Հայաստանի ազգային կինոակադեմիան երկու տարվա դադարից հետո այս տարի կրկին կանցկացնի «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կորոշվեն 2017-2018 թ-երին նկարահանված լավագույն ֆիլմերն՝ ըստ անվանակարգերի։
Այսօր՝ փետրվարի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանն ու էդգար Բաղդասարյանը ներկայացրին ապրիլի 16-ին կայանալիք մրցանակաբաշխության մանրամասները։
Հարություն Խաչատրյանը լրագրողներին հայտնեց նաեւ, որ կինոակադեմիան այս պահին չունի նախագահ, քանի որ 2017 թ-ին ընտրված նախագահը՝ Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել.
«Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, գրավոր հրաժարական է ուղարկել ԱՄՆ-ից, նա առողջության պատճառով չի կարող այլեւս շարունակել իր աշխատանքը, ինչի համար ցավում ենք, քանի որ մենք շատ ենք սիրում եւ հարգում նրա արվեստն ու նրան՝ որպես անձնավորություն։ Բայց մրցանակաբաշխությունը պետք է կազմակերպվի։ Այն կկայանա ապրիլի 16-ին, որովհետեւ սա հայկական կինոյի ստեղծման ամենակարեւոր օրերից մեկն է։ Կարծում եմ՝ շուտով կներկայացնենք դիմում օրենսդիր մարիմիններին, որպեսզի ապրիլի 16-ը հաստատեն՝ որպես հայակական կինոյի օր»։
Խաչատրյանը նաեւ ներկայացրեց այն անվանակարգերը, որոնցում մրցելու են թեկնածուները.
«Այս տարի մենք ունենալու ենք 12 հիմնական մրցանակ՝ Լավագույն խաղարկային ֆիլմ, Լավագույն վավերագրական ֆիլմ, Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն անիմացիոն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն օպերատոր, Լավագույն սցենարիստ, Լավագույն դերասան, Լավագույն դերասանուհի, Լավագույն նկարիչ, Լավագույն կոմպոզիտոր եւ Լավագույն ձայնային ռեժիսոր անվանակարգերում։ Ընտրությանը մասնակցելու են միայն հայկական կինոակադեմիայի անդամները . կա կարծիք, որ պետք է պարգեւատրել նաեւ վաստակի համար։ Միգուցե լինեն մեկ կամ երկու թեկնածու՝ ռեժիսոր եւ երաժիշտ, դրա մասին ավելի ուշ կհայտարարենք»։
Մինչ նոր նախագահ ընտրելը՝ կինոակադեմիան որոշել է ստեղծել 7 հոգուց բաղկացած նախագահություն, որի կազմում են՝ էդգար Բաղդասարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը, Աննա Երզնկյանը, Գեւորգ Գեւորգյանը, Մարտին Անտոնյանը եւ Հարություն Խաչատրյանը։ Նրանց համանախագահությամբ էլ կկազմակերպվի մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության համակարգող Արեւիկ Ուդումյանն էլ հավելեց, որ մասնակցել ցանկացողներն արդեն այսօրվանից կարող են ներկայացնել իրենց հայտերը՝ դրանք լրացնելով ակադեմիայի նորացված կայքում՝ armfilmacademy.am, կամ այցելել Կինոյի տուն։
Ի դեպ, կինոակադեմիայի անդամները եւս կարող են ֆիլմեր ներկայացնել մրցանակաբաշխությանը, սակայն այդ դեպքում նրանք չեն մասնակցի գնահատման ընթացքին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին