Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես տարբերել կնոջ փեշի տակ գտնվող տղամարդուն

21:12, 3 մարտի

Նախանշան № 1.

 Կինոթատրոնում դուք գերազանցաբար ռոմանտիկ կատակերգություններ եք դիտում: Բացի դրանից դու «Սեքսը մեծ քաղաքում» սերիալն ամբողջությամբ դիտել ես քո կնոջ հետ: Ինչո՞ւ: Որովհետեւ ուզում ես հանուն նրա անել ամեն ինչ՝ նույնիսկ ձանձրալի մելոդրամաներ դիտել, մինչ քո ընկերները տոմս են գնում քո սիրելի սուպերհերոսի մասին նոր ֆիլմի համար: Դա իհարկե գովելի է, եթե կինդ էլ է հանուն քեզ պատրաստ նույնպիսի զոհաբերությունների: Բայց պետք չէ փոխզիջումը շփոթել կնոջդ յուրաքանչյուր քմահաճույքը կատարելու ստրկամիտ պատրաստակամության հետ:

Նախանշան №2. 

Դու ստիպված ես նրանից թույլատվություն խնդրել ընկերներիդ հետ հանդիպելու համար: Ու չես գնում հանդիպման, եթե նա թույլ չի տալիս: Նրան հնարավոր է հասկանալ, եթե դու ասում ես, որ ընկերներիդ հետ սթրիփթիզ ակումբ ես գնում, իսկ հետո էլ՝ բանկ թալանելու: Բայց եթե դու պարզապես ընկերական հանդիպման ես գնում ու մտադիր ես բարում մի բաժակ գարեջուր խմելով ֆուտբոլ դիտել եւ ստիպված ես դրա համար թույլատվություն խնդրել կնոջիցդ, ուրեմն ուշքի եկ ու մի լավ մտածիր՝ գո՞ւցե քո փոխարեն կնոջդ ընդամենը թոկով կապած շուն է պետք:

Նախանշան №3.

Դու այլեւս չես շփվում քո ընկերներից մեկի հետ, պարզապես որովհետեւ նա դուր չի գալիս քո կնոջը՝ առանց որեւէ հասկանալի պատճառի: Կարելի է հասկանալ, եթե նրան դուր չգա, որ դու շփվում ես ասենք քո նախորդ կնոջ կամ ընկերուհու, կամ էլ վատ շրջապատ ունեցող ընկերներիդ հետ: Բայց հնարավոր չէ հասկանալ, թե ինչու պետք է դու դադարես շփվել քո ընկերոջ հետ միայն որովհետեւ կինդ քեզ անհիմն վերջնագիր է ներկայացնում՝ «Կամ ես, կամ նա»:

Նախանշան №4. 

Կինդ քեզ վրա բղավում է մարդկանց ներկայությամբ: Կանայք զգացմունքային արարածներ են: Որոշ կանայք վեճերի ու սուր տարաձայնությունների ժամանակ չեն կարողաանում իրենց զսպել ու սկսում են բղավել: Դա միշտ սարսափելի տհաճ է: Առհասարակ ոչ մի վեճ ոչ մի լավ բան չի խոստանում: Իսկ մարդկանց ներկայությամբ բղավոցներն ու վիճաբանությունը կրկնակի անհարգալից վերաբերմունք է, եթե ոչ ավելին: Իհարկե դա չի նշանակում, որ դու կարող ես փողոցում քեզ տականքի պես պահել ու ակնկալել, որ կինդ երբեք ձայն չի բարձրացնի: Բայց եթե փոքր վիճաբանությունը վեր է ածվում բղավոցների՝ անցորդների տարակուսած հայացքների ներքո, իսկ դու էլ լուռումունջ դիմանում ես դրան՝ ուրեմն դու հաստատ կնոջդ փեշի տակ ես:

Նախանշան №5. 

Նա քեզ ասում է, թե ինչ պետք է գնես իր համար: Նա չի խնդրում ու ոչ էլ ակնկարկում է, փորձելով քեզ հուշել, թե ինչ կցանկանար նվեր ստանալ մոտակա տոներին: Նա պարզապես լկտիաբար ասում է. «ես նոր այֆոն եմ ուզում»: Ու դու վազում ես գնելու . չէ՞ որ դու տղամարդ ես, իսկ նա՝ քո սիրելի կինը: Այնպես որ ամեն ինչ նրա համար, ամեն ինչ հանուն նրա: Ստոպ, ստոպ, ստոպ: Իսկ դու վստա՞հ ես, որ առհասարակ նրան հետաքրքրում ես որպես տղամարդ: Քանի որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ դու նրա համար ընդամենը մի մեծ դրամապանակ ես:

Նախանշան №6. 

Ընկերներդ ու մտերիմներդ քեզ ասում են, որ դու կնոջդ փեշի տակ ես մտել: Այո, երբեմն ճշմարտությունը կողքից ավելի տեսանելի է: Ընկերներիդ կարող է նույնիսկ դուր գալ քո կինը, չէ՞ որ այն որ դու նրա փեշի տակ ես մտել, դեռ չի նշանակում որ նա իսկական հրեշ է: Բայց եթե մտերիմներդ նշում են, որ դու փալաս ես դարձել նրա կողքին, ուրեմն ամենայն հավանականությամբ այդպես էլ կա: Քեզ մնում է միայն հնարավորինս արագ անցնել մերժողականության փուլը, լսել ուրիշների կարծիքը ու համապատասխան եզրակացություններ անել:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել