«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Հարություն Խաչատրյանը՝ Վիգեն Չալդրանյանի՝ կինոակադեմիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու եւ «Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխության մասին

16:31, 22 փետրվարի

Հայաստանի ազգային կինոակադեմիան երկու տարվա դադարից հետո այս տարի կրկին կանցկացնի «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կորոշվեն 2017-2018 թ-երին նկարահանված լավագույն ֆիլմերն՝ ըստ անվանակարգերի։

Այսօր՝ փետրվարի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանն ու էդգար Բաղդասարյանը ներկայացրին ապրիլի 16-ին կայանալիք մրցանակաբաշխության մանրամասները։

Հարություն Խաչատրյանը լրագրողներին հայտնեց նաեւ, որ կինոակադեմիան այս պահին չունի նախագահ, քանի որ 2017 թ-ին ընտրված նախագահը՝ Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել.

«Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, գրավոր հրաժարական է ուղարկել ԱՄՆ-ից, նա առողջության պատճառով չի կարող այլեւս շարունակել իր աշխատանքը, ինչի համար ցավում ենք, քանի որ մենք շատ ենք սիրում եւ հարգում նրա արվեստն ու նրան՝ որպես անձնավորություն։ Բայց մրցանակաբաշխությունը պետք է կազմակերպվի։ Այն կկայանա ապրիլի 16-ին, որովհետեւ սա հայկական կինոյի ստեղծման  ամենակարեւոր օրերից մեկն է։ Կարծում եմ՝ շուտով կներկայացնենք դիմում օրենսդիր մարիմիններին, որպեսզի ապրիլի 16-ը հաստատեն՝ որպես հայակական կինոյի օր»։

Խաչատրյանը նաեւ ներկայացրեց այն անվանակարգերը, որոնցում մրցելու են թեկնածուները.

«Այս տարի մենք ունենալու ենք 12 հիմնական մրցանակ՝ Լավագույն խաղարկային ֆիլմ, Լավագույն վավերագրական ֆիլմ, Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն անիմացիոն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն օպերատոր, Լավագույն սցենարիստ, Լավագույն դերասան, Լավագույն դերասանուհի, Լավագույն նկարիչ, Լավագույն կոմպոզիտոր եւ Լավագույն ձայնային ռեժիսոր անվանակարգերում։ Ընտրությանը մասնակցելու են միայն հայկական կինոակադեմիայի անդամները . կա կարծիք, որ պետք է պարգեւատրել նաեւ վաստակի համար։ Միգուցե լինեն մեկ կամ երկու թեկնածու՝ ռեժիսոր եւ երաժիշտ, դրա մասին ավելի ուշ կհայտարարենք»։

Մինչ նոր նախագահ ընտրելը՝ կինոակադեմիան որոշել է ստեղծել 7 հոգուց բաղկացած նախագահություն, որի կազմում են՝ էդգար Բաղդասարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը, Աննա Երզնկյանը, Գեւորգ Գեւորգյանը, Մարտին Անտոնյանը եւ Հարություն Խաչատրյանը։ Նրանց համանախագահությամբ էլ կկազմակերպվի մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխության համակարգող Արեւիկ Ուդումյանն էլ հավելեց, որ մասնակցել ցանկացողներն արդեն այսօրվանից կարող են ներկայացնել իրենց հայտերը՝ դրանք լրացնելով ակադեմիայի նորացված կայքում՝ armfilmacademy.am, կամ այցելել Կինոյի տուն։

Ի դեպ, կինոակադեմիայի անդամները եւս կարող են ֆիլմեր ներկայացնել մրցանակաբաշխությանը, սակայն այդ դեպքում նրանք չեն մասնակցի գնահատման ընթացքին։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել