MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Կցանկանայի մասնակցել «Նոր Ալիք» մրցույթին, հետագայում՝ նաեւ «Եվրատեսիլ»-ին». Աբրահամ Խուբլարյան

17:05, 1 մարտի

X Factor նախագիծը հայ հեռուստադիտողին ամեն ենթերաշրջանում ծանոթացնում է նոր երգիչների հետ՝ բացահայտելով նոր տաղանդների: Շատերի համար նմանօրինակ բացահայտում էր X Factor 4 նախածի մասնակից Աբրահամ Խուբլարյանը, որը լսումների փուլից սկսած ժյուրիին եւ հանդիսատեսին հիացրեց իր վոկալային յուրահատուկ տվյալներով: Աբրահամը մրցույթում իր մասնակցությունը շարունակեց երգիչ Անդրեի թիմում՝ հասնելով մինչեւ եզրափակիչ փուլ:

NEWS.am STYLE-ը զրուցել է երգչի հետ՝ պարզելու, թե ինչով է զբաղվում նախագծի ավարտից երկու տարի անց.

«Նախագծից հետո մոտ մեկ տարի աշխատեցի հեղինակային երգիս վրա, մի քանի անգամ փոխել եմ գործիքավորումն ու երգիս բառերը, եւ այն երկու ամիս առաջ թողարկեցի տեսահոլովակի տեսքով, բավականին լավ արձագանքներ ունեցա»:

X Factor-ի հայտնիությունը փոխում է շատ երիտասարդների. երգիչներից շատերը հենց այդ փուլում են ձեռք բերում որոշ աստղային «հիվանդություններ», բայց Աբրահամն ասում է՝ մրցույթի շրջանակում ձեռք բերած ճանաչվածությունն ու երկրպագուների սերն իրեն չեն փոխել.

«Հաստատ չեմ փոխվել, քանի որ ցանկացած ոք կարող էր հայտնվել իմ տեղում եւ մի քիչ հայտնի դառնար: Դա չպետք է հանդիսանա պատճառ, որ մարդը փոխվի դեպի վատը»:

Երգիչը նաեւ խոստովանում է. «Ճիշտն ասած՝ X Factor-ի ժամանակ եւ հիմա տարբերությունը մեծ է: Հիմա ավելի քիչ են ինձ ճանաչում եւ լուսանկարվում ինձ հետ, բայց դա իմ պասիվ լինելուց է»:

Այս պահին Աբրահամը պատրաստվում է մեկնել Ռուսատան եւ այնտեղ մասնակցել մրցույթի: Ասում է՝ դեռ չգիտի մրցութային նախագծերի կմասնակցի, թե ոչ, բայց կարճատեւ մրցույթների մասնակցելու ցանկություն ունի:

«Ռուսաստանում կցանկանայի մասնակցել «Նոր Ալիք» մրցույթին, հետագայում՝ նաեւ «Եվրատեսիլ»-ին: Ի դեպ, երկու մրցույթների ֆորմատների մեջ էլ ունեմ գրած երգեր»:

Միջազգային հարթակները միջազգային հարթակներ, բայց երգիչը X Factor-ի իր փորձը բարձր է գնահատում.

«X Factor-ն ասես ինձ համար երկրորդ անգամ բանակ գնալ լիներ, ավելի շատ սկսեցի շփվել տարբեր մարդկանց հետ, եւ սկսեցի մարդ տեսակն ավելի լավ ճանաչել»:

Հիշում է նաեւ իր մարզչից՝ Անդրեից ստացած ամենակարեւոր խորհուրդը.

«Անդրեից ամենակարեւոր խորհուրդը նախագծից դուրս մնալուց հետո լսեցի: Ասաց՝ կարեւոր չէ, որ հիմա դուրս մնացիր, կարեւորը ապագայում լավ լինի ու ասաց, որ հաստատ լավ կլինի»:

Բացի մասնագիտական փորձից՝ մրցույթը Աբրահամին ծանոթացրել է նաեւ այլ կատարողների հետ, որոնցից շատերի հետ մինչ օրս առնչվում են.

«Տղաների թիմի որոշ մասնակիցների հետ պահում եմ կապս, բայցի այդ՝ այլ խմբերի մասնակիցների հետ էլ եմ կապ պահում»:

Այս ընթացքում երիտասարդ կատարողն ընկերների հետ բացել է ձայնագրման ստուդիա: Ասում է՝ օրվա մեծ մասը հիմնականում այնտեղ է անցկացնում:

«Նպատակ եմ դրել, որ երգերիս կյանք տամ, եւ արդեն ունենամ նաեւ սեփական երաժշտափորձատեղ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Աբրահամի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել