Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Match&Go. Պիջակ՝ ե՛ւ բաճկոն, ե՛ւ ժակետ, ե՛ւ բլեյզեր...

15:14, 23 փետրվարի

Գարունը մոտ է, իսկ դա նշանակում է, որ փափուկ բաճկոններն ու վերարկուները շուտով վաստակած հանգստի կուղարկվեն մինչեւ հաջորդ ցրտերը սկսվելը, իսկ անցումային սեզոնի արքաները կբացեն ծածկոցները:

Եթե թրենչի հետ կապված ամեն ինչ, այսպես թե այնպես, հասկանալի է. այն մշտապես հովանավորություն է վայելում, ապա պիջակը ոչ միայն ապրում է փոխակերպման նոր գալար, այլեւ ամեն սեզոնի հետ ավելի հետաքրքիր, յուրօրինակ է դառնում...

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչու պարտադիր արժի ձեռք բերել օվերսայզ պիջակ, եւ թե ինչ հրաշալի է այն հագնելը: Շտապեմ անմիջապես ասել, որ «պիջակ» բառի նշանակությանն ենք դասում ե՛ւ բուն բաճկոնը, ե՛ւ ժակետը, ե՛ւ բլեյզերը՝ պլուս-մինուս աննշան տրաբերություններով, դետալներով:

Լայն ուսերով օվերսայզ պիջակը բոլոր ժամանակների իր է: Վերցրեք հայրիկից, ընկերոջից, ուղղվեք մոտակա սեքոնդ-հենդ կամ ուսումնասիրեք etsy-ն. արտակարգ օրինակ գտնելու ճանապարհները շատ են: Ամենագլխավորն այն է, որ այս իրը հավերժորեն արդիական անվանելու բոլոր հիմքերը կան:

Երկքղանցքանի պիջակ եւ վոդոլազկա՝ Ֆիբի Ֆայլոյի ժամանակների բարձր նորաձեւության դասական է: Պիջակ եւ հուդի՝ փողոցային խրոնիկայի դասական է: Մի խոսքով՝ օվերսայզ պիջակն արդեն նվաճել է բազա համարվելու ամբողջ իրավունքը:

Ծավալների խաղը որոշակիորեն «նոր սեւն» է թե՛ պոդիումներին, թե՛ սթրիթսթայլի խրոնիկայում: Եթե առանձնակի ցանկություն չունեք հայտնվելու անձեւ լայն թավուտների մեջ, ապա ավելի լավ է դիտել Maja Wyh-ի կատարյալ «Ինսթագրամը». նա չափավոր օվերսայզ եւ բազամշերտայնություն կրելու ձենին է հասել դեռեւս մինչեւ վիթխարի իրերի հանդեպ համընդհանուր սերը:

Փոքր-ինչ մեծ պիջակ, ծավալուն՝ իրանի շուրջ գոտիով ձգված, շեղված դեպի վինտաժ կամ վինտաժային բանան տաբատներ, եւ այս ամենը մոնոքրոմով կամ չեզոք գունապնակով (բեժ, դարչնագույն, ավազագույն). եւ ահա նա՝ հոյակապ գարնանային կերպարը, որով ամեն օր չզբոսնելը մեղք է:

Ոչ ամենաակնհայտ, բայց անհավանական նորաձեւ կդառնա ծավալուն պիջակի, մարզաշապիկի եւ դեռեւս նորաձեւ հեծանվորդի տաբատի զուգակցությունը: Հագեք կազաչոկներ կամ արշավի կիսաճտքավորներ, մարզակոշիկներ կամ նավակ կոշիկներ:

Բնականաբար, մաս-մարքեթի ոճաբանները աներեւակայելիորեն ճիշտ են գուշակում արդիական միտումները: Այստեղից էլ բխում է Mango-ի մոտ հրաշալի նկարազարդումը. վանդակավոր պիջակ (հիթ է)՝ ուսերի վրա շեշտադրմամբ, հեծանվորդի տաբատներ եւ եւս մեկ ողջույն մեր մանկության «ծովերից»՝ ապարանջանների, խեցիներով չոքերների հանդեպ սիրո ճողփյուն: Հեծանվորդի տաբատների փոխարեն կարելի է հագնել զգեստ կամ մինի կիսաշրջազգեստ:

Ոգեշնչում փնտրեք Max Mara-ի մոտ. մի քանի օր առաջ Միլանում բրենդը կարմիր գորգի վրա ցուցադրեց հենց այդպիսի զուգակցություն՝ պիջակ + մինի կիսաշրջազգեստ: Պարզապես սպասեք իսկապես տաք եղանակի, այլապես գեղեցկությունը մրսելուց չի փրկի...

Պիջակ եւ թեթեւ թափվող զգեստ. սա 80-ականների ուրախ երեկույթների ակնարկ է, կոնտրաստների չտանջող համադրություն: Հագեք կազաչոկներ, պարանոցին փաթաթեք մեծ բրդյա շարֆ, մազերը հավաքեք ժապավենով, գտեք անհեթեթ փոքրիկ պայուսակ եւ առաջ՝ նվաճեք գորշ փողոցներն ու «Ինսթագրամի» տարածքները:

Պիջակի ձեւվածքի ստուգված գծերը եւ անհամաչափ, բարդ համադրությամբ մինի կիսաշրջազգեստը կազաչոկների կամ մինչեւ ծունկը հասնող ճտքավորների հետ միասին եւս մեկ արտակարգ տարբերակ է: Եթե երկարությունը թույլ է տալիս, պիջակից զգեստ սարքեք եւ կրեք մարզակոշիկների, բոտֆորտերի կամ վառ (հիթ է) զուգագուլպաների հետ:

Գոտիի կամ գոտիավոր պայուսակի միջոցով, որը, նախկինի պես, արդիական է՝ անկախ ամեն տեսակի թթված արտահայտություններից, շեշտադրեք իրանը՝ խաղարկելով առավել կանացի երանգները:

Համարձակորեն համադրեք վանդակը եւ ֆլորիստիկան, ֆակտուրան եւ տրամադրությունը. չունենալ անհեթեթ տեսք, այլ այնպիսի, ինչպես տրամադրությունն է հուշում՝ ժամանակակից նորաձեւության ինդուստրիայում բացարձակ առանձնաշնորհություն եւ նոր հավատ:

Հիմա առաջին պլան է մղվել բուն մարդը, իսկ թրենդսեթեր եւ անգամ վիզիոներ են դառնում ոչ այնքան նորաձեւ տները, որքան սքանչելի մարդիկ իրենց անհատականությամբ:

 

Անի Մովսիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել