Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայտնի հայկական խմբեր եւ ռուսական էստրադայի աստղեր. Մոսկվայում նշել են Մարտիրոսյանի հոբելյանը

10:56, 22 փետրվարի

Թեեւ Comedy Club-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանի 45-ամյակը օրեր առաջ էր, անհայտ պատճառներով այն նշել են մեկ շաբաթ անց։ Մոսկվայում՝ Golden Palaceна-ում, հավաքվել են շոումենի ընկերները, ռուսական էստրադայի աստղերը, Երեւանից տոնին միացել են նաեւ հայտնի հայկական խմբեր։

Հյուրերին ուրախացրել է Հայաստանի մայրաքաղաքում հայտնի «Գարիկ եւ Սոնա» դուետն իր երաժշտական խմբով։ Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը կատարում են հայտնի հայկական երգերի cover տարբերակներ՝ սկսած «ռաբիս» ժանրից մինչեւ էստրադային երգեր։

Բեմում է հայտնվել նաեւ ջազի երեւանյան երկրպագուներին հայտնի շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը։ Նրա ելույթը հատկապես դուր է եկել Լեոնիդ Ագուտինին։ «Գարիկ Մարտիրոսյանը ծննդյան տոնին ուրախ էր ու երաժշտական։ Հատկապես գրավեց Արտակ Ներսիսյանը։ Լավ երաժիշտ է»,- իր Instagram-ում գրել է նա։

Հետաքրքիր է, որ հոբելյարի տորթը շախմատի տեսքով էր։ Միջոցառմանը սահմանված էր նաեւ դրես-կոդ. հյուրերը պետք է սեւ-սպիտակ երանգներով հագուստ կրեին։

View this post on Instagram

Հիթային կատարումներով հանդես են եկել նաեւ շոումենի աստղային ընկերները՝ Ալսու, Անժելիկա Վարում, Լեոնիդ Ագուտին, ով կատարում էր Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի սիրելի կոմպոզիցիան՝ «Օդանավակայաններ»։

Իրենց երաժշտական կարողությունները ցուցադրել են նաեւ Comedy club production-ի անդամները. Մարտիրոսյանը դրա պրոդյուսերներից մեկն է։ «Որտեղ է տրամաբանությունը» հաղորդման վարող Ազամատ Մուսագալիեւը կատարել է Վիկտոր Ցոյի «Արյան խումբ» երգը։

Գարիկ Մարտիրոսյանն իր հերթին կատարել է ամենահայտնի ջազային երգերից մեկը՝ «Summertime»։ Նրա հետ այն կատարել ե Սոնա Ռուբենյանը, Զուրաբ Մատուան, իսկ Արտակ Ներսիսյանը շրթհարմոն էր նվագում։

Նրանք կատարել են նաեւ «Հանինա» հայկական ժողովրդական երգը։

Դատելով Ժաննա Լեւինայի Instagram-ի Sories բաժնում հրապարաված տեսանյութերից՝ տոնը ստացվել է, քանի որ պարահրապարակում ոչ մի ազատ տեղ չի եղել, հյուրեն իսկապես ուրախացել են։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել