«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

«Ընձի ձեռք չստաս, Աստծուն կըսեմ…». մեկ տարի առաջ կյանքից հեռացավ կինոյի վարպետ Ալբերտ Մկրտչյանը

12:01, 28 փետրվարի

«Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծուռ…».

«Մեր մանկության տանգոն» 

Նրա ֆիլմերը կյանքի մասին են՝ իմ, քո, մեր… Կյանքի, որը հաճախ հարվածում է, դժբախտացնում, սովորեցնում լինել ուժեղ եւ այդ ամենին պատասխանել մի փոքր հումորով, ծիծաղով…

Վերը նշված արտահայտությունը, որը բոլորիս հայտնի է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, պատկանում է հենց նրա մայրիկին: Գալյա Նովենցի հերոսուհու շուրթերով նա բարձրացնում էր իր իսկ կյանքում հաճախ հնչաց հարցերը…

Մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 28-ին, կյանքից հեռացավ կինոյի մեծ վարպետը՝ անվանի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Ալբերտ Մկրտչյանը:

Երկու եղբայր՝ երկուսն էլ տաղանդավոր եւ մնայուն արժեքներ հայկական կինոյի պատմության մեջ՝ Մհեր եւ Ալբերտ Մկրտչյաններ, որոնց ավանդը ապրում է ու կապրի դարերով:

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թ-ի փետրվարի 27-ին՝ Լենինականում: Մասնագիտացել է՝ որպես դերասան՝ 1960 թ-ին ավարտելով Երեւանի գեղրավեստա-թատերական ինստիտուտը, իսկ 1971 թ-ին որոշել է ստանալ մեկ այլ կրթություն՝ ավարտելով Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտն ու ձեռք բերելով ռեժիսորի մասնագիտություն: Նույն թվականին դարձել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր: 2000 թ-ից Ալբերտ Մկրտչյանը եղել է եղբոր՝ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի անունը կրող արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար:

Ռեժիսորի ֆիլմերը մնայուն են իրենց՝ կյանքի իրականությունը ներկայացնող հատկանիշներով, իսկ այնտեղ հնչող արտահայտություններից շատերը դարձել են կյանքում հաճախակի կիրառվող եւ մինչ օրս արդիական: Նրա հայտնի գործերն են՝ «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Շնչառություն», «Խոշոր շահում», «Կյանքի լավագույն կեսը», «Հուշարձան», «Լուսանկար» եւ այլն:

Ռեժիսորը նաեւ նկարահանվել է որոշ ֆիլմերում՝ «Տղամարդիկ», «Առօրյան եւ տոները», «Հյուսիսային ծիածան»…

Իր գործունեության ընթացքում Ալբերտ Մկրտչյանն արժանացել է մի շարք պատվավոր մրցանաների եւ կոչումների՝ «Պատվո նշան», Մովսես Խորենացու մեդալ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում, Գյումրու պատվավոր քաղաքացի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ եւ այլն:

Առաջարկում ենք այս երեկոն անցկացնել հայտնի ռեժիսորի ֆիլմերը վերանայելով: Թե որոնք կընտրեք դուք, դժվար է ասել, բայց մենք ներկայացնում ենք 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք ձեր ուշադրությանը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել