Երեկ ռուսական Առաջին ալիքի եթերում կայացավ «Голос Дети» նախագծի 6-րդ եթերաշրջանի կույր լսումների հերթական թողարկումը, որի շրջանակում ելույթ ունեցավ նաեւ ազգությամբ հայ 11-ամյա Էլեն Բադալյանը։ Մեր պատանի հայրենակցուհին ոչ միայն հրաշալիորեն կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը՝ ներկայացնելով Don’t You Worry ‘Bout a Thing հայտնի ստեղծագործությունը, այլեւ արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին։ Ժյուրիի անդամներից Սվետլանա Լոբոդան եւ Վալերի Մելաձեն շրջվեցին հայուհու կատարման ընթացքում, չշրջվեց միայն Պելագեան, որը, սակայն, եւս անմասն չմնաց գովեստի խոսքերից։ Իսկ Էլենը որպես իր մարզիչ ընտրեց Սվետլանա Լոբոդային։
NEWS.am STYLE-ը շտապել է շնորհավորել Էլենին՝ նախագծի հաջորդ փուլ անցնելու առթիվ եւ զրուցել ստացած տպավորությունների եւ տրամադրվածության մասին։
Փոքրիկ հայուհին պատմեց, որ նախագծին մասնակցելու երազանք ունեցել է դեռեւս 6 տարեկանից, իսկ մրցույթին նախապտրաստվել օգնել է Էլենի սիրելի ուսուցչուհին՝ Ադելինա Միխաիլովնան (ի դեպ, Ադելինան ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Իջինի մայրիկն է․ հեղ.)։
«Այն արդյունքը, որին ցանկանում էի հասնել, ունեցա, ինչի համար անչափ երջանիկ եմ, որ իմ աշխատանքը գնահատեցին նման մասնագետներ»,-ասում է Էլենը՝ հավելելով․
«Մարզիչներից ում խմբում էլ, որ հայտնվեի, ինձ համար մեծ պատիվ էր լինելու։ Իմ ելույթի ընթացքում շրջվեցին Լոբոդան եւ Մելաձեն, դե քանի որ ես մի քիչ ամաչկոտ եմ, նախընտրեցի Լոբոդային (ծիծաղում է)։ Հուսով եմ՝ կարողացա զարմացնել բոլորին, իսկ այս պահին պատրաստվում եմ հաջորդ ելույթիս եւ հույս ունեմ, որ այն եւս ձեզ դուր կգա։ Միշտ էլ կարելի է ավելի լավ ելույթ ունենալ, այս պահին ավելի քան երջանիկ եմ»։
Էլեն Բադալյանը ծնվել է Մոսկվայում։ 6 տարեկանից հաճախել է երաժշտական դպրոց՝ դաշնամուրային դասարան, բայց ասում է՝ միշտ երազել է երգելու մասին։ 8 տարեկան հասակում ծնողների նախաձեռնությամբ աղջիկը սկսել է զբաղվել վոկալով՝ համագործակցելով Ադելինա Միխաիլովնայի հետ։ Ի դեպ, Էլենը զբաղվում է նաեւ բռնցքամարտով, գրում է երգեր։ Մինչ ռուսաստնյան հայտնի նախագծին մասնակցելը, Էլենն արդեն հասցրել է ելույթներ ունենալ տարբեր մրցույթներում՝ գրավելով առաջին հորիզոնականները։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ