NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում «Դիմակը» ֆիլմը (1994 թվական)՝ ստեղծված կատակերգության եւ ֆանտաստիկայի ժանրերով։ Ամենասիրված ֆիլմերից մեկը՝ ֆանտաստիկ կոմեդիայի չափանիշը բոլոր ժամանակների համար։
Ռեժիսորն է Չաք Ռասելը, գլխավոր դերերում՝ Ջիմ Քերի եւ Քամերոն Դիազ։
Սթենլի Իփկիսը (Ջիմ Քերի) բանկի համեստ, ամաչկոտ ծառայող է, խիստ բարդույթավորված, գեղեցիկ աղջիկների հետ՝ անվստահ։ Ճակատագրի բերումով նրա մոտ է հայտնվում կախարդական դիմակ, եւ Սթենլին ձեռք է բերում զվարճալի կոմիքսների անխոցելի մուլտէակի վերածվելու հատկություն։
Հումորի, թեթեւակի տագնապի, մարտաֆիլմի, մյուզիքլի, հիանալի սցենարի, լավ կառուցված ռեժիսուրայի եւ դերասանական տաղանդավոր խաղի կատարյալ համադրություն կա ֆիլմում։ Այս ամենը վերածվել է անմահ կոմեդիայի, որը դարձել է կուլտային եւ խորհրդանշական մի ամբողջ սերնդի համար...
«Դիմակը»՝ մեկուկես ժամ, որոնք, ասես, թռչում են մեկ վայրկյանի պես։ Ուրախության, երազանքի, կուրացնող փայլի, թեթեւ, համով հումորի եւ հանճարեղ Ջիմ Քերիի վայրկյանի։
Փայլուն կոմեդիա լինելուց բացի՝ ֆիլմը նաեւ լի է բարոյական մեսիջներով։ Օրինակ՝ այն մասին, որ մենք բոլորս դիմակներ ենք կրում, եւ որքան էլ դրանք հաճելի լինեն՝ դիմակի տակ թաքնված դեմքն անհամեմատ ավելի կարեւոր է։
Հաստատ սխալված չենք լինի, եթե ասենք, որ կինոնկարի հաջողությունն ապահովել է արդիականության ամենաինքնատիպ եւ վառ կատակերգակ դերասանը՝ Ջիմ Քերին։ Նա մեկ խելացի է, մեկ հեգնական, մեկ համեստ, մեկ էլ ռոմանտիկ ու քնքուշ, մեկ անկաշկանդ ու մոլեգին, խելահեղ ուրախ, մեկ տագնապալի աստիճանի ցրված, բայց որ գլխավորն է՝ նա վարակիչ է։ Քերին այնպիսի ապոկալիպտիկ շոուներ է սարքում, որ կտրում է քեզ առօրեականությունից ամբողջ մեկուկես ժամ։
Ջիմը մեզ համար կինոյում էքսցենտրիկության նոր մակարդակ է բացել եւ, ի դեպ, այս ֆիլմով ես ավելի շատ հարգեցի այս կոմիկ դերասանին, որը ժամանակի ընթացքում կինոյի իսկական վարպետ դարձավ...
Քեմերոն Դիազի (որը կատարում է Թինա Քառլայլի դերը) դեբյուտը փայլուն է ստացվել։ Առանձնակի դերասանական տաղանդ դերը չի պահանջում, բայց Դիազը կարողացել է ի ցույց դնել գեղեցկություն, հմայք, սեքսուալություն եւ իր անձնավորած կերպարի 100 տոկոսանոց կատարյալ մարմին։
Հ.Գ.
Ուշադրությո՛ւն, այս ֆիլմը դիտելուց հրաժարվելը պատժվում է բոլոր երկրների օրենքով։
Հաճելի կինոդիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ