Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին». Նատալիա Օրեյրո

11:45, 1 մարտի

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 7-ին «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում համերգով հանդես կգա Երեւանում։ Երգչուհին բացառիկ հարցազրույց է ունեցել NEWS.am Style-ի հետ եւ պատմել առաջին անգամ բեմ բարձրանալու, առաջիկա ծրագրերի մասին եւ նշել, որ անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը։

-Նատալիա, ի՞նչ գիտեք Հայաստանի ու հայերի մասին:

- Լինելով ուրուգվայցի՝ ես մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Այսօր ես բնակվում եմ Արգենտինայում, այտեղ մեծ հայկական համայնք կա: Ուրուգվայն էլ շատ սերտ է կապված հայ համայնքի հետ: Այնտեղ մշտական բնակություն են հաստատել մեծ թվով հայեր (ավելին քան 15 հազար մարդ):

Անցյալ տարի հնարավորություն ունեցա ծանոթանալու մի հայ տղայի՝ Հարութի հետ: Նրան Ուրուգվայում ընդունեցին այնպես, ինչպես ինքն էլ ուրուգվայցի լիներ: Նրա այցը հնարավոր դարձավ ուրուգվայական ռադիոյի խմբի շնորհիվ, որը Հայաստան էր մեկնել՝ այնտեղից հեռարձակումներ կազմակերպելու նպատակով: Նրանք ծանոթացան Հարութի հետ եւ զարմացան՝ լսելով, թե ինչպես է տղան ռեստորաններից մեկում սպասարկում իրենց՝ իսպաներեն խոսելով: Հարութը նրանց պատմել էր, որ շատ բան գիտեր մեր լատինաամերիկյան մշակույթի մասին, որովհետեւ տեւական ժամանակ ճանաչում էր ինձ, լսում իմ երաժշտությունը, նայում իմ սերիալնեն ու ֆիլմերը: Եվ ուրուգվայական հանդիսատեսի արձագանքն այնքան ուժեղ էր, որ նրանք որոշեցին տղային բերել Ուրուգվայ: Ես էլ, իհարկե, կարողացա նրա հետ ծանոթանալ Արգենտինայում: Վստահ եմ, որ դու, Հարութ, կարդում ես այս նյութը: Կարող ես ուրախանալ, որ մենք կրկին կհանդիպենք քեզ հետ քո երկրում:

-Խնդրում եմ պատմեք Ձեր «Անմոռանալի շրջագայության» մասին: Ի՞նչ սպասենք Ձեր շրջագայությունից եւ համերգներից: Արդյոք հայ հանդիսատեսը համերգին նոր երգեր կլսի՞:

-«Անմոռանալի շրջագայության» շրջանակում հանդես կգամ 16 քաղաքներով: Կներկայացվեն 22 երգեր: Կարծում եմ, որ շոուն զարմանալի կլինի: Շատ էկրաններ կլինեն՝ հատուկ այս շոուի համար ստեղծված տեսապատկերներով: Վեց անգամ փոխելու եմ հագուստս: Իմ կերպարը գալակտիկայի թագուհին է, ով կորցնում է իր գալակտիկան եւ փնտրում մեկ այլ գալակտիկա, որտեղ արեւ կա: Այսպես, նա իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այնտեղ: Մենք գործեր կներկայացնենք իմ երեք սկավառակներից: Կկատարենք ձեզ մոտ շատ մեծ ժողովրդականություն վայելող Cambio dolor, ինչպես նաեւ Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor ստեղծագործությունները: Եվ, իհարկե, ես կներկայացնեմ իմ վերջին երգերից, որոնք հայտնի են դարձել Մոսկվայում անցկացված ֆուտբոլի աշխարհի մրցաշարի շնորհիվ: Օրինակ՝ United by love ստեղծագործությունը: Հավանաբար, շատ անակնկալներ կլինեն: Շոուն մասնակցում են նաեւ երաժիշտներ ու բալետի պարողներ: Կարծում եմ՝ միասին կուրախանանք եւ լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը: Նրանց նամակները պարբերաբար ստացել եմ այս վերջին տարիներին, եւ նրանք գալիս էին Ռուսաստան իմ համերգներին:

-Կարծում եմ՝ Ձեր երգացանկի ամենահայտնի եւ սիրված երգը հայ ունկնդրի համար Cambio dolor-ն է:

-Անկասկած, Cambio dolor-ը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող երգն է: Ինձ համար այն ամենասիրելին է: Այս երգում խոսվում է իմ բնավորության մասին: Ես կին եմ, ով, բնականաբար, ապրում է ուրախության եւ տխրության ակնթարթներ, բայց ինձ համար ելքը լավատեսությունն է, ազատությունը: Ես շատ լավ գիտեմ իմ արժեքները, եւ իմ արժեքների մասին խոսվում է նաեւ երգում. «Փոխում եմ ցավն ազատության»: Կարծում եմ՝ հենց այդ պատճառով է այս երգն այդքան ունիվերսալ դարձել: Սա երգ է, որի հետ նույնանում են բոլորը՝ անկախ մշակույթից ու լեզվից:

-Հիշո՞ւմ եք՝ երբ առաջին անգամ հայտնվեցիք բեմում: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ օրվանից:

-Շատ փոքր էի, երբ առաջին անգամ բեմ բարձրացա: Դպրոցում էի սովորում, թատերական ներկայացում էր: 8 տարեկանից սկսեցի թատերական արվեստ սովորել: Շատ էի նյարդայնանում, բայց ուրախությունը հաղթեց: Եվ մինչ օրս այդպես է: Միշտ համերգից կամ թատերական ներկայացումից առաջ բեմ դուրս գալիս ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ եմ այստեղ անում: Հենց հայտնվում եմ բեմում, հասկանում եմ, թե ինչ եմ այնտեղ անում: Ինձ մեծ հաճույք են պատճառում հանդիսատեսի սերը, ժպիտները, ուրախությունը: Այս ամենն ինձ շատ է դուր գալիս: Ինձ դուր է գալիս մարդկանց հարմոնիա ու սեր փոխանցելու հնարավորությունը:

-Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք:

-Այս տարի՝ շրջագայության ավարտից հետո կսկսեմ նկարահանվել երկու ֆիլմերում: Մեկը շատ դրամատիկ է, երկրորդը՝ կոմեդիա: Որպես դերասանուհի՝ ես կարիք ունեմ մարդկանց զվարճացնող կատակերգական դերերը համադրել ավելի դրամատիկ, ինձ համար կարեւոր սոցիալական թեմաներ ներկայացնող կերպարների հետ: Ահա թե առաջիկայում ինչ ծրագրեր ունեմ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել