարզապես մտածում եմ երջանիկ լինելու մասին։ Հուսով եմ՝ դեռ կշարունակեմ թռչել»։

«Երբ գիտակցում ես, թե ում համար ես ապրում եւ ում պետք է գոհացնես, շատ մարդկանց կսկսես տեսնել։ Ես չեմ պատրաստվում նման իրավիճակում հայտնվել։ Ես պատրաստվում եմ ետ նայել իմ կյանքին ու ասել, որ ես հաճույք եմ ստացել ապրելուց եւ որ ապրել եմ ինքս ինձ համար»։

«Թաքցնելու ոչինչ չունեմ»։

«Բնական է, որ իմ երաժշտական ճաշակն ու իմիջը կփոխվեն։ Ես ինձ ոչինչ չեմ ստիպում, թողնում եմ՝ ամեն ինչ իր բնական հունով գնա։ Երբեմն ցանկանում եմ գորշ լինել, երբեմն էլ՝ շատ նուրբ ու կանացի»։

Լուսանկարները՝ Ռիհաննայի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել