Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ավելի քան երջանիկ եմ»․11-ամյա Էլեն Բադալյանը՝ «Голос Дети»-ում իր ելույթի, ժյուրիի գնահատականի եւ Սվետլանա Լոբոդայի թիմում հայտնվելու մասին

14:32, 23 փետրվարի

Երեկ ռուսական Առաջին ալիքի եթերում կայացավ «Голос Дети» նախագծի 6-րդ եթերաշրջանի կույր լսումների հերթական թողարկումը, որի շրջանակում ելույթ ունեցավ նաեւ ազգությամբ հայ 11-ամյա Էլեն Բադալյանը։ Մեր պատանի հայրենակցուհին ոչ միայն հրաշալիորեն կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը՝ ներկայացնելով Don’t You Worry ‘Bout a Thing հայտնի ստեղծագործությունը, այլեւ արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին։ Ժյուրիի անդամներից Սվետլանա Լոբոդան եւ Վալերի Մելաձեն շրջվեցին հայուհու կատարման ընթացքում, չշրջվեց միայն Պելագեան, որը, սակայն, եւս անմասն չմնաց գովեստի խոսքերից։ Իսկ Էլենը որպես իր մարզիչ ընտրեց Սվետլանա Լոբոդային։

NEWS.am STYLE-ը շտապել է շնորհավորել Էլենին՝ նախագծի հաջորդ փուլ անցնելու առթիվ եւ զրուցել ստացած տպավորությունների եւ տրամադրվածության մասին։

Փոքրիկ հայուհին պատմեց, որ նախագծին մասնակցելու երազանք ունեցել է դեռեւս 6 տարեկանից, իսկ մրցույթին նախապտրաստվել օգնել է Էլենի սիրելի ուսուցչուհին՝ Ադելինա Միխաիլովնան (ի դեպ, Ադելինան ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Իջինի մայրիկն էհեղ.)։

«Այն արդյունքը, որին ցանկանում էի հասնել, ունեցա, ինչի համար անչափ երջանիկ եմ, որ իմ աշխատանքը գնահատեցին նման մասնագետներ»,-ասում է Էլենը՝ հավելելով․

«Մարզիչներից ում խմբում էլ, որ հայտնվեի, ինձ համար մեծ պատիվ էր լինելու։ Իմ ելույթի ընթացքում շրջվեցին Լոբոդան եւ Մելաձեն, դե քանի որ ես մի քիչ ամաչկոտ եմ, նախընտրեցի Լոբոդային (ծիծաղում է)։ Հուսով եմ՝ կարողացա զարմացնել բոլորին, իսկ այս պահին պատրաստվում եմ հաջորդ ելույթիս եւ հույս ունեմ, որ այն եւս ձեզ դուր կգա։ Միշտ էլ կարելի է ավելի լավ ելույթ ունենալ, այս պահին ավելի քան երջանիկ եմ»։

Էլեն Բադալյանը ծնվել է Մոսկվայում։ 6 տարեկանից հաճախել է երաժշտական դպրոց՝ դաշնամուրային դասարան, բայց ասում է՝ միշտ երազել է երգելու մասին։ 8 տարեկան հասակում ծնողների նախաձեռնությամբ աղջիկը սկսել է զբաղվել վոկալով՝ համագործակցելով Ադելինա Միխաիլովնայի հետ։ Ի դեպ, Էլենը զբաղվում է նաեւ բռնցքամարտով, գրում է երգեր։ Մինչ ռուսաստնյան հայտնի նախագծին մասնակցելը, Էլենն արդեն հասցրել է ելույթներ ունենալ տարբեր մրցույթներում՝ գրավելով առաջին հորիզոնականները։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել